Մուտք ճամբար 2019

Երեք օր ասելիս մենք պատկերացնում ենք մի կարճ ժամանակահատված, որի ընթացքում հնարավոր չէ որևէ կարևոր ձեռք բերում ունենալ։ Ընդամենը չորս օր առաջ ես էլ էի այդ կարծիքին, սակայն <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը փոխեց իմ մտածելակերպը։ Մենք երեք օրով մասնակցեցինք քաղաքային ճամբարին, սովորեցինք բլոգ վարել, հասցրինք նոր ծանոթություններ ձեռք բերել, արհեստանոցներ և ագարակ այցելել, պարել, չմոռանամ նշել, որ այս ամենը տեղի էր ունենում միայն հաճելի մթնոլորտում և փողադարձ հարգանքի ուղորդմամբ։ Իրականում եթե մանրամասն պատմեմ մեր արկածները, ապա այս նյութը ավարտ չի ունենա։ Ես շատ ուրախ եմ իմ արած ընտրության համար, քանի որ սկզբում շատ էի անհանգստանում նոր միջավայրի մտնելու համար, սա էլ կյանքի նոր փուլ էր, որը դեռ շարունակություն կունենա։ Վստահ կարող եմ ասել, որ իմ ամեն օրը մյուսից հետաքրքիր և նոր գիտելիքներով լեցուն կանցնի։

Շնորհակալությունս ուզում եմ հայտնել դպրոցի աշխատակազմին՝ բոլորիս գրկաբաց ընդունելու և նման հնարավորություններ տրամադրելու համար։

Դեպի ապագա

Ես Լիլիթ Աբրահամյանն եմ, եկել եմ «Քվանտ» վարժարանից:

Դեռ փոքր տարիքից սկսվում է մեր մասնագիտության ընտրւթյունը, երբ ամեն օր ոգեշնչվում ենք որևէ մանրուքից և փոխում մեր ընտրությունը։ Ես ուզում էի դառնալ՝ մանկաբույժ, մոդել, երաժիշտ, նկարչուհի, դերասանուհի, ատամնաբույժ․․․

Հիմա անգամ ստեղնաշարին կտկտացնելիս հաճույք եմ ստանում, և մտածում ՝ լրագրող դառնալու մասին։ Բավականին դժվար է մասնագիտության ընտրությունը, քանի որ սխալվելու մասին միտքը հանգիստ չի տալիս։ Սակայն հիմա հասկանում եմ, որ բժիշկ լինելու միտքը ինձ մոտ ծագել էր հասարակության համար օգտակար աշխատանք ունենալու ցանկության պատճառով։ Սա բացառելով հասկանալի է դառնում, որ ես արվեստ եմ սիրում, իսկապես այս ոլորտը ինձ շատ հոգեհարազատ է։ Հիշում եմ, թե ինչ սիրով և նվիրվածությամբ էի սովորում խոսքերս, երբ ռուսաց լեզվի ուսուցչուհիս փոքրիկ ներկայացումներ էր կազմակերպում դասարանում։ Մի անգամ դասընկերուհիս ասաց, որ ես այնպես եմ իմ դերը խաղում, կարծես գլխավոր դերը իմն է։ Նաև իմ նկարների ցուցահանդեսն ունեի դպրոցի պատին փաքցված։

Լավ կարծում եմ, որ հերիք է կյանքս պատմելը, պարզապես ուզում էի ասել թե ինչու որոշեցի ավագ դպրոց գնալ հենց <<Մխիթար Ստեբաստացի>> կրթահամալիր՝ ուսումս շարունակելու, և ընտրել գեղարվեստ ճյուղը, քանի որ միայն այստեղ է հնարավորություն տրվում մասնակցել տարատեսակ խմբակների, կողմնորոշվելու մասնագիտության հարցում և գնալ երազանքի հետևից։

Այսքանը, հաջորդ նյութս կտեղադրեմ անմիջապես մուսայիս վերադառնալուց։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started