Քրիստոնեություն

Քրիստոնեություն, միաստվածային կրոն է, որը հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսկ իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։ Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման հետևանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնք են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ <<հեթանոս>> ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք, Սիրիա, Եթովպիա), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։

Հետևորդների թիվ

Ներկայումս աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա, որոնցից՝

  • Եվրոպայում ապրում են 400-500 միլիոն քրիստոնյա
  • Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
  • Հյուսիսային Ամերիկայում արպում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝
    • ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն
    • Կանադայում՝ 25 միլիոն
  • Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
  • Աֆրիկայում ապրում են 475 միլիոն քրիստոնյա
  • Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն

Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started