Քիչ առաջ կարդացի Ալեքսանդր Լապշինի բլոգը, ճիշտն ասած մի փոքր ապշած եմ։ Երբեք չէի պատկերացնի, որ օտարերկրացին ինձինց լավ է ծանոթ Հայաստանի խնդիրների մասշտաբին։ Երևանում սարսափելի կեղտոտված է օդը հարյուր հազարավոր հին մեքենաների պատճառով, որոնք երկիր են բերվում եվրոպական աղբատեղիներից։ Վերահսկման ոչ մի ֆիլտր արտանետումների համար չկա, ոչ ոք չի հետևում դրանց տեխնիկական վիճակին։ Երևանցիները տարեկան տասնյակ հազարավոր տոննա ամենավնասակար միկրոտարրեր են շնչում, որոնք նպաստում են քաղցկեղի և կաթվածի առաջացմանը։
Հայաստանում չկա որևէ գործարան, որը աղբ կվերամշակեր։ Երևանում մի քանի աղբավայր կա, այնտեղ հարյուր հազարավոր տոննա աղբ փտում է, թունավորում օդը։ Իսկ երբ քամիներ են փչում, ապա թույնը փոշու և գարշահոտության տեսքով տարածվում է ողջ քաղաքում։ Այդ թունավոր փոշին ամենուր է՝ բնակարաններում, մեր հագուստին, ուտելիքում, բայց որ ամենավատն է՝ մեր թոքերում։
Ալեքսանդր Լապշինը ասում է, որ գտնվելով Երևանում նա իրեն շատ ավելի վատառողջ է զգում, քան Իսրայելում կամ եվրոպական որևէ երկրում։ Դրա պատճառը Հայաստանի էկոլոգիան է։
Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդանալու մոտ 9000 դեպք, և 20-30 հազար կաթվածի դեպք։ Հայաստանը կաթվածների թվով աշխարհի երկրների առաջին տասնյակում է։ Մեկ տարում Հայաստանի 3 հազար բնակիչ մահանում է քաղցկեղից։
Ես և իմ ընտանիքը ակտիվ կերպով փորձում ենք պահպանել բնությունը և մեր կողից աղբ չավելացնել։ Ինչպես նաև հորդորում ենք մեր դիմացիններին։ Բավական է, որ յուրաքանչյուրը իր կողմից խնամքով վերաբերվի մեր երկրին, քանի որ պետության հասցրած վնասները իրենց հերթին մեծ են։
Թողնել մեկնաբանություն