Այս անգամ ուղղությունը հյուսիսային դպրոցն էր: Ընկեր Հասմիկը և ընկեր Ազնիվը, սիրով ժամանակ տրամադրեցին մեզ, մեր նպատակի հետ ծանոթանալու համար և ստացվեց միասին ժամատախտակ կազմել:
Պլանավորել էինք սովորեցնել «Պաղ աղբյուր» պարերգը, ինչը հեշտությամբ ստացվեց, քանի որ բախտ է վիճակվել աշխատել շատ ընդունակ երեխաների հետ: Վերջում մեր ժամանակավոր աշակերտների հետ շփվելով, հասկացանք, որ ամեն բան հաջողությամբ իրականացրել ենք և հաջորդ դասաժամերը լինելու են սպասված: Որոշվեց, որ հիմնական աշխատանքը շարունակելու ենք հենց այս դասարանի հետ:

Օրվա տեսանյութը՝
միասնական նկար

Թողնել մեկնաբանություն