Հունվարյան ճամբար սովորող-սովորեցնող օր 6-րդ

Երկրորդ շաբաթը եկավ իր ավարտին: Օրը սկսվեց նրանով, որ 3-2 դասարանը ոգևորված կատարեց այս ընթացքում սովորած 2 երգերը որոնք են՝ «Պաղ աբյուր», «Գացե՜ք, տեսե՜ք»:

Օրվա կարգը միշտ նույնն է, բայց միևնույննէ տարբերվող:

Որպես ամփոփում սովորեցրել ենք ևս մեկ պար՝ «Կոմիտասի շորորը»: Պարը բավականին հեշտ սովորեցինք և ամրապնդեցինք: Շաբաթը շատ ուրախ ավարտ ունեցավ:

Կադր «Բուլուլը» վերհիշելիս

Հունվարյան ճամբար 5-րդ դասընթաց

Հունվարի 18, երեքշաբթի օր. ընդհանուր պարապմունքից հետո, սկսվեց մեր դասը: Նախապատրաստել էինք սովորել «Բարեկենդանի երգը», սակայն պարզվեց, որ 3րդ դասարանցինեը երգը գիտեն և մեզ փոքրիկ ելույթ պարգևեցին: Այդ պատճառով՝ արագ կողմնորոշվելով, առաջարկեցինք «Գացե՜ք, տեսե՜ք»-ը և դրական պատասխան ստացանք: Քանի որ երգը պարունակում է բարբառային բառեր, սիրով վերլուծեցինք և հնարավորինս պարզ արտասանությամբ այն երգեցինք: Մեր աշակերտները ևս մեկ անգամ հաճելիորեն զարմացրին իրենց ընդունակությամբ:

Դասի ամփոփում — «Լորկե», «Բուլուլ»

Հունվարյան ճամբար սովորող-սովորեցնող նախագիծ

Օր 4

Հունվարի 17-ին, շաբաթը նորից սկսեցինք երգ ու պարով: Այս անգամ որոշել էինք հյուսիսային դպրոցի 3-2-րդ դասարանին սովորեցնել բոլորիս կողմից հայտնի՝ «Բուլուլ» պարը: Պարը որոշելիս, հաշվի ենք առնում երեխաներին համապատասխան լինելը, որպեսզի մեկ դասաժամի ընթացքում յուրացնենք նորը, իսկ մյուսին՝ հիշենք սովորածը:

Ամեն անգամ տրամադրության կտրուկ բարձրացում է լինում, երբ մեր աշակերտները գրկախառնությամբ ընդունում են մեզ իրենց դասարան: Սակայն բացի ընկերական հարաբերություններից, լինում է նաև պահանջ դասարանի ուշադրությունը գրավելու: Մշակում ենք տարբեր մեթոդներ, որպեսզի առանց նկատողությունների հնարավոր լինի կազմակերպել լռություն և կենտրոնացում: Կարծես թե խաղային մեթոդը դեռևս աշխատում է:

Հատված դասից՝

Հունվարյան ճամբար օր 3

Հունվարի 13-ի առավոտյան, դասարան մտնելուն պես, մեր աշակերտներին հաջողվեց բարձր տրամադրություն պարգևել մեզ: Երբ կատարածդ աշխատանքի դիմաց ստանում ես ժպիտ և լավ խոսքեր, ոգևորվությանդ սահմանը կորչում է: Այսպիսով, հարմար վայր գտնելով սկսեցինք դասը: Պարզվեց, որ այս դասին միանալու էին նաև մյուս երրորդցիները, ինչը մի փոքր լարվածություն առաջացրեց, սակայն ընթացքը միևնույնն է հարթ էր:

Առաջին հերթին, նախորդ օրվա սովորած նյութը ամրապնդելու նպատակով կրկնեցինք «Պաղ աբյուր» խաղիկ երգը, իսկ նոր միացած դասարանը հասցրեց արագ սովորել: Երգելուն հաջորդեց «Լորկե» պարի ուսուցումը: Մի փոքր պատմեցինք պարի մասին և քայլ առ քայլ ուսումնասիրեցինք:

Ահա տեսանյութը՝

https://youtu.be/YCaeHdyBGBE

Ֆոտոշարք

Հունվարյան ճամբար համագործակցման օր 2

Այս անգամ ուղղությունը հյուսիսային դպրոցն էր: Ընկեր Հասմիկը և ընկեր Ազնիվը, սիրով ժամանակ տրամադրեցին մեզ, մեր նպատակի հետ ծանոթանալու համար և ստացվեց միասին ժամատախտակ կազմել:

Պլանավորել էինք սովորեցնել «Պաղ աղբյուր» պարերգը, ինչը հեշտությամբ ստացվեց, քանի որ բախտ է վիճակվել աշխատել շատ ընդունակ երեխաների հետ: Վերջում մեր ժամանակավոր աշակերտների հետ շփվելով, հասկացանք, որ ամեն բան հաջողությամբ իրականացրել ենք և հաջորդ դասաժամերը լինելու են սպասված: Որոշվեց, որ հիմնական աշխատանքը շարունակելու ենք հենց այս դասարանի հետ:

Օրվա տեսանյութը՝

https://youtu.be/nM_wQ1k3JAg

միասնական նկար

Հունվարյան ճամբար, սովորող-սովորեցնող ծրագրի 1ին օր

Հունվարի 11, երեքշաբթի: Առավոտյան ընդհանուր պարապմունքը անցկացրինք արևմտյան դպրոցում, Մարինե Ոսկանյանի գլխավորությամբ: Մեզ էին միացել նաև 12րդ դասարանի այլ ընտրությունների ներկայացուցիչները:

Օրվան ուրախ սկիզբ տալուց հետո, Մարինե Մկրտչյանի հետ միասին կազմակերպեցինք ընկուզախաղերով դասընթաց, որը ներառում էր և՛ համապատասխան գործիքի պատրաստման ձևը, և՛ օգտագործման զանազան տարբերակներ: Երրորդ դասարանի աշակերտները ոգևորված էին և ակտիվ մասնակցում էին առաջարկված յուրաքանչյուր գործունեությանը:

Ահա մի քանի տեսանյութ օրվա ընթացքից՝

https://youtu.be/41s4TogV2BE

https://youtu.be/lLtcTYFk5V0

https://youtu.be/5LYIWsbSBCA

և ֆոտոշարք՝

Հունվարյան ճամբար

2021-2022 ուս. տարվա շրջանավարտների հունվարյան ճամբարը որոշվվել է իրականացնել սովորող-սովորեցնող ծրագրով: Ծրագիրը չափազանց հետաքրքիր է և թույլ է տալիս զարգացնել արագ կողմնորոշվելու ունակությունը, քանի որ պատասխանատվություն ենք կրում երրերդ դասարանում սովորող մեր կրտսեր ընկերների հանդեպ:

Ծրագրին մասնակցելու համար ընտրել եմ երգ ու պար (լինելով «Ակներ» ազգագրական երգի ու պարի համույթի անդամ), իսկ իմ գորընկերուհին է 12րդ դասարանի սովորող՝ Գոհար Ալավերդյանը: Դասավանդման նախօրեին միասին կազմում ենք օրվա անելիքների պլանը, այնուհետև որակով աշխատանք ցուցաբերելու նպատակով, ամրապնդում մեր հմտությունները՝ այսպիսով պատրաստ լինելու մեր գործունեությանը:

Տարրական դասարանների դասղեկների հետ միասին կառուցել ենք դասացուցակ՝

  1. Երկուշաբթի 10:00 — 11:00
  2. Երեքշաբթի 9:00 — 11:00
  3. Չորեքշաբթի 9:00 — 11:00
  4. Հինգշաբթի 9:00- 11:00

Հիմնական համագործման դպրոց է հանդիսանում հյուսիսային դպրոց-պարտեզը, իսկ որպես ավագ օգնական, դասավանդող՝ Ազնիվ Մանուկյանը:

Համո Սահյան

  • զուգահեռներ անցկացրո՛ւ Հայաստանի բնության և հայերի ազգային բնավորության միջև՝ ըստ Սահյանի բանաստեղծությունների
    <<Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ>>բանաստեղծության մեջ արտահայտում է հեղինակի սերը հայրենիքի նկատմամբ։ Հեղինակը ասում է, որ հայրենիքի հանդեպ սերը ծառ ու թփի մեջ չէ, պետք է զգալ ու գիտակցել այդ ամենը։ Նա պնդում էր, որ ուրիշ տեղ իր ինքնությունը հաստատող ոչ մի բան չկա, այդ պատճառով էլ ասում է ախր ես ինչպես վեր կենամ գնամ։
  • պատկերավորման միջոցները և գույնը Սահյանի պոեզիայում
    Սահյանի ստեղծագործությունների մեջ շատ ենք հանդիպում բնությունը նկարագրող պատկերներ։ Սահյանը շատ գունավոր է նկարագրում ամեն մի պատկեր։ Օրինակ՝ <<Մասրենին>>բանաստեղծության մեջ շատ գեղեցիկ է նկարագում Մասրենու դժվար անցած ճանապարը մրիկների դեմ։

Համո Սահյան

  • ի՞նչ ընդհանուր հատկություններ կարող ես գտնել Հովհ.Թումանյանի և Սահյանի բնապաշտության մեջ
    Երկուսն էլ իրենց ստեղծագործություններում վառ կերպով նկարագրում են հայրենի բնությունը։ Թումանյանը նկարագորւմ էր Լոռվա բնությունը, իսկ Սահյանը՝ Սյունիքի։ Երկու գրողների ստեղծագործություններում էլ կարող ենք հանդիպել բնության և աշխատավոր մարդու սերտ կապը։Նրանց ստեղծագործություններում կարող ենք հանդիպել Հայաստանի անցյալի մասին նկարագրությունները,գովաբանությունները։
  • գտի՛ր՝ ինչպիսի դրսևորում ունի ազգայինը Սահյանի պոեզիայում
    Սահյանի պոեզիայում շատ մեծ դեր է գրավում ազգայինը։ ։ Այս զգացքրա ստեղծագործություններում կարող ենք շատ հանդիպել հայրենիքի հանդեպ սիրո, կարոտի զգացողությու։ Այդ ամենը արտահայտված է<<Ախր ես ինչպե՞ս >> <<Հայրենիքիս հետ>>բանաստեղծություններում։

Թարգմանություն

I went up and down the streets
And there by day and night,
Through all hours of the night caring for the poor who were sick.
Do you know why?
My wife hated me, my son went to the dogs.
And I turned to the people and poured out my love to them.
Sweet it was to see the crowds about the lawns
on the day of my funeral,
And hear them murmur their love and sorrow.
But oh, dear God, my soul trembled — scarcely able
To hold to the railing of the new life
When I saw Em Stanton behind the oak tree
At the grave,
Hiding herself, and her grief!

Ես բարձացա և իջա փողոցներով,
Օր ու գիշեր այստեղ և այնտեղ,
Գիշերվա բոլոր ժամերի հոգացի աղքատների մասին ովքեր հիվանդ են։
Գիտես ինչու՞
Կինս ատում էր ինձ,տղաս գնաց շների մոտ։
Ես դիմեցի ժողովրդին, ու իմ սերը տվեցի նրանց։
Հաճելի էր տեսնել մարգագետինների բաղմությունը, իմ հողարկավորության օրը
Հաճելի էր լսել նրանց մրմնջոցը սերը ու վիշտը։
Բայց օh, սիրելի՛ Աստված, հոգիս դողաց, դժվար թե կարողանամ
բռնել նոր կյանքի ճաղավանդակից
Տեսա Էմ Ստանտոնին, կաղնու ետևում
Գերեզմանի մոտ
Թաքցնում է ինքը իրեն և իր վիշտը։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started