Հաշմանդամ է այն անձը, ով, մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակման պատճառով սոցիալական օգնության և պաշտպանության կարիք ունի։
<<Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենքով (1993թ․) երաշխավորել են հաշմանդամների իրավունքները։ Համաձայն այդ օրենքի՝ հաշմանդամներն ունեն մարդու բոլոր իրավունքները, որոնց պաշտպանությունն ապահովվում է պետության կողմից։
Հաշմանդամների իրավունքների միջազգային փաստաթղթերից են՝ մտավոր արժեքությամբ անձանց իրավունքների մասին հռչակագիրը (1971թ․), Հաշմանդամների իրավունքների մասին հռչակագիրը (1975թ․)։ Այս ակտերի հիմքում դրված է այն մոտեցումը, որ հաշմանդամներն ունեն իրենց արժանապատվության նկատմամբ հարգանքի անօտարելի իրավունք։ Նրանք այլ անձանց հետ հավասար օգտվում են բոլոր իրավունքներից։ Պետությունները նրանց առանձնահատուկ կարիքները պետք է ներառեն տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերում։
Թողնել մեկնաբանություն