Բառարանների տեսակները

Բառարանը բառերի ամբողջական, որոշ կարգով գրբած խումբն է՝ տրված բացատրություններով, թարգմանություններով կամ այլ տեղեկություններով: Բառարանները բաժանվում են երկու խմբի՝ հանրագիտական և բանասիրական: Իսկ այդ տեսակները լինում են՝ ծավալային, լեզվական, դպրոցական, առձեռն և այլն: Բառարանագրությունը բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարան կազմելու կանոնները: Բառարանագրի նպատակը բառերի մասին տեղեկությունը, բառի իմաստները ճշգրիտ բացատրելը: Հանրագիտական բառարանը պարունակում է տեղեկություն շրջապատող աշխարհի ու բնության մասին: Այս բառարանը լինում է համընդհանուր և մասնաճյուղային: Բանասիրական բառարաններում տրված են բառերի և արտահայտությունների բացատրությունները: Այս բառարանները լինում են բացատրական, դարձվածաբանական, թարգմանական, ուղղագրական, հոմանիշ-հականիշների, համանունների և ստուգաբանական:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started