Սեպտեմբեր-Դեկտեմբեր առաջին ուսումնական կիսամյակի հաշվետվություն

Ես ընդունվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Մուտք» ճամբարով, որը տևեց հունիսի 24-27-ը ընկած ժամանակահատվածում։ Ճամբարային առաջին օրը մեզ ծանոթացրին դպրոցի, դասերի ընթացքի և մեր բազում հնարավորությունների հետ։ Ձեռք բերեցինք բլոգներ և սովորեցինք դրանցով աշխատելու ձևը։

Ահա և իմ առաջին նյութերը՝

«Մուտք» ճամբարից հետո ճամփորդեցի դեպի «Ժայռ» Սևան, որով ամրապնդեցի սեբաստացի դառնալու քայլերս և հրաշալի ժամանակ անցկացրի։ Չմոռանամ նշել, որ մեր բոլոր ճամփորդությունները ունեն ուսուցողական նպատակ։ Ժայռում տարբեր խմբերով հետաքրքիր թեմաներ ընտրեցինք և ներկայացրինք դրանք մեր ընկերներին։ Խմբային աշխատանքը օգնեց ընկերների ձեռք բերմանը։

Վերջ, մնացել էր միայն սպասել առաջին ուսումնական օրվան, որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի, 10-րդ դասարանի հպարտ ներկայացուցիչ։

Ահա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների իմ աշխատանքները․

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Հայոց լեզու, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Գրականություն, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Դիանա Նազարյան

Պատմություն, դասավանդող՝ Վահրամ Թոքմաջյան

Էկոլոգիա, դասավանդող՝ Մարթա Ասատրյան

Ֆրանսերեն, դասավանդող՝ Կարինե Թևոսյան

Սեպտեմբերի 21-ի կապկակցությամբ, մեր դպրոցը հաղթահարում է տարբեր բարձունքներ։ Ես իմ ֆրանսերենի խմբի հետ միասին բարձրացա Արա լեռան գագաթը։ Թեև ամենևին էլ հեշտ չէր, մենք բոլորս հաղթահարեցինք այդ բարձունքը։

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Հայոց լեզու, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Գրականություն, դասավանդոց Ելենա Սարգսյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Դիանա Նազարյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Ազնիվ Գալստյան

Էկոլոգիա, դասավանդող՝ Մարթա Ասատրյան

Ֆրանսերեն, դասավանդող՝ Կարինե Թևոսյան

ՆՈՅԵՄԲԵՐ

Գրականություն, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Հնարավորություն ունեցա հանդիպելու ժամանակակից արձակագիր Մհեր Իսրաելյանի հետ և տալ նրան ինձ հետաքրքրող հարցերը։

Հասարակագիտություն, դասավանդող՝ Դիանա Նազարյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Ազնիվ Գալստյան

Ֆրանսերեն, դասավանդող՝ Կարինե Թևոսյան

Հայոց լեզու, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Գրականություն, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Դիանա Նազարյան և Ազնիվ Գալստյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Ազնիվ Գալստյան

Էկոլոգիա, դասավանդող՝ Մարթա Ասատրյան

Ֆրանսերեն, դասավանդող՝ Կարինե Թևոսյան

Անգլերեն, դասավանդող՝ Հերմինե Գևորգյան

Այս ամիսների ընթացքում ես մասնակցել եմ նաև նկարչության (գծանկար, գունանկար) դասերին։ Շուտով իմ աշխատանքները փաքցված կլինեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի մասնաշենքի պատերին։

Դպրոցում տիրում է նախատոնական տրամադրություն։ Մեկ շաբաթից կվերջանան ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասերը։ Մեծ անհամբերությամբ սպասում եմ 2020 թվականին և գալիք նոր արկածներին ու ճամփորդություններին։

Սիրով, Լիլիթ

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started