1․ Վահան Տերյանի “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10-15 անծանոթ բառ և բացատրել բառարանի օգնությամբ։
Անտրտունջ- 1. Առանց տրտունջի, չտրտնջացող:
2. Անմռունչ, հլու:
Դողդոջ- 1. Դողդոջուն: 2. Դողդոջանք:
Թովչանք- 1. Թովչություն:
2. Թովելը:
3. Հրապույր, գրավչություն:
4. Տիրող՝ հափշտակող՝ գերող ազդեցություն:
5. (անհանձնարարելի) Վայելք:
Գգվանք- Գգվելը:
Ցնորք- 1. Երևակայական պատկեր՝ տեսիլք, պատրանք:
2. Մտքի հափշտակություն, երազանք:
3. Հափշտակության առարկա, հափշտակիչ՝ հրապուրիչ՝ գերող բան:
4. Երազ, տեսիլք:
5. Ցնորական միտք:
6. Զառանցանք:
7. Ցնդաբանություն, ցնորական խոսք՝ արտահայտություն:
8. (հնացած) Խելագարություն, խելքը թռցնելը, խենթություն:
Եդեմ- 1. (կրոնական) Դրախտ:
2. (փոխաբերական) Երանավետ տեղ:
3. (փոխաբերական) Երջանկություն:
Հուսաբեկ- Հույսը բեկված՝ խորտակված՝ կտրված:
դալուկ- 1. Դժգույն, գույնը գցած, գունատ:
2. (փոխաբերական) Մռայլ, տխրագին:
3. Տե՛ս Դեղնացավ:
Ախտաբորբոք- 1. Ախտեր՝ վատ ցանկություններ բորբոքող, կրքեր գրգռող:
2. (հնացած) Սաստիկ՝ մոլության աստիճանի բորբոքված, կրքից՝ ցանկությունից վառվող՝ տոչորվող:
Գեղագանգուր- Գեղեցիկ գանգուրներով:
2. (փոխաբերական) Գեղեցիկ ու փարթամ ճյուղերով՝ սաղարթով:
2․ “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10 բառ և գտնել դրանց հոմանիշները
Ճակատագիր-Բախտ, նախասահմանություն, գիր, նսեհ, նսիհ, բախտագրություն, ճակատագրություն, խսմաթ, ղսմաթ, ճակատի գիր
Բախտ-1. ճակատագիր, նախասահմանություն, նսեհ, նսիհ, իմարմեն (իմարմինի, բախտանիվ, չարխ): 2. Վիճակ: Դիպված, պատ աճար: 3. Հաջողություն
Ճառագայթող- Շառավիղ, ճաճանչ, շող, նշույլ, ցոլք, շառայլ, շաոափ, պատշեկ, աատշեն. ցող, շառվեղ, շավերք:
Տանջանք- 1.Չարչարանք, տառապանք, տվայտանք, տքնություն, հոգնություն, չարչարմունք: Ցավ, վիշտ, տագնապ, նեղություն, անձկություն. խվանք, նսիր, աշխատանք, աշխատություն, տաժանություն, տաժանք: 2.Պատիժ, խոշտանգություն, կոշկոճանք, կտտանք, լլկանք, լլկություն. քարշանք, կռփանք, խոշտանգանք, կտիրք: 3. Խաչ, մարտիրություն, նահատակություն:
Մոգական-1.Կախարդական, դյութական, կախարդիչ, դյութիչ, թովիչ, հմայիչ, հրապուրիչ, զգլխիչ: 2. Արտասովոր հրաշագործ, գրավիչ, զարմանահրաշ, անդրերկրափն, երկնային, չնաշխարհիկ, չքնաղ, սքանչելի, խելքահան, մոգիչ:
Դող- 1. Ցնցում, սասանում: Դողդոջ: 2. Սարսափ, սոսկում, դողդողոց, սարսուռ, զնգռտոց(ցրտից): 3.Դողէրոցք:
Կապար- Արճիճ
Անմխիթար- Անսփոփ, անփարատելի, անփարատ, անմխիթարական, անմխիթարելի, անսփոփելի, անամոք, անամոքելի:
Հեկեկանք- Հեկեկոց, հեծեծանք, հառաչանք, հեծկլտուք, հեծկլտանք, հեծկլտոց, հեկեկաձայն, լաց, սուգ, ողբ, կոծ, կական, շիվան, ախ ու վախ, լաց ու կոծ, հեծ, հեծուկ, հեծեծություն, հեծեծյուն, հեկեկ, հատկքյվոուկ, քռստոց:
Բքաբեր- Հողմաբեր, ձյունաբեր, բքաշունչ, բքալից, բքախառն, բքոտ, բքահորդոր, բքահույզ, պախրցին, բքարար
3․ “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10 մակդիր
Դալուկ դաշտեր, մերկ անտառ, մահացող կյանք, անզոր հույս, վհատ սիրտ, տխուր հարց, անուժ ցավ, ցուրտ կապար, մեռնող լույսեր, դաժան աղմուկ:
Թողնել մեկնաբանություն