Մարդու առողջությունը

Շրջակա միջավայրի աղտոտումը անմիջապես ազդում է մարդու առողջության վրա։ Էկոլոգիական տեսանկյունից հիվանդությունը դիտարկվում է որպես անբավարար ադատպտացիա միջավայրին, որը թողնում է բացասական հետեվանքներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ՝ առողջությունը ոչ թե հիվանդությունների բացակյությունն է, այլ ֆիզիկական, սոցիալական և հոգեկան բարեկեցության վիճակը։

Գոյություն ունեն աղտոտման տարբեր ձևեր։ Մարդու կողմից կենսոլորտ է ներմուծվել է մոտ 4 միլիոն նյութ, բացի այդ տարեկան միջավայր է նետվում շուրջ 1000 նոր նյութ։ Այդ նյութերի մեծ մասը օտար են մարդու և այլ օրգանիզմների համար։ Այս ամենը կապված է հիվանդությունների և դրանց աճի հետ։

Մարդու առողջության վրա ազդում է նաև սոցիալական և տնտեսական պայմանները։ Այսինքն հնարավոր է ունենալ ֆիզիկաքիմիական ու բնական առումով մաքուր միջավայր, սակայն անբարենպաստ սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճռով հանդիպել վտանգավոր հիվանդությունների, որոնք կարող են նպաստել անգամ մահվան։

Առողջությունը պայմանավորված է նաև գենետիկայով։ Ուսումասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց առողջական վիջակի 20% — 25% կախված է գենետիկական չափանիշից, իսկ 75% — 80% անհատի ապրելակերպից և շրջակա միջավայրից։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started