Միջավայրի քիմիական աղտոտումը

Նյութերը և գործոնները, որոնք բացասական ազդեցուցություն են թողնում մարդկանց վրա և առաջաջացնում են տարբեր հիվանդություններ միավորվում են մի քանի խմբերում: Դրանցից կարևոր են քաղծկեղածինները, մուտածինները, արատածինները։

Քաղծկեղածինները այն նյութերն են, որոնք մարդկանց մոտ առաջացնում են չարորակ գոյացություններ: Մարդկությանը հայտնի են նմանատիպ նյութերի մոտ 500 տեսակ: Առավել հայտնի են ուլտրամանուշակագույն ճառագայթները, ռենտգենյան ճառագայթները, նիտրատները:

Մուտածինները իրականացնում են փոփոխություններ քրոմոսոմներում։ Օրինակ՝ ռենտգենյան ճառագայթները, գամմա-ճառագայթները, նեյրոնները, որոշ վիրուսներ և այլն:

Արատածինները (հրեշածինները) առաջացնում են արատներ, որոնք ինքնուրույն զարգանում են և վերածվում են հիվանդությունների։ Հաճախ որպես արատածին հանդես են գալիս մուտածինները, ինչպես նաև այնպիսի աղտոտիչներ, ինչպիսիք են պեստեցիդները, պարարտանյութերը, աղմուկը և այլն:

Տեխնածին են կոչվում այն նյութերը, որոնք առաջացել են մարդու տնտեսական գործունեության պատճառով և նպաստել անցյալում գոյություն չունեցող նոր հիվանդությունների։ Դրանք են՝ կադիում, կապար, սնդիկի միացություններ և այլ թունավոր նյութերը։

Մարդու առողջության վրա բացասական ազդեցություն են թողնում նաև որոշ օրգանական ծագման նյութեր: Դրանցից հատկապես վտանգավոր են ածխաջրածնային միացությունները: Իսկ անօրգանական ծագման վտանգավոր նյութերի շարքում են մտնում ծանր մետաղները՝ ցինկը, երկաթը, մանգանը, պղինձը և այլն։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started