Հունվարի 18, երեքշաբթի օր. ընդհանուր պարապմունքից հետո, սկսվեց մեր դասը: Նախապատրաստել էինք սովորել «Բարեկենդանի երգը», սակայն պարզվեց, որ 3րդ դասարանցինեը երգը գիտեն և մեզ փոքրիկ ելույթ պարգևեցին: Այդ պատճառով՝ արագ կողմնորոշվելով, առաջարկեցինք «Գացե՜ք, տեսե՜ք»-ը և դրական պատասխան ստացանք: Քանի որ երգը պարունակում է բարբառային բառեր, սիրով վերլուծեցինք և հնարավորինս պարզ արտասանությամբ այն երգեցինք: Մեր աշակերտները ևս մեկ անգամ հաճելիորեն զարմացրին իրենց ընդունակությամբ:

Դասի ամփոփում — «Լորկե», «Բուլուլ»
Թողնել մեկնաբանություն