Ավետիք Իսահակյան «Մի մրահոն աղջիկ տեսա»

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:

Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…

Ավետիք Իսահակյանը պատմում է մի դեպքի մասին, որը տեղի էր ունեցել Իտալիայում Ռիալտոյի կամրջին, նա մի սևաչյա գեղեցկուհու է հանդիպում և պատմում է նրա բոլոր քնքշությունների մասին, սակայն բանաստեղծությունը ափփոփում է ասելով, որ չի խաբնվի այլևս նրա ժպիտին, քանի որ անցյալում արդեն հասցրել էին կոտրել իր պատանի սիրտը:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started