Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինի նամակը կարդալիս, լցվում ես հայրական սիրով և հոգատարությամբ։ Նա իր դստերը խրատներ էր տալիս կյանքի վերաբերյալ, կոչ էր անում իրեն ոչ մեկից բարձր շհամարել և անպաըման օգնել կարիքավոր մարդկանց։ Նաև Չարլին պատմում էր, թե ինչպես էր հեքիաթներ կարդում, երբ աղջիկը դեռ փոքր էր։ Անեկղծ հուզմունք է առաջացնում այս նամակը։

Կարդալուց հետո, բարի գործեր անելու ցանկություն առաջացավ։ Եվ հասկացա, թե ինչ է նշանակում լինել ծնող և անհանգստանալ զավակի համար։

Բոլոր մեծահասակներին և վերաբերվում եմ նույնքան հարգանքով, որքան սեփական ծնողներիս։ Քանի, որ նրանք շատ են կյանք տեսել, և որոշ հարցերում կարող են մեզ օգնել և կյանքին պատրասնել։

Չարլզ Սպենսեր Չապլինը, անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողն է։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը։ Նրա կարիերան տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։

Չապլինի լոնդոնյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ 14 տարեկան է եղել, մայրը տեղափոխվել է հոգեբուժարան։ Չապլինը դերեր է ստանձնել վաղ տարիքից՝ հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատելով բեմում՝ որպես դերասան և կատակերգու։ Շուտով բարելավել է թափառաշրջիկի կերպարը և երկրպագուհիների մեծ բանակ հավաքել։ 1918 թվականին նրա ստեղծած թափառաշրջիկի կերպարն աշխարհում ամենահայտնի կերպարներից է եղել։

1919 թվականին Չապլինը հիմնել է տարածաշրջանային Միացյալ Արվեստագետների ընկերությունը, որի միջոցով կարող էր լիովին վերահսկել իր ֆիլմերը։ Չապլինը սկսել է քաղաքականությամբ հետաքրքրվել և իր «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմում ծաղրել է Ադոլֆ Հիտլերին։ 1940-ական թվականները տարաձայնությունների տասնամյակ է եղել Չապլինի համար, որի հետևանքով արագորեն նվազել է նրա հանրաճանաչությունը։ Նրան մեղադրել են կոմունիստներին համակրելու մեջ։ Միևնույն ժամանակ իր հայրության դատական հայցը և իրենից չափազանց ավելի երիտասարդ կանանց հետ ամուսնությունները սկանդալների պատճառներ են եղել։ Դաշնային հետախուզում է սկսվել, և Չապլինը ստիպված է եղել թողնել Միացյալ Նահանգները՝ հաստատվելով Շվեյցարիայում։

Չապլինն ինքն է գրել, խմբագրել, խաղացել և հանդես եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր, երգահան իր ֆիլմերից շատերի համար։ Ձգտել է կատարելության։ Ֆինանսական ինքնուրույնությունը նրան հնարավորություն է տվել տարիներ ծախսել պատկերի կատարելագործման և արտադրման վրա։ Նրա՝ թափառաշրջիկի դիպուկ և հուզական կերպարը պայքար էր թշվառության դեմ։ Շատ ֆիմեր պարունակում են սոցիալական և քաղաքական ուղղվածություն, ինչպես նաև ինքնակենսագրական տարրեր։ Նրա «Ոսկու Տենդ», «Մեծ քաղաքի լույսեր», «Նոր Ժամանակներ», «Մեծ բռնապետը» ֆիլմերը շարունակում են բարձր հարգանքի արժանանալ և կինոարտադրությունում դասվում են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկում։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started