Երջանկություն։ Այլ վերացական գոյականների նման նրան մենք նույնպես չենք կարող հստակ սահմանում տալ։ Մեկի համար երջանկություն է առողջ լինելը, մյուսի համար ծնողներ ունենալը, ինչ որ մեկը կարող է երջանիկ լինել հայտնի լինելուց և այլն։ Երջանիկ կյանք չկա,կան միայն երջանիկ պահեր, ակնթարթներ ու վարկյաններ: Սա ես ինձ համար վաղուց եմ սահմանել։ Դրան կա նաև գիտական ապացույց։Բայց դա չի նշանակում, որ ես ուրախ չեմ այն փաստից, որ ունեմ ընտանիք, ընկերներ և դեռ չի իրագործվել ամենամեծ վախս։ Երջանկությունը նման է առողջության,երբ այն չես նկատում,ուրեմն այն կա: Ըստ իս չպետք է վազել երջանկության հետևից,այն միշտ գտնվում է քո ներսում, թեկուզ և միայն այն փաստից, որ ապրում ես շնչում, ունես հայր և մայր և այլն: Ահա մի պարադոքս. այսօր մեզ թվում է, թե երջանկությունը կայանում է հենց նրանում, ինչին մենք այդքան ձգտում ենք, սակայն, հասնելով մեր նպատակին, հասկանում ենք, որ այդ երջանկության զգացումն այնքան էլ երկար չի տևում և մեզ նորից կյանքում որևէ բան պակասում է: Մենք մշտապես գտնվում ենք երջանկության որոնումների մեջ, մշտապես սպասում ենք դրան: Հաճախ վազելով դրա ետևից՝ մենք բաց ենք թողնում այն լավը, որ կա մեր կյանքում: Այն, ինչ մենք արդեն ունենք, ընկալվում է որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, իսկ այն, ինչին դեռ ձգտում ենք, թվում է իրական երջանկություն: Մշտապես նախապատրաստվելով ապագային՝ փոխարենը ներկայիս կյանքով ապրելուն ու ուրախանալուն, մենք հետաձգում ենք մեր երջանկությունը, կորցնում ուրախությունը զգալու և այն գնահատելու ընդունակությունը, և երբ գալիս են երկար սպասված երջանիկ պահերը, բաց ենք թողնում դրանք: Եթե մենք ցանկանում ենք հաճույք ստանալ կյանքից, ապա պետք է ապրենք այսօրվա օրով, այլ ոչ թե անցյալի հուշերով կամ ապագայի պլաններով: Անհրաժեշտ է, մի կողմից, գնահատենք այն, ինչ ունենք այսօր և ուրախանանք դրանով, իսկ մյուս կողմից’ ձգտենք նոր երազանքների ու նպատակների իրագործմանը:
Չեմ հավատում ու երբեք էլ չեմ հավատացել ճակատագիր ասվածին։ Մենք ենք մեր կյանքի տերը։ Նայեք ձեզ համար իդեալ դարձած մարդկանց։ Նրանցից քանիսի ճանապարհն է եղել հեշտ, քանիսի բախտն է միշտ բերել։ Կարծում եմ ոչ մեկինը, քանի որ ըստ իս չկա հաջողություն՝ առանց պարտության։ Մենք ամեն օր, ամեն ժամ սովորում ենք մեր իսկ սխալների վրա։ Երջանկության ճարտարապետն էլ ենք մենք։ Մենք ենք որոշում առաջին անհաջողությունից կկոտրվենք, կսկսենք բողոքել երկրից, մարդկանցից, բախտ կոչվածից(ինչը սիրում է անել մեր հասարակության մեծ մասը ) , թե կսկսենք նոր ուժերով հստակ գնալ դեպի մեր նպատակը։
Ինձ համար երջանիկ լինելու գլխավոր կանոնը դա ինքդ քեզ սիրելն է ու գնահատել այն ինչ ունես, բայց դրա հետ մեկ տեղ պիտի միշտ ձգտես ավելիին, ավելի կատարյալ «ես»-իդ։
