Նեսոյի ընկերը հիվանդացել էր: Գյուղի ժողովուրդը հավաքվել էր նրա անկողնու շուրջը: Ջերմում էր: Նեսոն առաջարկեց քարաբաղնիս անել: Հաստատ գիտեր, որ շատերն են էդպես բուժվել, ու իր ընկերոջ կյանքը կհաջողվի փրկել: Հիվանդին ծածկեցին և վրան նստեցին, ինչից խեղդվեց: Գյուղում շատերն էին դրանից մահացել, բայց Նեսոն չգիտեր դրա մասին: Նեսոն ցանկանում էր օգնել, բուժել իր ընկերոջը, բայց քարաբաղնիսը սխալ տարբերակ էր: Նեսոն էր մեղավոր նրա մահվան մեջ:
Հովհաննես Թումանյան-Քեռի Խեչանը
Քեռի Խեչանը, գալով իր քաղաքի բարեկամի մոտ, խնդրել էր իրեն օգնել և մի ցուցակում գտնել իր տղայի անունը: Երկու անգամ նայեցին ցուցակը, բայց չգտան տղայի անունը: Ամեն անգամ Խեչանը պահանջում էր, որ գտնեն այդ անունը: Ամեն առավոտ այդ հարցն էր բարձրանում: Տեսնելով, որ ոչինչ չէ կարողանում գտնել՝ նա վերադարձավ գյուղ և բոլորի մոտ հայտարարեց, որ իր բարեկամը իրեն դուրս է արել և ապաստան չի տվել: Մարդիկ երբեմն առանց հասկանալկու են գործում: Անում են ու չեն հասկանում, որ եթե ինչ-որ մեկը փորձում է օգնել, բայց չի ստացվում, ուրեմն դա նրա մեղքը չէ: Մարդիկ բարկանում են, որ ոչինչ չի ստացվում ու մեղդրում են նրանց, ովքեր փորձում են օգնել:
Հովհաննես Թումանյան <>
Եղջերուն վիրավոր էր և հազիվ էր քայլում: Որոշ ժամանակ անց նա ընկավ: Չէր կարողանում շարժվել: Սեփական արյունը լճացել էր իր շուրջը: Ժամեր առաջ վազում էր ձագուկի հետ, իսկ հիմա ոչինչ անել չէր կարող: Ծարավ է, բայց ուժ չունի, որ կարողանա ջրի մոտ գնալ: Նա մի ճիչ արձակեց և դա վերչին ձայնն էր, որ լսեց: Մահանում է: Խոսքը գնում է որսորդի դաժանության մասին: Նա խղճի խայթը չզգաց, նրա համար նրա կյանքը մեծ կորուստ չէր, իսկ մենք հետևում էինք եղջորուի կյանքի վերջին ժամերին:
Թումանյանական բառարան
Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ։
Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին։
Կարճատև՜ ցնորք, որ անցար արագ,
Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրև մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին։
Դուն անցար, այո՛, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,
Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով։
Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա
Զազիր գործերին կանգնած խնկարկու.
Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց։
Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի։
Ահա, խնդության ձայներ են թնդում
Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատուհասները մարդկային ազգի։
— Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր.
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.
Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար, սակայն, ո՞վ գիտի,
Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն,
Ձեզ հավիտենական կարծում եք գերի։
Խղճե՜ր, նայեցե՛ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին։
Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ։
Հառա՜ջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,
Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան
պատիր֊Խաբեական, խաբուսիկ, կեղծ, սուտ, սին, լքնա մեջ:
խղճմտանք֊Խիղճ, գութ, կարեկցություն, կարեկցանք, խղճմտություն, խղճահարություն, արգահատանք, արգահատություն, գթաշարժություն:
զազիր֊ Գարշ, գարշելի, զազրելի, զզվելի, նողկալի, գանելի, խորշելի, պժգալի, ձամձամ:
խնկարկու֊Խունկ ծխող, բուրվառով խնկարկող
գետնաքարշ֊Ստորաքարշ, (հզվդ.) վայրաքաշ, գետնագնաց, գետնասող, երկրաքարշ, երկրասող, գետնանախանձ , քոքաշ : Գետնաթավալ:
պատուհաս֊Պատիժ, չարիք, փորձանք, աղետ, (փխբ.) կրակ, (ժողվրդ.) աստծո. կրակ, կրակ ու պատիժ, կրակ ու պատուհաս, կրակ ու ցավ, սևումուր
վատշվեր֊Անզգամ, անառակ, ստաքեսկ, սրիկա, շաղաշույտ
Մայրենիի օրեր. Հայերեն բարբառներ
Խորհրդային Միության ժամանակաշրջանում 15 հանրապետություն հաշտ ու համերաշխ ապրում էին: Այդ թվում էին նաև ադրբեջանցիներն ու հայերը: Նրանց հետ խաղաղ ապրելու ընթացքում հայերը օգտագործում էին ադրբեջաներեն, ռուսերեն բառեր և արտահայտություններ:
Սյունիքի բարբառ
ալջագ- ձեռնոց
ջորաբ- գուլպա
բախչա- այգի
չայնիկ- թեյնիկ
չայ- թեյ
ակուշկա- լուսամուտ
գյուշա- անկյունաքար
կազան- կաթսա
քյուլաշ- ծղոտ
Հըղըցէ -ճանապարհ
Բուլի -հնդկահավ
Ղրմըցուքի -երջանկահիշատակ
թա¨նա¨գ -խաղողի թուփ
քիլիսա¨ր -լոբու ճիպոտ
կլխո¨ւվէ¨ր -ներքև
կլխիյե¨ր -վերև
ըռըխկալի -կափարիչ
ընդյո¨ւքեր -իրենք
կարտոպի -կարտոֆիլ
մա¨ժմահի -սկուտեղ
մըխիլա -շատ
տըկաթէր -բազուկ
ղաբաղաշու -դեմ-դիմաց
աշկառ -երևացող
ղոնաղ -հյուր
ստի -այսպես, ըտի -այդպես, ընդի -այնպես
քըզ տես -քեզ նման
բա¨լքի//բա¨լի -գուցե
ջուվար -մարդ
վէննը -ոտք
գիրա¨վա չօնէմ -ժամանակ չունեմ
հիլօ¨րվիլ -թեքվել
ստաքան -բաժակ
ղաթումը -մեկ-մեկ
միջրի -սնդուկ
քըշանը քիշէրավ -առավոտ շուտ
մըթնըժո¨ւռը//ժըմաժանք -իրիկնադեմ
աքէր -հորաքույր
հինչի ա գյա¨րա¨ -ինչի է պետք
եննան -հետո
բիբի -մորաքույր
տախտ -տեղերի դասավորություն
մըն թա¨վու¨ր -մի ձև
հա¨մա¨ն -նույն
հաջա¨թ -պետք
ո¨ւրգո¨ւնա¨շ -արևոտ տեղ
սուբահ -անպտուղ
փալա¨նդո¨ւզ -հագուստ կարող
լի -էլի
գա¨րմա¨ -աթար
կիլիպինձրիկի -գլուխկոնծի
դեհա -շուտ
յավաշ -յավաշ –կամաց -կամաց
նաղլը -հեքիաթ
կոխ կենալ -չարչարվել
փիադա -ոտքով
օրին դիբա(յ)ն -օրական մի քիչ
քա¨սա¨-կարճ
հերթ -երդիկ
քիմլա¨ր -գյուղի կենտրոն
բարա¨ -մուտք
քա¨հրիզ -տարածք
մաշա -շիշ
ա¨դա¨ -արա
մու¨զու¨կ -ավելուկ
լնգռահաշ -շատախոս
լայա¨ղ -հերիք
Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
Լիլիթ – ըստ հրեացի առասպելիէ Լիլիթ է կոչվել Ադամի առաջին կինը, որին Աստված ստեղծել էր հրից եվ նշանակում է <վեր բարձրացող բոցից>:
Եվա – եբր. <կյանք> կամ <կյանք տվող>: Սա Ադամի կողմից Աստծո ստեղծած կինն էր, մարդկության հախահայրը, ով առաջինը մեղանչեց ու անհնազադությամբ ճաշակեց դրախտի արգելված ծառի պըուղը:
Ալլա – գերմ. նշանակում է <ազնվազարմ> կամ <ուրախարար>:
Ցողիկ – հայկ. ցող(շաղ) բառից. նշանակում է <ցողի պես մաքուր> կամ <հստակ, թափանցիկ>:
Դավիթ – եբր․ նշանակոմ է <առատաձեռն> կամ <սիրեցյալ>․ (Աստվածաշնչային ամենահայտի անձն է, քանի որ Ավետարանը Հիսուսին նաև Դավթի որդի է կոչում)․
Համո Սահյան
- զուգահեռներ անցկացրո՛ւ Հայաստանի բնության և հայերի ազգային բնավորության միջև՝ ըստ Սահյանի բանաստեղծությունների
<<Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ>>բանաստեղծության մեջ արտահայտում է հեղինակի սերը հայրենիքի նկատմամբ։ Հեղինակը ասում է, որ հայրենիքի հանդեպ սերը ծառ ու թփի մեջ չէ, պետք է զգալ ու գիտակցել այդ ամենը։ Նա պնդում էր, որ ուրիշ տեղ իր ինքնությունը հաստատող ոչ մի բան չկա, այդ պատճառով էլ ասում է ախր ես ինչպես վեր կենամ գնամ։ - պատկերավորման միջոցները և գույնը Սահյանի պոեզիայում
Սահյանի ստեղծագործությունների մեջ շատ ենք հանդիպում բնությունը նկարագրող պատկերներ։ Սահյանը շատ գունավոր է նկարագրում ամեն մի պատկեր։ Օրինակ՝ <<Մասրենին>>բանաստեղծության մեջ շատ գեղեցիկ է նկարագում Մասրենու դժվար անցած ճանապարը մրիկների դեմ։
Համո Սահյան
- ի՞նչ ընդհանուր հատկություններ կարող ես գտնել Հովհ.Թումանյանի և Սահյանի բնապաշտության մեջ
Երկուսն էլ իրենց ստեղծագործություններում վառ կերպով նկարագրում են հայրենի բնությունը։ Թումանյանը նկարագորւմ էր Լոռվա բնությունը, իսկ Սահյանը՝ Սյունիքի։ Երկու գրողների ստեղծագործություններում էլ կարող ենք հանդիպել բնության և աշխատավոր մարդու սերտ կապը։Նրանց ստեղծագործություններում կարող ենք հանդիպել Հայաստանի անցյալի մասին նկարագրությունները,գովաբանությունները։ - գտի՛ր՝ ինչպիսի դրսևորում ունի ազգայինը Սահյանի պոեզիայում
Սահյանի պոեզիայում շատ մեծ դեր է գրավում ազգայինը։ ։ Այս զգացքրա ստեղծագործություններում կարող ենք շատ հանդիպել հայրենիքի հանդեպ սիրո, կարոտի զգացողությու։ Այդ ամենը արտահայտված է<<Ախր ես ինչպե՞ս >> <<Հայրենիքիս հետ>>բանաստեղծություններում։
Թարգմանություն
I went up and down the streets
And there by day and night,
Through all hours of the night caring for the poor who were sick.
Do you know why?
My wife hated me, my son went to the dogs.
And I turned to the people and poured out my love to them.
Sweet it was to see the crowds about the lawns
on the day of my funeral,
And hear them murmur their love and sorrow.
But oh, dear God, my soul trembled — scarcely able
To hold to the railing of the new life
When I saw Em Stanton behind the oak tree
At the grave,
Hiding herself, and her grief!
Ես բարձացա և իջա փողոցներով,
Օր ու գիշեր այստեղ և այնտեղ,
Գիշերվա բոլոր ժամերի հոգացի աղքատների մասին ովքեր հիվանդ են։
Գիտես ինչու՞
Կինս ատում էր ինձ,տղաս գնաց շների մոտ։
Ես դիմեցի ժողովրդին, ու իմ սերը տվեցի նրանց։
Հաճելի էր տեսնել մարգագետինների բաղմությունը, իմ հողարկավորության օրը
Հաճելի էր լսել նրանց մրմնջոցը սերը ու վիշտը։
Բայց օh, սիրելի՛ Աստված, հոգիս դողաց, դժվար թե կարողանամ
բռնել նոր կյանքի ճաղավանդակից
Տեսա Էմ Ստանտոնին, կաղնու ետևում
Գերեզմանի մոտ
Թաքցնում է ինքը իրեն և իր վիշտը։
Գուրգեն Մահարի
Գուրգեն Մահարի-«Ծաղկած փշալարեր»
1․Մահարուց բացի՝ հայ գրողներից ովքե՞ր են ենթարկվել այդ բռնություններին:
1930 թվականի բռնություններին են ենթարկվել նաև Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Ատրպետը և այլք։
