Քաղաքական գաղափարախոսություններ

Լայն ըմբռնմամբ, քաղաքականությունը ներառում է այն ամենը, ինչվերաբերում է ցանկացած սոցիալական կազմավորումների կազմակերպման ու գործելու սկզբունքների և կանոնների հաստատմանը և դրանց կատարման ապահովմանը: Այս հարցերի հաշվագրման և համակարգման արդյունքում ձևավորվում է քաղաքական գաղափարախոսություն, որը նկարագրում է պետության կառավարման և հասարակության կառուցվածքի ոճը, պետության/իշխանության և անհատի միջև փոխհարաբերություններն ու փոխկախվածությունը:

Ավանդաբար, քաղաքական գաղափարախոսությունները բաժանվում են աջակողմյան և ձախակողմյան հոսանքների, համաձայն նրա, թե որ արժեքներն են (ավանդական թե նորարարական) համարվում երկրի առաջընթացի և քաղաքացիների բարեկեցության ապահովմանը հասնելու լավագույն միջոցներ: Պատմականորեն, աջակողմյան-ձախակողմյան տերմինները կապված են Ֆրանսիայի հետհեղափոխական ժամանակաշրջանի հետ (1789 թ.): Նոր կազմավորված Ազգային Ասամբլեայում (խորհրդարան), թագավորական Վետոյի վերաբերյալ բանավեճեր վարելիս, Վետոյի կողմնակիցները՝ ազնվականներն ու եկեղեցու ներկայացուցիչները, գտնվում էին դահլիճի աջ, իսկ հակառակորդները՝ բուրժուազիայի ներկայացուցիչները,  դահլիճի ձախ կողմում: 

Աջակողմյան հոսանքը կենտրոնացված է ազգային, ավանդական արժեքների շուրջ և համապատասխանաբար, ավելի պահպանողական է: Աջակողմյաններն աջակցում են հզոր պետությանը, որի անկյունաքարն են  ներկայացնում բարոյական արժեքները, իրավակարգի պաշտպանությունն ու անհատական պատասխանատվությունը: 

Ձախակողմյան գաղափարախոսությունները, դասական ըմբռնմամբ, հիմնված են սոցիալական արդարության վրա և որպես հիմնական արժեքներ ընդունում են սոցիալական հավասարությունը, համերաշխությունն ու առաջընթացությունը:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started