Էներգետիկ ռեսուրսներ

Բնական գազը, ածուխը և նավթն ունեն առավելություններ և ոչ այնքան լավհատկություններ։

Օրինակ՝ ածուխը երեք բրածո վառելիքներից ամենաշատ աղտոտողէներգիայի աղբյուրն է։ Ածուխի արտադրման բոլոր փուլերում միջավայրինվնաս է պատճառվում։ Ածուխ վառելու հետևանքներն են թթվայինանձրևները, թունավոր քիմիական նյութերի ու ջերմության առաջացումը։Օդի մեջ բաց է թողնում աղտոտող նյութեր, որոնցից են սնդիկը, կապարը, ծծմբի երկօքսիդը, ազոտի օքսիդներ և այլ ծանր մետաղներ։

Առողջության վրա ազդեցությունը կարող է բերել ասթմայի ու շնչառականդժվարությունների, ուղեղի վնասի, սրտային խնդիրների, քաղցկեղի, նյարդաբանական խնդիրների և կարճ կյանքի։ Ածուխով աշխատողէլեկտրակայանները ավելի քան 100 տոննա ածխի մոխիր են առաջացնումյուրաքանչյուր տարի։ Այդ թափոնների կեսից ավելին արտանետվում է լճերև այլ վայրեր, որտեղ ի վերջո կարող է ներփաթանցել ջրուղիներին ու խեմլուջրի պաշարներին։ 

Կլիմայի փոփոխությունը ածխի ամենալուրջ և երկարատև բացասականհետևանքն է։ Ածուխը, որը մեծ չափով ածխածին է, այրվելուց բաց է թողնումածխաթթու գազ, որն էլ ջերմությանը կլանող գազ է։ Երբ ածխաթթու գազըհայտնվում է մթնոլորտում, այն վերմակի նման ծածկում է մոլորակը ևջերմաստիճանը իր սովորականից բարձրացնում է։ Գլոբալ տաքացումն էլկարող է բերել երաշտների, ծովերի մակարդակի բարձրացման, ջրհեղեղների, եղանակի ծայրահեղ դեպքերի ու կենդանատեսակներիվերացմանը։

Բնական գազն, ինչպես ածուխը, խնդիրներ է առաջացնում մթնոլորտիաղտոտման, միջավայրին ու մարդկանց առողջությանը վնասի հետ։ Գլոբալտաքացման հետ կապված արտանետումները ավելի քիչ են քան ածխինըկամ նավթինը, սակայն գազն առաջ է բերում ավելի մեծ խնդիր։ Գազիստանալու ու խողովակներով տեղափոխելու գործընթացում լինում ենմեթանի արտահոսումներ։ Մեթանը բնական գազի հիմնականբաղադրիչներից է և ածխաթթու գազից 35 անգամ ավելի հզոր էջերմությունը կլանելու հարցում։ Բնական գազի ու նավթի համար փորելընաև վնասակար է՝ հողի էրոզիայի և մոտակա գետերում հայտնվողաղտոտող նյութերի պատճառով։

Նավթը հիմնականում տարբեր ածխաջրածինների խառնուրդ է։ Որպեսզիկարողանան կիրառվել որպես էներգիայի աղբյուր, այս ածխաջրածիններըսկզբում պետք է մշակվեն։ Մշակման ժամանակ առաջանում են թունավորգազեր ինչպես ածխաթթու գազը և պինդ նյութեր ինչպես պլաստմասսան։Նավթի ջրային տեղափոխման շնորհիվ տարիների ընթացքում եղել ենբազմաթիվ պատահարներ, երբ այն լցվել է օվկիանոս։ Այսպիսի դեպքերըմեծ հետևանքներ են ունենում միջավայրի համար։

Նավթը թափանցում է ափի ավազի մեջ, ինչպես նաև կլանվում է մոտբուսականության կողմից։ Նավթը հեշտությամբ ծածկում ու մտնում էտարբեր մակերեսների մեջ, որից հետո պահանջվում են մեծաշխատանքներ այդ շրջապատը գոնե մասամբ մաքրել։ Հետևանքներըմնում են տարիներով, նավթը նույնիսկ տասնամյակներ հետո դեռ կարող էառկա լինել։ Տուժում են ջրային կենդանիներն ու բուսականությունը, այսինքն՝ ամբողջ էկոհամակարգը։ Շատ ձկների ու այլ ջրայինկենդանիների համար նավթը կարող է մահացու լինել։ Նաև վնասվում ենայդ էկոհամակարգից սնվող թռչունները, որոնք նավթից կեղտոտվածփետուրների պատճառով թռչելու հետ խնդիրներ են ունենում։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started