Ավետիք Իսահակյան «Սաադիի վերջին գարունը»

Սաադին բանաստեղծ էր։ Լրացել էր նրա 100 ամյակը։ Սաադին զգում էր, որ իր կյանքը մոտենում էր ավարտին, և որոշում է վայելել իր վերջին գարունը։ Առավոտյան շատ վաղ է արթնանում, գնում է պարտեզ, նստում ծաղկած հասմիկի տակ և վայելում բլբուլների երգը։ Սաադին շատ էր ծերացել, բայց իր բանաստեղծական ոգին դեռ լսում էր և տեսնում էր աշխարհի գեղեցկությունը։

«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,- հիշում է Սաադին իր հին խոսքերը։

Սաադին սուզված բնության երգերի մեջ, հասկանում է, որ իր կյանքը մի գիշերվա երազի պես անցավ։ Ամեն օր նայել է աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես առաջին անգամ է տեսել։

Ծերունուն այցի է գալիս իր սիրած շիրազուհին՝ Նազիաթը։ Աղջիկը նրան վարդեր է բերել և առաջարկում է այդ ծաղիկների բույրը զգալով փորձել հիշել և պահել այն՝ չմտածելով դրանց վաղանցիկության մասին:

Սաադին հոգու խորքից նայում է աշխարհին և իր առջև լուսաժպտուն աղջկան և ասում․- Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը․ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։

Այս խոսքերը երկար մտածել են տալիս ընթերցողին, և հուշում որ պետք է վայելել ու գնահատել մեզ տրված ամեն մի բարիքն ու ապրել այսօրվա օրով, քանի որ կյանքը շատ երկար է, բայց երազի պես կարճ է անցնում։

Աղբյուր՝ «Սաադիի վերջին գարունը»

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started