Ամերիկա-Իրան հարաբերություններ

2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի նոր ալիք բարձրացավ: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ): Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը ՀԳՀԾ-ն անվանել էր «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքը» և հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգներին դուրս կբերի այդ համաձայնագրից: ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփն Իրանի իշխանություններին պահանջեց վերանայել Բարաք Օբամայի օրոք ստորագրված համաձայնագիրը: Թրամփի առաջարկած նոր համաձայնագիրը ենթադրում էր նաև Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության որոշակի սահմանափակումներ, ինչը մերժվեց Թեհրանի կողմից, և երկու երկրների միջև առճակատումը նոր փուլ մտավ։ Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանի նկատմամբ կիրառվելու են աննախադեպ, պատմության մեջ դեռևս չտեսնված պատժամիջոցներ, որոնք կիրականացվեն երկու փուլով: Բացի պատժամիջոցներից ԱՄՆ-ը նաև հոգեբանական մեծ պատերազմ է մղում Իրանի դեմ: Ամերիկյան իշխանությունները մշտապես Իրանը ներկայացնում են որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր, փորձում են մեկուսացնել և  հրեշայնացնել (դեմոնիզացնել) այդ երկիրը: Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման նշույլներ չկան: Թրամփի վարչակազմն ամեն ինչ անում է Իրանին անկյուն մղելու հարցում և հայտարարել է, որ շարունակելու է նրա նկատմամբ կոշտ պատժամիջոցային ու մեկուսացման քաղաքականություն վարել: Իրանում մեծ հույսեր են կապում, որ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կհաղթի Դեմոկրատների թեկնածուն, և Իրան-ԱՄՆ հարաբերություններում կթուլանա լարվածությունը: Այս ամենի համատեքստում առաջիկա մեկ տարում Իրան-ԱՄՆ հարաբերությունները հավանաբար էլ ավելի կլարվեն, իսկ մյուս կողմից էլ Իրանը կփորձի ավելի ջերմացնել հարաբերություններն այլ աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Չինաստանի, Ռուսաստանի և ԵՄ-ի հետ: Վերջին դեպքերի արդյունքում, Դոնալդ Թրամփի հրամանով սպանվել է Իրանի ռազմական գործիչ Քասեմ Սոլեյմանին։ Նրա սպանությունը խոշոր իրարանցում ստեղծեց Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ինչի հետևանքով լարված վիճակում է ամբողջ աշխարհը, քանի որ սա համարվում է «3րդ համաշխարհային պատերազմի» սկիզբը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաըտարարել է, որ թույլ չի տա դրա զարգացմանը։

Ինֆորմացիայի աղնյուր

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started