Տարիների ընթացքում հասցրել եմ բազմաթիվ քննարկումներ ունենալ ազատության մասին: Խոսել եմ դպրոցում, տանը, ընկերներիս հետ: Իսկ թե ի՞նչ է ազատությունն իմ պատկերացմամբ՝ կներկայացնեմ հաջորդ տողերում:
Ինձ համար ազատությունը երջանիկ զգալու իրավունքն է, որը ես տացել եմ կյանքիս առաջին օրերից սկսած, իմ հիանալի ծնողների շնորհիվ: Շատերը կմտածեն, թե խոսքը նյութական իրերի առկայության մասին է: Բայց ես իմ ծնողներից սովորել եմ շնորհակալ լինել ամեն լավ ու վատի համար, քանի որ ես հավատում եմ այն փիլիսոփայությանը, որ պատահական ոչինչ չի լինում: Հասկացել եմ, որ երջանկությունը մանրուքների մեջ է, և մեզ հետ է ամենուր ամեն ժամ: Մենք կարող ենք ինքներս որոշել արդյոք մենք ազատ ենք, թե ոչ, արդյոք մենք անկախ ենք, թե ոչ: Դրա համար մեզ պետք է նորից երեխա դառնալ և նկատել մեր ազատությունը, որը մենք ենք որոշել:
Որպես ավարտ ուզում եմ նշել, որ յուրաքնչյուր երևույթ առանց սահմանափակումների կարող է բերել բացասական ավարտի: Ինչպես նաև բոլորս գիտենք, որ մեր ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են դիմացինի իրավունքները:
Թողնել մեկնաբանություն