Հունվարյան ճամբար սովորող-սովորեցնող նախագիծ

Օր 4

Հունվարի 17-ին, շաբաթը նորից սկսեցինք երգ ու պարով: Այս անգամ որոշել էինք հյուսիսային դպրոցի 3-2-րդ դասարանին սովորեցնել բոլորիս կողմից հայտնի՝ «Բուլուլ» պարը: Պարը որոշելիս, հաշվի ենք առնում երեխաներին համապատասխան լինելը, որպեսզի մեկ դասաժամի ընթացքում յուրացնենք նորը, իսկ մյուսին՝ հիշենք սովորածը:

Ամեն անգամ տրամադրության կտրուկ բարձրացում է լինում, երբ մեր աշակերտները գրկախառնությամբ ընդունում են մեզ իրենց դասարան: Սակայն բացի ընկերական հարաբերություններից, լինում է նաև պահանջ դասարանի ուշադրությունը գրավելու: Մշակում ենք տարբեր մեթոդներ, որպեսզի առանց նկատողությունների հնարավոր լինի կազմակերպել լռություն և կենտրոնացում: Կարծես թե խաղային մեթոդը դեռևս աշխատում է:

Հատված դասից՝

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started