1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ-բեռներ, գառ-գառներ, դուռ-դռներ, մաս, թոռ–թոռներ, լեռ-լեռներ, ծունկ, ծոռ-ծոռներ, հարս-հարսներ, սերմ, ձուկ-ձկներ, մուկ-մկներ,
նուռ–նռներ։
Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
Եզակի։ սեգ, սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր, առու, բուրմունք, զեփյուռ, կակաչ, ծաղիկ, ժայռ, քար, ձյուն․
Գյուղի բնակիչները սարից ծաղիկ էին հավաքում։
Երեխաները քարով կոտրեցին տան պատուհանը։
Հոգնակի։ դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաքներ, լանջեր․
Դարեր շարունակ այդ երաժշտությունը հնչում էր և չէր մոռացվում։
Ժայռերի արանքներով փոքր գետակներ էին հոսում։
Լանջերը ծաղկել էին և վարդագույն էին ծաղիկների գույնից։
Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում
–եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4.եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ
2.Բառերից որո՞նք են գոյական.
անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։
3. Նշի՛ր անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։
4.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.
մարզատոն-մարզատոբժներ, հավատարմագիր-հավատարմագրեր, ուղեցույց-ուղեցույցներ, հիվանդայց-հիվանդայցեր, մենապար-մենապարեր, մեկնակետ-մեկնակետեր, գիսաստղ-գիսաստղեր, ճամփեզր-ճամփեզրեր, հաղորդալար-հաղորդալարեր, զորացույց-զորացույցեր, նավթամուղ, ծիսակարգ, հետնախորշ, կամարասյու, մաքսանենգ, ջրէջք։
5.Առանձնացրո՛ւ գոյականները։
- Ամուսինն անցյալ ամառ էր մեռել՝ ոչ մի ժառանգություն չթողնելով։
- Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
- Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
- Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։