Էներգետիկ ռեսուրսներ

Էլեկտրակայանները լի են իրենց դրական և բացասական կողմերով:
ՀԷԿ-ները էկոլոգիապես ամենաանվտանգ էլեկտրակայաններն են: Սակայն դրանք ունեն իրենց բացասական կողմերը: Էլեկտրակայանի կառուցման սխալ դիրքի արդյունքում նկատվում է գետի ջրի պակասում: ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է նաև հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի:

ՋԷԿ–ները իրենց աշխատանքի ընթացքում օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեսքով:

ԱԷԿ-ները տնտեսական տեսանկյունից մի շարք առավելություններ ունեն ՋԷԿ-ների նկատբամբ: Քանի որ ԱԷԿ-ները ավելի քիչ վառելիք են օգտագործում հետևաբար դրանց թափոններն էլ շատ ավելի քիչ կլինեն: Ի տարբերություն ՋԷԿ-ների, ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը: Սակայն ԱԷԿ-ների հիմնական խնդիրը իր վտանգավորությունն է: Ճիշտ է, ԱԷԿ-ները աշխատում են կառուցել բնակավայրերից հեռու վայրերում, սակայն դրանց ազդեցությունը մարդկանց վրա անխուսափելի է: Պատերազմների ժամանակ սրանք կարող են դառնալ միջուկային զենքեր:

Այլընտրանքային ռեսուրսներ:

Ամենաանվտանգ ռեսուրսները այլընտրանքային ռեսուրսներն են: Մարդիկ կարողանում են օգտագործել քամու, արևի, մակընթացությունների էներգիան: Դրանք անսպառ աղբյուր են, իսկ էլեկտրակայանների հումքը վաղ թե ուշ վերջանալու է: Բացի դրանից դրանք չեն առաջացնում էկոլոգիական լուրջ խնդիրներ: Չնայած օրինակ արևից մենք չենք կարող ստանալ էներգիա գիշերը, կամ ցերեկային որոշ ժամերին: Բացի այդ, արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանումը, մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանումն է։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։ Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։

 

Արտաքին առևտուր

Ի՞նչ է առևտուրը

Առևտուրը արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին։ Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ. օրինակ՝ Հայաստանի բնակիչները համտեսում են արևադարձային մրգեր։

Արտաքին առևտուրը Հայաստանում

Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։

Աշխատանքի միջազգային բաժանում

  1. տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
  2. Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

Պահանջարկ

Ի՞նչ է իրենից ներկայացնում պահանջարկը․

Պահանջարկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։

Ո՞րն է պահանջարկի օրենքը․

Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ են՝

  • բնակչության եկամուտներ
  • փոխարինող և փոխլրացնող ապրանքների պահանջարկը և գին
  • շուկայի չափեր
  • գնորդների թիվ
  • գնորդների ճաշակ, նախասիրություններ և ազգային առանձնահատկություններ
  • սպասումներ
  • գովազդ

Համաճարակների, և այլ ոչ կայուն իրավիճակների պայմաններում ի՞նչ ապրանքներ են շուկայում ձևավորում մեծ պահանջարկ և ո՞ր ապրանքներն են դադարում պահանջարկված լինելուց:

Համաճարակների ընթացքում մեծ պահանջարկ են ձևավորում դեղորայքի որոշ տեսակները և սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովվող նյութերը և պարագաները (օրինակ՝ դիմակներ, ախտահանիչներ, անձեռոցիկ, կենցաղային մաքրող նյութեր և այլն)։ Նվազում է կենսական անհրաժեշտություն չունեցող ապրանքների և զանազան միջոցառումների համար օգտագործվող իրերի պահանջարկը (երեկոյան հագուստ, արդուզարդ և այլն)։

 

Փող։ Փողի պատմությունը

Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարագրված փողի վրա։ Հայտարարագրված փողերը, ինչպես ցանկացած պատքային չեկեր և ստացականներ, առանց օգտագործման արժեքի ֆիզիկական ապրանքներ են: Դրանք պետք է ընդունվեն որպես երկրի սահմաններում վճարման օրինական ձև՝ կառավարության կողմից հաստատված՝ բոլոր հանրային և մասնավոր պարտքերի մարման համար: Կեղծ փողերը կարող են լավ գումարներ բերել՝ կորցնելով իրենց արժեքը:

Ապրանքափոխանակության մեթոդների օգտագործումը, կարող ենք ասել, որ տեղի է ունեցել առնվազն 100 000 տարի առաջ, թեև չկա որևէ վկայություն, որ հասարակությունը կամ տնտեսությունը հենվում է հիմնականում այս փոխանակությունների վրա: Փոխարենը, ոչ դրամային հասարակությունը գործել է հիմնականում տնտեսության շնորհների և պարտքերի սկզբունքների հիման վրա: Երբ փոխանակումը իսկապես տեղի է ունեցել, այն, որպես կանոն, եղել է օտար կամ պոտենցիալ թշնամիների միջև:

Իր գործառույթները կատարելու համար փողը պետք է որոշակի հատկություններ ունենա.

  • Փոխարինիչ. նրա առանձին միավորները պետք է ունակ լինեն փոխադարձ փոխարինելիության հատկությամբ:
  • Դիմադրություն. կարողանան դիմակայել կրկնակի օգտագործման:
  • Դյուրատարություն. հեշտությամբ իրացվեն և տեղափոխվեն:
  • Ճանաչելիություն. նրա արժեքը կարող է հեշտությամբ որոշվել:
  • Արժեքի կայունություն. Դրա արժեքը չպետք է տատանվի:

Ներկայումս դրամի ամենատարածված համակարգերը հիմնված են թղթադրամների վրա: Այնուամենայնիվ, պատմության ընթացքում մեծ մասի համար գրեթե բոլոր փողերը ապրանքային էին, օրինակ՝ ոսկե և արծաթե մետաղադրամները: Տնտեսությունների զարգանալու հետ մեկտեղ, ապրանքային փողը վերջապես փոխարինվեց հիմնական գումարով, քանի որ առևտրականներն զգացին ոսկու և արծաթի ֆիզիկական տեղափոխության դժվարությունը: Հրամանագրված արժույթները աստիճանաբար վերացվեցին վերջին հարյուրամյակի ընթացքում, հատկապես՝ Բրեթոն-Վուդսյան համաձայնգարի փլուզումից հետո: Համաշխարհային արժութային համակարգի զարգացման արդի փուլն սկիզբ է առնում 1976 թվականից, երբ Յամայկայում 20 երկրների ղեկավարների համաձայնությամբ ձևավորվեց ներկայիս արժութային համակարգը, որի հիմնական սկզբունքներն են.

Կեղծված փողերը արհեստական արժույթներ են՝ առանց պետության կամ կառավարության պատժամիջոցների: Կեղծ դրամ պատրաստելը կամ օգտագործելը խարդախության կամ կեղծիքի ձև է: Կեղծարարությունը այնքան հին է, որքան փողը: Արծաթապատ պատճենները հայտնաբերվել են Lydian մետաղադրամներում, որոնք համարվում են առաջին արևմտյան մետաղադրամները: Թղթային փողերի ներդրումից առաջ կեղծարարության ամենատարածված մեթոդը մաքուր ոսկու կամ արծաթե մետաղների խառնուրդներն էին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստները կեղծել են բրիտանական ֆունտը և ամերիկյան դոլարը:  2002 թվականին եվրոյի թղթադրամների և մետաղադրամների զգալի կեղծարարությունը եղել է արժույթի մեկնարկից հետո, սակայն այն զգալիորեն փոքր էր, քան ԱՄՆ դոլարինը:

Ice hotel in Sweden (Jukkasjarvi)

Can you imagine a hotel that is entirely made of ice? Well, it exists in Sweden, but only in winter. In spring the hotel melts away and disappears into the river.

The Ice hotel is situated on the shores of the Torne River in the old village of Jukkasjarvi, Sweden. Every winter, work starts on building a new Ice Hotel, involving 40,000 tons of ice and snow. 10,000 tons of ice is taken from the Torne River, and 30,000 tons of snow is provided by Mother Nature.

The first Ice Hotel was built in 1990. It started as a single room — now it has 64 rooms, as well as an ice chapel, an art gallery, a cinema, a theatre and Absolut Ice Bar, Last winter, more than 14,000 guests spent the night at the Ice Hotel.

Outside, the temperature is -30°C, but inside the hotel, the temperature is always around -5°C.

All the furniture is made of ice, including the beds, but nobody gets cold. The beds are covered with reindeer skins and guests are given warm clothes and special arctic sleeping bags.

In the Absolut Ice Bar, the drinks are served in glasses made of ice, so there is no need for ice cubes!

Every year the interior of the hotel is designed by different artists from all over the world. It is described by visitors as ‘absolutely stunning’, ‘one of the most beautiful places I’ve ever seen’ and ‘unique’.

Also there is an ice church near the hotel for the couples, that are getting married.
Image result for ice hotel in sweden

THE HISTORY OF ICE HOTEL

In 1989, Japanese ice artists visited Jukkasjarvi and created an exhibition of ice art.

In 1990, French artist Jannot Derid has created an exhibition in an igloo (it is an accommodation made with snow and ice). Image result for Jannot Derid

One night there were no available rooms in the town, so the visitors and tourists asked for permission to spend a night in the igloo.

The interesting idea of opening the first “Ice Hotel” in the world came from that night.

THE CHURCH

Image result for the ice church in sweden

Each year the ice church is consecrated at the Christmas Day service. Every winter in the church around 140 couples get married, and around 20 children are baptized. Most of the baptized children live in the parish. The wedding baptism goes on with the same ritual as in the other cities in Sweden. Reverend Jan-Erik Kuoksu from the Jukkasjarvi parish is the only clergyman, who performs the church ordinances.

He is the priest of the ice church for the first 14 years. His wife, Lisbeth is the church usher.

 

Here are some pictures of the “Ice hotel”

Image result for ice hotel in sweden

Image result for ice hotel in swedenImage result for ice hotel in sweden

Image result for ice hotel in sweden

Բանկերի և դրանց գործունեության մասին

Բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային և այլ գործառնություններ:

Բանկերն իրենց գործունեության մեջ անկախ են օրենսդիր ու գործադիր մարմիններից և ղեկավարվում են սույն օրենքով, օրենսդրության այլ ակտերով և իրենց կանոնադրություններով:

Բանկերի բաժնետեր կամ փայատեր չհանդիսացող պետական իշխանության ու կառավարման մարմինների աշխատողներին չի թույլատրվում մասնակցել բանկերի կառավարման աշխատանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նշանակվում է ժամանակավոր ադմինիստրացիա կամ լուծարքային հանձնաժողով:

Բանկերը պատասխանատու չեն Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու չէ բանկերի պարտավորությունների համար, բացի այն դեպքերից, երբ բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել են այդպիսիք:

«Բանկ» տերմինը և դրա ցանկացած բառակապակցությունը կարող է օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ միայն այն կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

Շարունակել կարդալ “Բանկերի և դրանց գործունեության մասին”

Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ

Կենսաբանական աղտոտումը 

Կենսաբանական աղտոտումը առաջացնում է հիվանդածին միկրոօրգանիզմներ, որոնք են՝ բակտերաներ, վիրուսներ, սնկիկներ, կապտականաչ ջրիմուռներ։ Սնկիկներով և բակտերաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ։

Կենսաբանական զենք 

Կենսաբանական զենքը կենսաբանական միջոցներով հանդերձավորված հատուկ զինամթերքներն են ու մարտական սարքերն են։

Կենսաբանական զենքի կիրառման նշաններն են`
• արկերի և ռումբերի պայթման խուլ ձայնը, ի տարբերություն սովորական զի-
նամթերքի,
• պայթման տեղում զինամթերքի խոշոր բեկորների առկայությունը,
• հեղուկի կաթիլների և փոշենման նյութերի առկայությունը տեղանքում,
• զինամթերքի պայթման և բեռնարկղերի անկման վայրում միջատների և տզե-
րի անսովոր կուտակումը,
• մարդկանց և կենդանիների զանգվածային հիվանդացումը:
Վիրուսների առաջացումը 
Վիրուսներ

Վիրուսները հանդիպում են ամենուր, որտեղ կա կյանք և, ամենայն հավանականությամբ, գոյություն են ունեցել և էվոլուցվել՝ առաջին կենդանի բջիջների հետ միաժամանակ։

Վիրուսների ծագման վարկածները միանշանակ չեն. վիրուսները չեն թողնում բրածո մնացորդներ, ժառանգական հարաբերությունները հնարավոր է պարզել միայն մոլեկուլային ֆիլոգենետիկայով։ Վիրուսների էվոլյուցիայի հիմնական մեթոդը մոլեկուլյար կենսաբանական մեթոդն է՝ վիրուսի ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի համեմատությունը։

Առաջացման տեսություններ

Վիրուսների ծագման վերաբերյալ գոյություն ունի երեք հիմնական տեսություն՝ ռեգրեսիայի, բջջային ծագման և կոէվոլյուցիայի տեսությունները։

Կորոնավիրուս

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի:

Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում):  Վիրուսը կտորի և երկաթի վրա գոյատեւում է 12 ժամ:

Նշաններ և ախտանշաններ

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:

Տարածված վիրուսի դեմ պայքարի համար, ՀՀ կրթական հաստատությունները, բազմաթիվ խանութները և մոլերը հայտարարել են կարանտին 1շաբաթ տևողությամբ։

 

Արդյո՞ք կորոնավիրուսը իրենից ենթադրում է արդի կենսաբանական զենք, և արդյո՞ք եթե շարունակվի նման տեմպերով զարգացում, կարող է դառնալ․

Իմ կարծիքով կորոնավիրուսը իրենից կենսաբանական զենք չի ներկայացնում, քանի որ գրեթե ամեն տարի հանդիպում են կորոնավիրուսին հավասար, կամ ավելի վտանգավոր վիրուսներ, որոնցից մարդիկ մահանում են։ Կարծում եմ, որ նման խառնվածության առաջացումը վիրուսի նոր լինելու պատճառն է։ Հաշվի առնելով, որ այս հիվանդությունը մահվան պատճառ է դառնում միայն ծերերի և թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ, ապա հետագա զարգացումը նույնպես չի կարող կենսաբանական զենք դառնալ։ Քանի որ նման դեպքեր գրանցվում են ամեն տարի մյուս հիվանդությունների պատճառով, որոնց մասին նմամ աղմուկ չի բարձրանում։

 

 

Distance learning

Task 1

Choose the correctly formulated Passive constructions.

  1. This easy work can be done without anybody‟s help.
  2. We found the room exactly as it had been left the night before.
  3. Tobacco introduced to France by Jean Nicot.
  4. This modular computer has used by our researchers.
  5. Gayane was first staged on December 3, 1942 in Perm during World War II.

2.

  1. The first chewing-gum was made by Thomas Adams.
  2. Have these benches painted recently?
  3. The students being examined by the professor at that time.
  4. The vase made of crystal was broken to pieces.
  5. Lincoln was shot in the head by John Wilkes Booth, an actor.

3.

  1. Marie Tussaud created her first wax figure (of Voltaire) in 1777.
  2. Before him lay a splendid garden, full of blossom and scent.
  3. I have been misunderstood – no intention to hurt you.
  4. Is that big hat made of straw?
  5. Many of Van Gogh‟s best works were created in 1889, in an asylum.

4.

  1. He will have published several poems by the end of the year.
  2. What holidays are celebrated in your country in autumn and winter?
  3. G. Washington is known to all Americans as “The Father of the Nation”.
  4. The dynamite had invented by Alfred Nobel.
  5. Charlie Chaplin is considered one of the most famous stars of the early days of Hollywood.

5.

  1. Will the scientific seminar be held in two days?
  2. The scientists have been making these experiments for the last few years.
  3. Nobel preferred that people didn’t remember him as the inventor of dynamite.
  4. The patent matter was still being discussed.
  5. The Smiths weren’t invited to that meeting.

Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին

Կարծես թե սովորական դեպքի մասին է պատմում Մարտիրոս Սարյանը։ Հանդիպեցին․․խոսեցին․․նկարեց․․․բայց, փոխանցվում է Չարենցի հեքիաթային անձնավորությունը։ Բոլորը, ովքեր խոսել են Չարենցի մասին, նրանց խոսքերում զգացվում է սերը նրա հանդեպ։ Այնպիսի տրամադրություն կա նրանց անկեղծ խոսքերի մեջ, որ ընթերցողի մոտ մեծ ցանկություն է առաջանում հանդիպելու Եղիշե Չարենցին։ Երանի լինեին ժամանակի մեքենաներ, որոնք մեզ հնարավորություն կտային գրականության դասընթացներին այցելելու և շբվելու մեր մեծերի հետ և ինչու չէ նաև մեզ հետաքրքրող հարցերը տալու։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started