Աղտոտման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Աղտոտումը սպառնում է մարդու առողջությանը, բույսերի և կենդանիներիտեսակային բազմազանությանը և հանգեցնում շրջակա միջավայրիվատթարացման։ Չհարմարվելով շրջակա միջավայրի փոփոխություններին՝ կենդանի օրգանիզմը ձեռք է բերում հիվանդություններ, բնական աղետներիժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալբնակտարածքում՝ հողում կամ ջրում, մարդու օրգանիզմի նյութափոխանակության համար անհրաժեշտ միկրոտարրերի պակասիցառաջանում են մի շարք հիվանդություններ, օրինակ՝ ջրում ֆտորի պակասը առաջացնում է ատամների ոսկրափուտ, իսկ յոդինը՝ տեղաճաչաքային խպիպ։

Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, բարձր աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը նպաստում էսպիտակարյունության և քաղցկեղի առաջացմանը։ Մթնոլորտում որոշքիմիական նյութերի առկայությունն առաջացնում է բրոնխային հեղձուկի և ալերգիական հիվանդությունների։ Աղտոտման մակարդակը հսկվում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներով, սահմանային թույլատրելի արտանետումներով և այլ չափորոշիչներով, որոնք խախտելու դեպքում նախատեսվում են տնտեսական, վարչական և նույնիսկ քրեական(կախված աղտոտման հետևանքներից) պատժամիջոցներ։

Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է։ Աղտոտումը ներառում է բազմազան գործոններ՝ կապված աղտոտման բազմաթիվ աղբյուրների հետ, որոնց դեմ հնարավոր չէ պայքարել մեկ պարզեղանակով։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշելհիմնախնդիրն առաջացնող աղտոտիչը, մշակել և ներդնել հսկողության ընդունելի ռազմավարություն։ Աղտոտման դեմ պայքարը աղտոտիչների բացասական ազդեցությունից բույսերի, կենդանիների, մարդկանց և նյութական արժեքների պահպանման միջոցառումների համակարգ է, որ նիրականացվում է էկոլոգիական փորձաքննությամբ և շրջակա միջավայրիաղտոտման վիճակի գնահատմամբ։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started