Պատմությունը երկու անծանոթ մարդկանց մասին է, որոնք ամեն օր հանդիպում էին տրոլեյբուսում կամ կանգառում։ Վստահ եմ, որ բոլորս էլ գիտենք նման ծանոթ անծանոթների։ Հեղինակը նկարագրում է այդ կնոջը սովորական արտաքինով, բայց բոցավառվող աչքերով։ Մի օր հեղինակը թախիծ է տեսնում կնոջ աչքերում, և հարցնում դրա պատճառը։ Այդ օրը տեղի է ունենում նրանց առաջին խոսակցությունը։ Պարզվում է, որ նա միայնակ մայր է, որին ամուսինը լքել է մեկ ուրիշ կնոջ համար, թողնելով նրան 6 տարեկան որդու հետ։ Նա այդպես էլ չի կարողացել ներել նրան։ Բայց ստիպված է նրան խնամել (նա այպես է կարծում), քանի որ հիմա հիմա նա մենակ է և հիվանդ։ Կինը շատ էր հոգնել իր ամեն օրվա ռեժիմից, բայց այլ կերպ վարվել չէր կարողանում։
Մի օր հեղինակը այլևս նրան չտեսավ և այդպես էլ չիմացավ պատճառը։
Այս պատմությունը բավականին հուզիչ է, և ստիպում է մտածել։ Մենք գրեթե ամեն օր մեզ թույլ ենք քննադատել մեզ հանդիպող անցորդներին, չիմանալով թե ինչ է կատարվում նրանց հոգում։
Հեղինակն ասում է «Ի՞ նչ իմանաս, նրանցից ամեն մեկն ինչքան լույսեր ունի հոգու լուսամփոփի տակ, ի՞ նչ իմանաս՝ նրանցից ամեն մեկն ինչպիսի դժվար խիզախությամբ է ապրում իր կյանքի օրը։ Ի՞ նչ իմանաս, չէ՞ որ այստեղ իմ կողքին էր նստում սովորական արտաքինով այն կինը, որի ներկայությունը հոգիս ծանրաբեռնեց լույսով ու սիրով, անսահման սիրով դեպի աշխարհը, մարդիկ»։ Այս խոսքերը պետք է հաճախ կրկնել, դրանք ավելորդ չեն լինի։