Հայոց արքա Արամի մահից հետո գահին է նստում նրա որդի Արան, որը հայտնի է իր գեղեցկությամբ։ Այդ ժամանակ Ասորեստանի թագավորը Նինոսն էր։ Նինոսի կինը՝ Շամիրամը, լսել էր Արա Գեղեցիկի մասին և ցանկանում էր նրա հետ ամուսնանալ, սակայն ամուսնու ահից չէր համարձակվում նման քայլի դիմել։ Նինոսի վախճանը հնարավորություն է տալիս Ասորեստանի թագուհուն իր առաջարկությունն անել հայոց արքա Արա Գեղեցիկին, սակայն մերժվում է։ Շամիրամը չհանձնվելով պատերազմ է հայտարարում և ինքն էլ մեկնում Արայի դաշտ։ Արային մահացած գտնելով, թագուհին հրամայում է դին դնել ապարանքի վերնատանը, իսկ հայոց ժողովրդի զայրույթը մեղմացնելու նպատակով ասում է, թե իր աստվածները լիզել են Արայի վերքերը և նրան հարություն տվել։ Հետագայում, երբ դիակը սկսվում է քայքայվել Շամիրամ թագուհին իր փեսացուներից մեկին հագցնում է Արայի շորերը և ներկայացնում նրան որպես հայոց թագավոր։
Թողնել մեկնաբանություն