Կետադրական աշխատանք

Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն

կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո զարմանալի էր բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար, ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին մինչև իսկ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար ցույց տա որևէ ներկայացում՝ պարզունակ կամ անըմբռնելի և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար իրենց ամենօրյա տեղերում
էին թե հսկիչները թե հասարակությունը թե նապաստակը և թե աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ
իրեն չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Աղայանական օրեր

Ղազարոս Աղայանի մանկավարժական գործունեությունը

Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։

Նա զուտ տեսաբան չէր այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ… Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։


Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։

Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում … գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»… կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։

Կրթահամալիրում մեզ տալիս է այն ամենը ինչը, որ պահանջում էր Ղազարոս Աղայանը: «ՄՍԿՀ»-ի նպատակը ոչ միայն գիտելիք ստանալն է այլ հասարակության համար օգտակար մարդ մեծանալը:

Հհ սահմանադրություն

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Հոդված 31.Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: 

2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 35.Ամուսնանալու ազատությունը 

1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: 

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ: 

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

Կցանկանամ մեկնաբանել այս հոդվածների հակառակ կողմը: Ընտանիք կազմելու իրավունքի հետ համատեղ, յուրաքանչյուր ոք ունի իրավունք չկազմելու ընտանիք և չքննադատվելու շրջապատի կողմից: Շատ հաճախ բարեկամների գործադրած ճնշման պատճառով երիտասարդները շուտափույթ ընտանիք են կազմում, որը հետագայում բերում է հոգեկան առողջության խնդիրների:

Հոդված 82.Աշխատանքային պայմանները

Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

Աշխատանքային պայմանների պայմանագիրը կատարելը չափազանց կարևոր է, քանի որ ամեն ինչ սերտկապված է: Գործատուները շատ հաճախ ստանալով աշխատակցի ստորագրությունը, չեն հետևում համաձայնագրին ի օգուտ իրենց. գերաշխատեցնելով իրենց հիմնարկի աշխատակիցներին, ավել շահույթ ստանալու նպատակով: Ես կարծում եմ, որ շխատողի հանգիստը միայն բարելավում է աշխատանքի որակը, ինչը օգուտ է բոլորին:

Ազատագրական պայքար

1.Ի՞նչ է զատագրական պայքարը:

Ազատագրական պայքարի նպատակն էր ազատագրել Արևելյան և Արևմտյան Հայաստանը Օսմանյան և ռուսական տիրապետությունից։

2.Ի՞նչ նշանակություն ունեցան 19րդ դարի ազատագրական ելույթները:

19-րդ դարում ազատագրական պայքարը առաջ էին տանում հայկական կուսակցությունները, հայդուկների խմբերի շարժումը։ Հայդուկները կուսակցությունների հովանավորմամբ էին կատարում իրենց գործողությունները։ Կուսակցությունների և ֆիդայական խմբերի պայքարի արդյունքը երևաց ժողովրդի ոգևորության և գաղափարների վրա։ Հասունացավ համաժողովրդական ընդհանուր ապստամբության գաղափարը։

3.Եթե ես ղեկավարեի ազատագրական շարժումները, ի՞նչ սխալներ թույլ չէի տա:

Andy Goldsworthy’s Enviromemtal Art

1.Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices change the meaning in important ways or leave out essential information.

For this reason, many of his works include a hole, which serves as a looking glass into the mystery of life.

c) In order to perceive the mystery beyond surface appearance, the artist includes a hole in his sculptures.

2.Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices change the meaning in important ways or leave out essential information.

As each artwork takes shape in its own unique outdoor environment, the artist awaits the moment when the work is at its peak — before natural elements such as wind, sun and rain may impact upon the design and instigate its inevitable decay.

a) As Goldworthy observes each sculpture unfold, he waits until it is at its best before natural forces have the opportunity to damage it.

3. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices change the meaning in important ways or leave out essential information.

In this regard, he indetifies with Martisse, the French painter, whose later works became infused with energy because of the difficulties he experienced in executing them.

c) Natural elements like wind, sun and rain are an integral part of how each of artist’s sculptures takes shape in its specific natural environment.

Լևոն Շանթ «Հին Աստվածներ»

  • «Հին աստվածներ» դրամայի իրական և պատրանքային հերոսները:

Ստեղծագործության հերոսներն են՝ Աբեղան, Սեդան և Վանականը: Դրաման կառուցված է իրենց շուրջ:

  • Ի՞նչ իրադարձություն է խախտում Աբեղայի հոգեկան անդորրը:

Աբեղայի հոգեկանը անդորրը խախտվեց այն ժամանակ, երբ փոթորկից նավը փրկելու ժամանակ հանդիպեց Սեդային՝ իր առաջին սիրոն:

  • Ինչո՞ւ է Աբեղան իրեն համարում «կորսված մեղավոր»:

Քանի որ իր զգացմունքները նորություն էին իր համար, Աբեղան չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Նա ցանկություն ուներ պարզելու, բայց մեղքի զգացում ուներ:

  • «Հին աստվածներ» դրամայի բնագրից օգտվելով՝ ներկայացրե՛ք Իշխանուհուն և Վանահորը. ի՞նչ ընդհանուրություններ և տարբերություններ ունեն նրանք, ո՞րն է նրանց հոգեկան կռվի պատճառը:

Իշխանուհին և Վանականը սիրահարված էին, բայց բարդ հարաբերություններ ունեցան բաժանմունքից հետո: Վանականը եկեղեցում հաստատել էր իր հոգեկան հանգստությունը և համոզում էի ինքն իրեն, թե մոռացել է Իշխանուհուն, այդ պատճառով էլ վանում էր նրան:

Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել

Մարդիկ ունեն հոգևոր մեծ ուժ և այն կոտրելը հեշտ չէ, քանի որ մարդն է որոշում կոտրվել, թե ոչ: «Ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում» արտահայտությունը բացատրում է ամեն բան: Մեկը խոցելի է, մյուսը ոչ, ինչը խոսում է մարդու ներքին ուժի մասին: Իմաստունները չեն կոտրվում, քանի որ ունեն հավատ սեփական «Ես»-ին և ինքնասիրություն

Astrology

Astrology is a pseudoscience that claims to divineinformation about human affairs and terrestrial events by studying the movements and relative positions of celestial objects. Astrology has its roots in calendrical systems used to predict seasonal shifts and to interpret celestial cycles as signs of divine communications. Many cultures have attached importance to astronomical events. Contemporary Western astrology is often associated with systems of horoscopes that purport to explain aspects of a person’s personality and predict significant events in their lives based on the positions of celestial objects; the majority of professional astrologers rely on such systems.

Throughout most of its history, astrology was considered a scholarly tradition and was common in academic circles, often in close relation with astronomy, alchemy, meteorology, and medicine. It was present in political circles and is mentioned in various works of literature. Following the end of the 19th century and the wide-scale adoption of the scientific method, researchers have successfully challenged astrology on both and experimental grounds and have shown it to have no scientific validity or explanatory power. Astrology thus lost its academic and theoretical standing, and common belief in it has largely declined.

The scientific community rejects astrology as having no explanatory power for describing the universe, and considers it a pseudoscience. Scientific testing of astrology has been conducted, and no evidence has been found to support any of the premises or purported effects outlined in astrological traditions. There is no proposed mechanism of action by which the positions and motions of stars and planets could affect people and events on Earth that does not contradict basic and well understood aspects of biology and physics. Those who have faith in astrology have been characterised by scientists including Bart J. Bok as doing so “…in spite of the fact that there is no verified scientific basis for their beliefs, and indeed that there is strong evidence to the contrary”.

Հասարակական հավաքներ

Հավաքը երկու կամ ավելի անձանց ներկայությունն է որևէ վայրում՝ ընդհանուր կարծիք արտահայտելու կամ ձևավորելու համար։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում, կամ տեղաշարժվում է՝ երթի վերածվելով։ Հավաքի վայր կարող է լինել փողոց, այգի, հրապարակ կամ այլ պետական սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով։ Հավաքների ազատության սահմանափակումն առաջանում է այն դեպքում, երբ չի իրականացվում անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջությանը սպառնում է վտանգ կամ կիրառվում է բռնություն։ Արգելվում է հավաքների ժամանակ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելը։ Հավաքին կարող է մասնակցել ցանկացավ ոք (ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք)։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի։ Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started