Պահանջարկ

Ի՞նչ է իրենից ներկայացնում պահանջարկը․

Պահանջարկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։

Ո՞րն է պահանջարկի օրենքը․

Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ են՝

  • բնակչության եկամուտներ
  • փոխարինող և փոխլրացնող ապրանքների պահանջարկը և գին
  • շուկայի չափեր
  • գնորդների թիվ
  • գնորդների ճաշակ, նախասիրություններ և ազգային առանձնահատկություններ
  • սպասումներ
  • գովազդ

Համաճարակների, և այլ ոչ կայուն իրավիճակների պայմաններում ի՞նչ ապրանքներ են շուկայում ձևավորում մեծ պահանջարկ և ո՞ր ապրանքներն են դադարում պահանջարկված լինելուց:

Համաճարակների ընթացքում մեծ պահանջարկ են ձևավորում դեղորայքի որոշ տեսակները և սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովվող նյութերը և պարագաները (օրինակ՝ դիմակներ, ախտահանիչներ, անձեռոցիկ, կենցաղային մաքրող նյութեր և այլն)։ Նվազում է կենսական անհրաժեշտություն չունեցող ապրանքների և զանազան միջոցառումների համար օգտագործվող իրերի պահանջարկը (երեկոյան հագուստ, արդուզարդ և այլն)։

 

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started