1.Գտնե՛լ համանուն բառերը ։
1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-1. պետությանը տրվող հարկ; 2. շենքի բարձր հարկ
2. ավել գնել-1. շատ գնել; 2. գնել ավել(տան մաքրության)
3. ոչխարի հոտ-1. ոչխարի խումբ; 2. ոչխարից եկող հոտը
4. մետաքսի կտոր- 1. մետաքսի մի կտոր; 2. փափուկ կտոր
5. Նա ջրում է-1. գտնվում է ջրում 2. նա ջրում է այգին
6. Նա գնում է- 1. գնում է հաց; 2. հեռանում է
7. Խավարում է- 1. օրը մթնում է; 2. գտնվում է խավարում
3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)-Կաթի մակերեսը ամբողջությամբ պատված էր սերով։ Սիրով լի ընտանիքը միշտ երջանիկ է։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասունկենդանի)-Ուսուցչուհին բացատրեց, թե, երբ է օգտագործվում կետը։ Կապույտ կետը ամենամեծ կաթնասուն ջրային կենդանին է։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն(երաժշտական
գործիք)-Քանոնը շատ գեղեցիկ էր հնչում։ Առանց քանոնի չստացվեց ուղիղ գծել։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ ) -Փոքր կատուները ցրտից դողում էին։ Մեքենայի դողը փոխելու կարիք կար։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)-Երգի տոնը չափազանց բարձր էր երգչախմբի համար։ Շուտով տոն է։
4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ(հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեցմեզ։
5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ