Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ

Կենսաբանական աղտոտումը 

Կենսաբանական աղտոտումը առաջացնում է հիվանդածին միկրոօրգանիզմներ, որոնք են՝ բակտերաներ, վիրուսներ, սնկիկներ, կապտականաչ ջրիմուռներ։ Սնկիկներով և բակտերաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ։

Կենսաբանական զենք 

Կենսաբանական զենքը կենսաբանական միջոցներով հանդերձավորված հատուկ զինամթերքներն են ու մարտական սարքերն են։

Կենսաբանական զենքի կիրառման նշաններն են`
• արկերի և ռումբերի պայթման խուլ ձայնը, ի տարբերություն սովորական զի-
նամթերքի,
• պայթման տեղում զինամթերքի խոշոր բեկորների առկայությունը,
• հեղուկի կաթիլների և փոշենման նյութերի առկայությունը տեղանքում,
• զինամթերքի պայթման և բեռնարկղերի անկման վայրում միջատների և տզե-
րի անսովոր կուտակումը,
• մարդկանց և կենդանիների զանգվածային հիվանդացումը:
Վիրուսների առաջացումը 
Վիրուսներ

Վիրուսները հանդիպում են ամենուր, որտեղ կա կյանք և, ամենայն հավանականությամբ, գոյություն են ունեցել և էվոլուցվել՝ առաջին կենդանի բջիջների հետ միաժամանակ։

Վիրուսների ծագման վարկածները միանշանակ չեն. վիրուսները չեն թողնում բրածո մնացորդներ, ժառանգական հարաբերությունները հնարավոր է պարզել միայն մոլեկուլային ֆիլոգենետիկայով։ Վիրուսների էվոլյուցիայի հիմնական մեթոդը մոլեկուլյար կենսաբանական մեթոդն է՝ վիրուսի ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի համեմատությունը։

Առաջացման տեսություններ

Վիրուսների ծագման վերաբերյալ գոյություն ունի երեք հիմնական տեսություն՝ ռեգրեսիայի, բջջային ծագման և կոէվոլյուցիայի տեսությունները։

Կորոնավիրուս

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի:

Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում):  Վիրուսը կտորի և երկաթի վրա գոյատեւում է 12 ժամ:

Նշաններ և ախտանշաններ

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:

Տարածված վիրուսի դեմ պայքարի համար, ՀՀ կրթական հաստատությունները, բազմաթիվ խանութները և մոլերը հայտարարել են կարանտին 1շաբաթ տևողությամբ։

 

Արդյո՞ք կորոնավիրուսը իրենից ենթադրում է արդի կենսաբանական զենք, և արդյո՞ք եթե շարունակվի նման տեմպերով զարգացում, կարող է դառնալ․

Իմ կարծիքով կորոնավիրուսը իրենից կենսաբանական զենք չի ներկայացնում, քանի որ գրեթե ամեն տարի հանդիպում են կորոնավիրուսին հավասար, կամ ավելի վտանգավոր վիրուսներ, որոնցից մարդիկ մահանում են։ Կարծում եմ, որ նման խառնվածության առաջացումը վիրուսի նոր լինելու պատճառն է։ Հաշվի առնելով, որ այս հիվանդությունը մահվան պատճառ է դառնում միայն ծերերի և թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ, ապա հետագա զարգացումը նույնպես չի կարող կենսաբանական զենք դառնալ։ Քանի որ նման դեպքեր գրանցվում են ամեն տարի մյուս հիվանդությունների պատճառով, որոնց մասին նմամ աղմուկ չի բարձրանում։

 

 

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started