Հունվարյան ճամբար

2021-2022 ուս. տարվա շրջանավարտների հունվարյան ճամբարը որոշվվել է իրականացնել սովորող-սովորեցնող ծրագրով: Ծրագիրը չափազանց հետաքրքիր է և թույլ է տալիս զարգացնել արագ կողմնորոշվելու ունակությունը, քանի որ պատասխանատվություն ենք կրում երրերդ դասարանում սովորող մեր կրտսեր ընկերների հանդեպ:

Ծրագրին մասնակցելու համար ընտրել եմ երգ ու պար (լինելով «Ակներ» ազգագրական երգի ու պարի համույթի անդամ), իսկ իմ գորընկերուհին է 12րդ դասարանի սովորող՝ Գոհար Ալավերդյանը: Դասավանդման նախօրեին միասին կազմում ենք օրվա անելիքների պլանը, այնուհետև որակով աշխատանք ցուցաբերելու նպատակով, ամրապնդում մեր հմտությունները՝ այսպիսով պատրաստ լինելու մեր գործունեությանը:

Տարրական դասարանների դասղեկների հետ միասին կառուցել ենք դասացուցակ՝

  1. Երկուշաբթի 10:00 — 11:00
  2. Երեքշաբթի 9:00 — 11:00
  3. Չորեքշաբթի 9:00 — 11:00
  4. Հինգշաբթի 9:00- 11:00

Հիմնական համագործման դպրոց է հանդիսանում հյուսիսային դպրոց-պարտեզը, իսկ որպես ավագ օգնական, դասավանդող՝ Ազնիվ Մանուկյանը:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started