Վիլյամ Սարոյան «Իմ սիրտը լեռներում է»

Դեպքը տեղի է ունենում, 1914 թվականին, Սան Բենիտոյի փողոցում: Պատմությունը վեց տարեկն տղայի կյանքից մի դեպք է: Մի օր տղան իրենց բակում հանդիպում է մի ծերունու, որը փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մի մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է: Փոքրիկի հայրը հյուրընկալում է երաժշտին: Ծերունին ներկայանում է՝ Ջասպր Մաք-Գրեգոր անունով։ Հայրը ուղարկում է տղային խանութ՝ պարտքով գնելու ֆրանսիական բատոն և պանիր: Տղան գնում է, սակայն չի հավատում, որ վաճառողը նորից զիջման կգնա: Հեղինակը հասնում է խանութ և վաճառողին՝ միսթր Կոզակին ամենաանհեթեթ հարցերն է տալիս: Ի՞նչ կաներ, եթե հայտնվեր Չինաստանում և ուտելու ոչինչն չունենար, ինչպե՞ս են նրա կինը, որդին, դուստրը… Կոզակն էլ է հետաքրքրվում հեղինակի՝ Ջոննիի ընտանիքի անդամներից, բայց, միևնույն է, նշում է, որ Ջոննին պիտի վճարի: Ջոննին ձեռք չի քաշում և սկսում է պատմել, որ իրենց հյուր է եկել մեծ արտիստ Մաք-Գրեգորը… Ի վերջո Կոզակը զիջում է բատոնը և պանիրը և հաշվում է Ջոննիի հոր ընդհանուր պարտքը: Հեղինակը բատոնը և պանիրը ձեռքին տուն է վերադառնում: Հայրը և ծերունին շատ են ուրախանում: Ուտելուց հետո ըստ պայմանի ծերունին հնչեցնում է իր փողը: Նա սկսում է նվագել հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում իր կյանքի պատմությունն անել: Միստր Մաք-Գրեգորը 17 օր մնում է հեղինակի տանը: Հետո ծերանոցից մի մարդ է գալիս և ասում, որ փնտրում է դերասան Ջասպր Մաք-Գրեգորին: Ծերանոցում ներկայացում են պատրաստում և նրանց դերասան է հարկավոր: Միստր Մաք-Գրեգորը գնում է այդ մարդու հետ: Հաջորդ օրը հայրը խիստ սովածանում և ասում է, որ Ջոննին դարձյալ գնա Կոզակի մոտ: Հեղինակը գնում է խանութ և սկսում քննարկել Չինաստանում հայտնված քաղցած մարդու հարցը ճիշտ այնտեղից, ուր նախորդ անգամկանգ էր առել։ Ստիպված է լինում մեծ ջանք գործադրել, որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնա: Բերում է մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ: Հայրը զայրանում է. ինչպե՞ս պիտիմեծ պոեմ գրի միայն թռչնահատիկ ուտելով։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started