Նոյեմբերի 5-ից 7-ը անցկացրինք Վայոց ձորի մարզում: Նպատակն էր ծանոթանալ նոր վայրերի հետ և մասնակցել աշնանային ծառատունկին, ձեռք բերելով նոր գիտելիքներ բնության վերաբերյալ:
Օր առաջին՝
Ճանապարհ ընկանք «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտից: Առաջին կանգառ հանդիսացավ Արտավան գյուղը: Բնակիչները մեզ ուղեկցելով ծանոթացրին միկամրջի հետ, որւ ծառայում է գյուղին 17րդ դարից սկսած: Այնուհետև ուսումնասիրեցինք վայրի տանձենիների վերացող տեսակին և ունեցանք բարձունքի հաղթահարում: Օրը ավարտեցինք Արատեսում, ուրախ ժամանակ անցկացնելով և հաջորդ օրվա նախագծին ծանոթանալով:
Օր երկրորդ՝
Վաղ առավոտյան վերկացից հետո, նախաճաշեցինք և անմիջապես անցանք ծառատունկի իրականացմանը: Ընդհանուր տնկվեց 150 տնկի (խնձորենիներ և տանձենիներ): Գործընթացը շատ հետաքրքիր էր և բնության մասին գիտելիքներով լի: Սա իմ կյանքի առաջին ծառատունկն էր, կարծում եմ ձեռք բերածս փորձը կտպավորվի հիշողությանս մեջ: Օրվա մյուս կեսը անցկացրինք ֆիզիկապես աշխույժ մնալով (խաղեր գնդակի մասնակցությամբ) և խարույկի շուրջ նստելով:
Օր երրորդ՝
Վերադարձի օրն էր: Քանի որ վայելել էինք այս ճամփորդությունը, Երևան գնալու ցանկություն չկար: Ճանապարհ ընկնելուց առաջ մաքրեցինք մեզ ծառայած սենյակները, որպեսի հաջորդ ճամփորդների համար նույնպես ամեն ինչ պատրաստ լինի: Փոքր խմբով այցելեցինք Արատեսի վանքը և արդեն պատրաստ էինք շարժվելու:
Ճանապարհին ունեցանք երկու կանգառ, որոնք էին Ծաղկաքարի եկեղեցին և կամուրջը, վերջում էլ Զորաց եկեղեցին, որի հարևանությամբ գտնվող «Էլէգիս» հյուրատունը, իր գեղեցկությամբ մեզ ստիպեց հետագա պլաններ գծել:
ՖՈՏՈՇԱՐՔ







Թողնել մեկնաբանություն