Կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Հոդված 31.Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հոդված 35.Ամուսնանալու ազատությունը
1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:
3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:
Կցանկանամ մեկնաբանել այս հոդվածների հակառակ կողմը: Ընտանիք կազմելու իրավունքի հետ համատեղ, յուրաքանչյուր ոք ունի իրավունք չկազմելու ընտանիք և չքննադատվելու շրջապատի կողմից: Շատ հաճախ բարեկամների գործադրած ճնշման պատճառով երիտասարդները շուտափույթ ընտանիք են կազմում, որը հետագայում բերում է հոգեկան առողջության խնդիրների:
Հոդված 82.Աշխատանքային պայմանները
Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
Աշխատանքային պայմանների պայմանագիրը կատարելը չափազանց կարևոր է, քանի որ ամեն ինչ սերտկապված է: Գործատուները շատ հաճախ ստանալով աշխատակցի ստորագրությունը, չեն հետևում համաձայնագրին ի օգուտ իրենց. գերաշխատեցնելով իրենց հիմնարկի աշխատակիցներին, ավել շահույթ ստանալու նպատակով: Ես կարծում եմ, որ շխատողի հանգիստը միայն բարելավում է աշխատանքի որակը, ինչը օգուտ է բոլորին:
Թողնել մեկնաբանություն