Թեստը գիտելիքի ստուգման տարբերակ չէ

Աշխատելով թեստային համակարգով եկել եմ հետևության, որ դրանք գիտելիքի ստուգման արդյունավետ մեթոդ չեն: Թեստերը կազմված են ծավալուն բաժիններից, որոնք կարծես հիմնված լինեն ոչ թե գիտելիքի, այլ անհասկանալի տրամաբանության վրա: Թեստերը թույլ չեն տալիս ծանոթանալ մարդու գրավոր խոսքի և գաղափարների հետ: Հնարավոր է նաև ըստ պատահականության սկզբունքի ընտրել ճիշտ պատասխանը և վաստակել բարձր միավոր, որը գիտելիքի արտահայտում չէ: Թեստերում հաճախ հանդիպում են վաղուց գործածությունից դուրս եկած բառեր, որոնց նշանակությունը չիմանալը համարվում է անգրագիտություն:

Կարծում եմ, որ կրթական ծրագրերը նույնպես պետք է լինեն փոփոխման ենթակա և համապատասխան տվյալ սերնդին: Թեստային համակարգը կարելի է փոխարինել շարադրություններով, որպես այլընտրանք: Շարադրությունը թույլ է տալիս միաժամանակ գնահատել մարդու գաղափարները, կարծիքները և դատել քերականական հմտությունները:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started