Նոր աշխարհակարգ

ԽՍՀՄ փլուզումից հետո վերացավ համաշխարհային հարաբերությունների երկբևեռ աշխարհակարգը, ու արդեն այդ ժամանակ ԱՄՆ նախագահ  Ջորջ Բուշը (ավագը) հայտարարեց Նոր աշխարհակարգի ձևավորման մասին: Սակայն աշխարհակարգի իրենց ընկալումն այլ էր և միգուցե համապատասխանում էր 1990-ականների ու մեր դարի առաջին տասնյակի համար, սակայն այսօր իրավիճակը միանգամայն այլ է:

Մեր խնդիրն է կանխատեսել հնարավոր աշխարհակարգային փոփոխություններն ու դրանց հետ կապված հնարավոր հակամարտությունները: Խնդիրը հստակեցնելու համար պետք է վերլուծել համաշխարհային հարաբերությունների վրա զգալի ազդեցություն ունեցող դերակատարների նշանակությունը ու ներուժը:

Համաշխարհային դերակատարներին կարելի է բաժանել երկու խմբի՝ ավանդական և վերազգային: Տվյալ համակարգի առանցքային տարրերի էությունը հստակեցնելու հետո կարող ենք արդեն վերլուծել նրանց միջև հնարավոր հարաբերությունները:

Ավանդական դերակատարներ.

Աշխարհակարգային հիմնական դերակատարները եղել ու մնում են պետությունները: Բոլոր պետություններն էլ ունեն իրենց շահերը ու նպատակները, որոնք ձևավորվում են ըստ իրենց ներուժի ու սեփական դերը աշխարհում պատկերացնելու:

Դեռևս կասկած չի առաջացնում ԱՄՆ-ի առաջատար դիրքերը, սակայն առաջիկա մեկ-երկու տասնամյակի ընթացքում իրավիճակն արմատական փոփոխության կենթարկվի: Արդեն իսկ այսօր հստակեցվում են յուրաքանչյուր խոշոր պետության ազդեցության գոտիները՝ երկրագնդի քաղաքական քարտեզը նոր գոտիների է բաժանվում. աշխարհը գնում է դեպի բազմաբևեռային համակարգի: Այդ համատեքստում կարող ենք առանձնացնել ԱՄՆ, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, ինչպես նաև որպես պետականատիպ կառույց Եվրամիությունը (կամ միասնական Եվրոպան): Այդ կենտրոնների ընդհանուր ներուժն այս պատկերն ունի՝Տարածքը (հազ. քկմ)Բնակչությունը
(մլն մարդ)ՀՆԱ
(մլրդ դոլար)Պարտքը
(մլրդ դոլար)Պահուստներ
(մլրդ դոլար)

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started