Հունիսյան ամառային բաց ճամբար օր 3-4

Օր 3

Հունիսյան ճամբարի 3-րդ օրը մեր ջոկատը հյուր ուներ՝ ազգագրագետ Լուսինե Խառատյանը, ում հետ հանդիպումը սպասված էր: Հանդիպման թեման էր՝ ՀՀ ազգային փոքրամասնությունները, որի ընթացքում խոսեցինք Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից և նրանց վերաբերող օրենքներից: Մեր հյուրը մանրամասն ներկայացրեց առկա օրենսդրությունը, բոլորս ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը և աշխուժորեն մասնակցեցինք զրույց-քննարկմանը․․․կարելի է ասել՝ քննարկման թեման ճիշտ էր ընտրված: Հանդիպումը մեզ տվեց բավականին գիտելիք և տեղեկություններ Հայաստանում ապրող մեր բարեկամների մասին:

Հանդիպումից հետո ունեցանք նաև անգլերենի պարապմունք-քննարկում՝ միս Սիլվայի հետ: Քննարկումը Քերոլայն անունով մի աղջկա մասին էր, որը պատմություն էր դեռահասների համար: Սակայն այն մանրամասն կներկայացնեմ անգլերեն լեզվով առանձին հրապարակումով:
Ճամբարային օրվա վերջում քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները:

Օր 4

Այսօր՝ հունիսի 3-ին մեր ճամբարային ջոկատը մասնակցեց ինտելեկտուալ խաղ-մրցույթի: Մրցույթի արդյունքում մեր թիմը վաստակեց 4 միավոր, որը, կարծում եմ, լավ արդյունք է: Խաղը թիմային էր և միասին քննարկումները մեզ օգնեցին լսել մեկս մյուսին և խաղի ընթացքում միասնական լինել:Մրցաշարին հաջորդեց մեր արդյունքի քննարկումը ընկեր Վարդանի հետ, որից հետո սկսեցինք աշխատել «Արտագնա պարապմունք Դվինում» ճամփորդական նախագծի շուրջ։ Ես ներկայացրի Վերին Դվինի ասորական համայնքը և եկեղեցին ուսումնական նյութը։Օրվա ընթացքում ունեցանք նաև երգի դաս, ընկեր Աննայի հետ երգեցինք «Ցորեն եմ ցանե» և «Բոբիկ ջուր մի էրա» երգերը:Ճամբարային օրն ավարտեցինք «Թալին-Աշնակ-Սուսեր» ճամփորդական նախագծի շրջանակում ֆիլմերի դիտումով՝ Թալինի և Վերին Բազմաբերդի մասին:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started