Երկհնչյուններ և ձայնակապ

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
  • 2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
    ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
    համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
    հյուսն։
    3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։
    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
    մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
    հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
    յուրային։
    4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
    ու բաղաձայնների քանակը։
    Ակունք(2ձ․, 3բ․), բարձունք(2ձ․, 5բ․), խճանկար(2ձ․, 5բ․), անդունդ(2ձ․, 4բ․), հրաժեշտ(2ձ․, 5բ․), պայթյուն(2ձ․, 5բ․), դաստիարակ(4ձ․, 5բ․), մանրէ(2ձ․, 3բ․), սրբատաշ(2ձ․, 5բ․), հյուլե(2ձ․, 3բ․), անընդհատ(3ձ․, 5բ․), սրընթաց(2ձ․, 5բ․), մերթընդմերթ(3ձ․, 8բ․), մտավոր(2ձ․, 4բ․), դազգահ(2ձ․, 4բ․):
  • 5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
    էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,
    մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
    օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղյա, Եղիազար, Երեմյա, հեծյալ,
    Զաքարյա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։
    6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
    թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդյոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
    տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։
    7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
    Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
    գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
    միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական

Կրոն

Կրոնը հասարակական գիտակցության ձև կամ աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:

Քրիստոնյաների համար կրոնը կարելի է սահմանել նաև որպես մարդու և Աստծո միավորման մասին գիտություն։ Իսկ ավելի ընդհանրացված կերպով՝ կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։

 

Մշակույթ և քաղաքակրթություն

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխնիկական կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։

Քաղաքակրթությունը, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակը և աստիճանն է։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Ըստ Օ. Շպենգլերի՝ քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։

Բաղաձայնների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մխկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, ամբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, ամբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օշտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Տարածեք սա:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Այդ ժամանակ Ասորեստանում թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին։ Իսկ Նինոսի կինը՝ Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի գեղեցկության մասին, շտապում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։
Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, իր զգացմունքները համարձակորեն բացահայտելով, պատգամավորներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր ցանկությունը կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ։ Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից։ Հաղթությունից հետո Շամիրամը ճակատամարտի վայրն է ուղարկում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։ Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։

Արտաշես և Սաթենիկ

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ հետ է նահանջում և Կուր գետն անցնելով բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս կռվում է գետի մյուս կողմում և գետը բաժանում է երկու մասի։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակին.

Արտաշեսը, լսելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշում է փախցնել Սաթենիկին.

Այսպիսով, Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվում են և դաշինք կնքում։ Ասում են, թե Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ձայնավորների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեէտ, այժէական, անէական, անպատեհ, առէջ, առօրէական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողերոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցէ, պոեմ, սեթևէթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորընթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրնթաց, ունկընդիր։

Քրիստոնեություն

Քրիստոնեություն, միաստվածային կրոն է, որը հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսկ իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։ Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման հետևանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնք են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ <<հեթանոս>> ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք, Սիրիա, Եթովպիա), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։

Հետևորդների թիվ

Ներկայումս աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա, որոնցից՝

  • Եվրոպայում ապրում են 400-500 միլիոն քրիստոնյա
  • Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
  • Հյուսիսային Ամերիկայում արպում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝
    • ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն
    • Կանադայում՝ 25 միլիոն
  • Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
  • Աֆրիկայում ապրում են 475 միլիոն քրիստոնյա
  • Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն

Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

“Կղզի” մուլտֆիլմի վերլուծություն

Ֆյոդր Խիտրյուկի <<Կզղի>> մուլտֆիլմը ցույց է տալիս, թե մարդ արարածը ինչպես է անխնա կերպով օգտագործում բնության բոլոր հնարավոր բարիքները, բայց ոչինչ չի վերադարձնում։ Հեղինակը համառոտ կերպով ներկայացնում է, թե այս ամենը ինչ ավարտ կարող է ունենալ։ Մուլտֆիլմի հերոսը կյանքն է, որ հեռացավ բնության մահի պատճառով, իսկ մյուս հերոսները ներկայացնում էին մարդկանց։ Այսպիսով պետք է հասկանալ, որ բնությունը մեր կյանքն է և պետք է հոգ տանել դրա մասին, ինչպես ինքներս մեր մասին, քանի որ այս տեմպերով կյանքը կարող է վերանալ։

Կոմիտաս

Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ է։ Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն): Կոմիտասը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Բուռն աշխատանքային շրջան

Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։

Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է․

<< Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն: >>

Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։

Աքսոր և վերջին տարիներ (1915-1935)

Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի ողբալի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։

Վարդապետի մոտ ակնհայտորեն խորանում էին հետապնդման մանիայի ախտանշանները, և ըստ հուշագիրների՝ յուրաքանչյուր ցնցում և ձայն սարսափեցնում էր նրան։ Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։

 Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started