Մհեր Իսրաելյան- “Երկնքից թափվող ընկույզներ”

Մհեր Իսրաելյան “Երկնքից թափվոք ընկույզներ”

Հեղինակը գրել է ոչ շատ վաղուց տեղի ունեցած Արցախյան պատերազմի մասին։ Իր որդին չէր ծառայում քանի որ սպա է դառնալու։ Բայց նրա վիշտը մեծ էր քանի որ պատերազմում էին իր բոլոր ընկերները։ Ցավոք Էրոն չվերադարձավ։ Կարդալիս հուզմունքից կոկորդս խեղդում էր, ա՜խ երանի հորինվածք լիներ այս պատմությունը։ Հուզմունքս շատ էր, քանի որ բոլորս ունենք նման պատմություններ, թեև գրի չենք առել։ Երբեք չէի պատկերացնի, որ նման մեծ պատերազմի ականաստես կլինեմ, կամ որ 21րդ դարում պատերազմ կոչվածը հնարավոր բան է։ Չէի պատկերացնում այս բառի լրջությունը ու երանի էդպես էլ չպատկերացնեի։ Պատերազմը աշխարհայացք է փոխում․ ստիպում է դիմացինին սիրել, գնահատել ամեն մի մանրուք, հարազատների հանդեպ էլ ավելի ուշադիր լինել, աչքերդ բացելիս ուրախանալ քեզ սպասվող օրվա համար։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started