Հունվարի 13-ի առավոտյան, դասարան մտնելուն պես, մեր աշակերտներին հաջողվեց բարձր տրամադրություն պարգևել մեզ: Երբ կատարածդ աշխատանքի դիմաց ստանում ես ժպիտ և լավ խոսքեր, ոգևորվությանդ սահմանը կորչում է: Այսպիսով, հարմար վայր գտնելով սկսեցինք դասը: Պարզվեց, որ այս դասին միանալու էին նաև մյուս երրորդցիները, ինչը մի փոքր լարվածություն առաջացրեց, սակայն ընթացքը միևնույնն է հարթ էր:
Առաջին հերթին, նախորդ օրվա սովորած նյութը ամրապնդելու նպատակով կրկնեցինք «Պաղ աբյուր» խաղիկ երգը, իսկ նոր միացած դասարանը հասցրեց արագ սովորել: Երգելուն հաջորդեց «Լորկե» պարի ուսուցումը: Մի փոքր պատմեցինք պարի մասին և քայլ առ քայլ ուսումնասիրեցինք:
Ահա տեսանյութը՝
Ֆոտոշարք



Թողնել մեկնաբանություն