Երեխաների իրավունքները

ՀՀ օրենքը երեխաների իրավունքների մասին սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները։ 18 տարեկանը չլրացած մադրիկ համարվում են երեխաներ։ Երեխաներն ունեն հավասար իրավունքներ անկախ իրենց կամ ծնողների ազգությունից, ռասայից, լեզվից կամ սեռից։ Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք: Գոյություն ունի երեխաների աշխատանքի իրավունք։ Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի  կամ խնամակալի և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ։ Այն դեպքում, որ աշխատանքը չի խանգարի նրա ուսուցման և զարգացման գործընթացին։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started