Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներըև ծախսերի ուղղությունները

Պետության կողմից իրականացվող բազմաթիվ գործառույթներ հսկայական ծախսեր են պահանջում։ Այդ ծախսերը կատարելու համար պետությունը տնային տնտեսության ներայացուցիչներից և ձեռնարկություններից հավաքագրում անհրաժեշտ դրամական միջոցներ։ Այս ճանապարհով ձևավորվում է պետական բյուջեն։

Պետության հիմնական տնտեսական գործառույթները

  • հասարակական բարիքների արտադրությունը
  • արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը
  • տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը
  • եկամուտների վերաբաշխումը
  • հիմնարար հետազոտությունների իրականացումը

Պետական բյուջե

Պետական բյուջեն պետական մարմինների գործունեությունն ապահովելու և պետության գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման ու ծախսման ձև է։ Ժողովրդավարական բոլոր պետություններում պետական բյուջեի ընդունումը խորհրդարանի կարևորագույն լիազորություններից է։ Որպես կանոն, բյուջեն խորհրդարանին ներկայացնում է պետության գլուխը կամ կառավարության ղեկավարը։ ՀՀ-ում պետական բյուջեն հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ, իսկ քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, ինչպես նաև դրան նախորդող տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվում է օրենքով։

Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներըև ծախսերի ուղղությունները

  • պետական ապարատի ծախսերը
  • պաշտպանության ծախսերը
  • սոցիալական ծախսերը
  • տնտեսության զարգացման ծախսերը
  • այլ ծախսեր (պահուստային ֆոնդերի ձևավորում և այլն)

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started