Օր 2
Կրթահամալիրում մայիսի 31-ից հունիսի 11-ը ամառային ճամբարի շրջան է։ Իմ ճամբարական ընկերներին /ջոկատին/ միացել եմ ճամբարի 2-րդ օրը:
Առավոտյան սկսեցինք մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանի դասասենյակի ծաղիկների խնամքի և նոր ծաղիկներ տնկելու աշխատանքով, և հենց բաց պատշգամբում էլ անցկացրինք օրվա առաջին մասը: Մաքուր օդը, կանաչը և հաճելի մթնոլորտը ապահովեցին լավ տրամադրություն ամբողջ օրվա ընթացքում: Խոսեցինք ճամբարի աշխատակարգի մասին, հետո անցանք Հայաստանի ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի քննարկմանը, յուրաքանչյուրս ընտրեցինք մեզ հետաքրքրող նյութ, ուսումնասիրեցինք և հրապարակեցինք մեր բլոգներում՝ այդպիսով պատրաստվելով ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ հանդիպմանը:
Այնուհետև մասնակցեցինք պարի ու երգի դասերին: Իսկ մեր ճամբարային հավես օրն ավարտեցինք բարբառային մի շատ հետաքրքիր քննարկմամբ,յուրաքանչյուրս ներկայացրինք մեր արմատները և համեմատություններ անցկացրինք տարբեր բարբառների միջև:
Հագեցած օր էր․․․
Թողնել մեկնաբանություն