ՌՈՒԲԷՆ ՍԵԻԱԿԸ ԵԱՆԻԻՆ’

Ռուբէն Սեւակը (Ռուբէն Չիլինկիրեան, 1885- 1915) գերմանուհի Եաննի Ապպելի (1890-1967) հետ ծանօթացել է 1907 թ. շուելցարական լեռնային ամառանոց’ Շամբերիում: Ամուսանցել են 1910 թ.: Մինչ ամուսնութիւնը եւ հետագայում Ռ. Սեւակը բազում նամակներ է գրել Եաննիին, որոնց չընչին մասն ենք միայն տպագրում: Եաննի Սեսակը եղել է յայտնի դերասանուհի, ֆրանսերէն լեզուով տպագրել է բանաստեղծութիւնների մի քանի ժողովածուներ:

Սիրելի նշանածս,
Երեկ քեզի նամակ մը եւ բացիկ մը ղրկեցի: Այսօր ահա Պոլսոյ թրքական թաղէն ասիական բացիկներու շարք մը քեզի: Հոն պիտի տեսնես մեր շուներն ու մեր թուրքերը: Հոն պիտի տեսնես Մեծ Շուկան, քաղաքի մը չափ ընդարձակ, եւ վերը, անձրեւի ու ձիւնի դէմ, քարէ պատերով եւ մարմարէ կամարներով փակուած փողոցները: Այնտեղ է, որ կծախեն արեւելեան գոճարեղէնն ու ննութիւնները: Հոն պիտի տեսնես դէպի հրդեհը վազող թուրք ջրհակիրները: (Բայց զինուորական ջրհակիրներ ալ կան): Եւ Շան Զատէ փողոցն իր սքանչելի մարմարէ քեօշքով, ուր ջուր կը խմեն ձրի: Եւ Թրքական սրճարանը, ազգային տարազ հագած իր յանձնակատարներով, որ բարբարոս կերպարանք ունին, բայց իսկապէս հիանալի սիրտ: Հոն ալ պիտի տեսնես Լազերուն պարը, զոր ճե- տաքրքրասէրներու ամբոխ մը կը դիտէ: (Լազերը թրքական փոքրիկ ցեղ մըն են, շատ ուժեղ եւ շատ գեղատեսիլ): Դեռ հոն պիտի տեսնես երկու մելամաղձոտ եզ լծած Բինաւուրց կառքով թրքական հարեմի զբօսանք մը: Եւ այս ամէնը քեզի գաղափար մը պիտի տալ, թէ ինչ բան է ասիական Պոլիսը: Քանզի նորօրինակ քաղաք մըն է ան: Այնտեղ կարելի է գտնել Եւրոպայի ամենաարդիական նորութիւններն ու Ասիայի ճնագոյն բարքերը: Այնտեղ արեւելեան հազուագիւտ բաներուն քովիկը կարելի է սքան- չանալ փարիզեան ճարտարապետութեան, բոլոր երկրներու գեղեցկութիւններու եւ ամենահրաշալի Որաշքներուն վրայ: Ես կեանքիս մէջ շատ քաղաքներ եմ տեսած, բայց երբեք ոչ մէկ քաղաք այնքան հետաքրքրական է, այնքան բարձրարուեստ, այնքան լայնատարած, այնքան ուրախ, ինչքան Պոլիսը: Եւ ինչ ալ ըսեն, հաւատալէ չեմ դադրիր բնաւ, որ այստեղ է աշխարհի ամենահանգիստ ժողովուրդը: Հակառակ ջարդերուն, հակառակ խժդժութիւններուն, հակառակ ամէն ինչի, այստեղ ամենաչար մարդը սիրելի բան մը ունի: Ամէն ոք, նոյնիսկ յանձնակատարը, որ Բանդարտօրէն իր հինգ սանթիմնոց սուրճը կը խմէ, քիչ մը երազ ունի իր աչքերուն ետեւ: Իսկ այդ երազը Արեւելքն է ամբողջ: Այստեղ ուրիշ փիլիսոփայութիւն մը կծփայ ուղեղներուն մէջ, ճակատագրապաշտ փիլիսոփայութիւնը: Ամենուր կը ճանդիպիս Ուժի մը հետքերուն. անսահման ու բարի ուժի մը, որով ժողովուրդները կապրին խաղաղօրէն: Այդ ուժը ճակատագրապաշտութիւնն է, իսկ այդ ճակատագրապաշտութիւնն ալ անոնց կեանքն է բովանդակ: Ասոր համար է թերեւս, որ տրտմութիւնը անոնց ուրախութեան իսկ մաս կը կազմէ: — Բայց այսքանն այդէն ներիք է Պոլսոյ մասին: Հիմա քիչ մըն ալ քեզմէ խօսինք: Դուն, սիրելիս, կը կարծես, թէ իմ ծնողներս ատելութիւն ունին քեզի դէմ, դուն կը վախնաս անոնցմէ, կը դողաս, նոյնիսկ մտածելով անոնց մասին: Կը հարցնեմ քեզի, թէ ինչո’ւ է այդ վախը: Ուրեմն կը մոռնաս, որ անոնք իմ ծնողներս են եւ ունին նոյն արիւնը, ինչ որ ես, եւ նոյն բնաւորութիւնը: Արդ, կրնա’ն քեզ ատել: Ոչ, Եաննի, հանդարտէ, անոնք շատ կը սիրեն քեզ եւ կը կարծեն, թէ դուն լաւագոյն հոգին ես, որ կրնայ արժանի ըլալ իրենց զաւկին: Եւ մեր ապագայ ամուսնութիւնը կարգադրուած, վերջեցած գործ է: Այլեւս ոչ մէկ կասկած: Իսկ միակ կասկածը. դուն ես, քանզի միշտ կը կասկածիս, ատիկա քու հիւանդութիւնդ է: Դուն բնաւ պէտք չէ արտասուես: Բայց եթէ կուզես, որ ծնողներս քեզի նամակ մը գրեն, կը սխալիս: Քանզի նախ անոնք հայերէն գիտեն միայն, եւ լետոյ մեր բարքերը քիչ մը խիստ են. մեր ծնողները նամակ, բան չեն ղրկեր, նախքան պաշտօնական նշանտուքը, բայց ինծի կը թոլլատրեն թղթակցիլ քեզի հետ, եւ ասիկա արդէն բալական բան է: Ես իրենց ցոյց կուտամ, քու լուսանկարներդ, նամակներդ, բացիկներդ, անոնք գո Բունակ կը ժպտին: Եւ անշուշտ, անգամ մը որ ամուսնանանք, դուն կը տեսնես, որ աշխարհի լալագոյն ծնողներն են անոնք: — Այստեղ կը վերջացնեմ նամակս, հազար անգամ համբուրելով քեզ եւ ողջոյններս յղելով ճայրիկին, մայրիկին եւ Միննային:

Նշանածդ’ ՌՈՒԲԷՆ
Օգոստոս 8, 1909

Մայա Ավագյանը Սևակի մասին

Մայայի համար Պարույրը Ջան էր ու Ջան էլ մնաց: Որպես ամուսիններ՝ բաժանված, բայց հոգով՝ անբաժան: Մայայի ծնողները սիրով էին ընդունում իրենց ապերախտ փեսային, որ հինգ տարի ապրեց նույն հարկի տակ՝ որպես հարազատ զավակ, և այնուհետև, որքան էլ տարօրինակ է, այդպիսին էլ մնաց ցկյանս: Վարդան Մարկիչը՝ այդ ծանրակշիռ թերապևտը, որ սիրում է որսորդությամբ զբաղվել, ամեն վերադարձին զանգ էր տալիս ինձ և հրավիրում լորի, կաքավի, նապաստակի խորովածի, իհարկե, «անպիտան» Պարույրի հետ: Անահիտ մայրիկն ազնվական կին էր: Պարույրը Մադոննա էր անվանում նրան:
ԳՐԻԳՈՐ ՉԱԼԻԿՅԱՆ

Մենք պարզապես միմյանց շատ լավ էինք հասկանում, հոգեհարազատ էինք զգում: Պարույրի հետ ծանոթացել եմ համալսարանում: Նա համալսարան էր եկել հարուստ գիտելիքներով, աչքի էր ընկնում հետաքրքրասիրությամբ, չափազանց աշխատասեր էր, համեստ, անսահման բարի էր ու անաչառ: Պարույրը շատ կարդացած էր, գիրք չկար, որ ընթերցած չլիներ:
Հիշում եմ, երբ միասին առաջին անգամ գնացինք իրենց գյուղը, նա առաջին հերթին ինձ տարավ այն տեղը, որտեղ ժամանակին իր պապական այգին է եղել: Գյուղից դուրս՝ սարում՝ ժայռերի մեջ, նա ցույց տվեց զարմանահրաշ գեղեցկությամբ մի անկյուն՝ ամբողջությամբ պատված կանաչով ու փարթամ թփուտներով, աչքից ու աղմուկից հեռու: Այդտեղ էր Պարույրը պատանեկության տարիներին առանձնացել երազելու կամ ստեղծագործելու համար:
Պարույրը միշտ կնամեծար էր, և կանայք, բնականաբար, շատ էին տարվում նրանով, մանավանդ, իր տաղանդի հետ մեկտեղ, Պարույրը բացառիկ հմայքի տեր անձնավորություն էր:
Նրա մահն ընդունեցի ինչպես արևի մայր մտնելը: Մենք՝ որպես ամուսիններ, բաժանված, բայց միշտ մնացել ենք ամենամոտ մարդիկ և որպես այդպիսիք՝ երբեք չենք հեռացել միմյանցից: Երբ Նելլիին դեռևս չէի ճանաչում, չէի կամենում, որ Պարույրը ամուսնանա այլազգուհու հետ: Իսկ Պարույրը պնդում էր, որ Նելլին շատ լավն է, և մենք անպատճառ կմտերմանանք: Այդպես էլ եղավ: Կարող է ծայրահեղ թվալ, բայց Նելլին իմ ամենամոտ մարդն էր: Մի բարձր ու ազնիվ անձնավորություն էր նա՝ հարուստ հոգով ու ինտելեկտով: Մեր մեջ գերակշռում էր զուտ մարդկային, բարեկամական մտերմությունը, և, փաստորեն, մենք այս իմաստով իրար չկորցրինք կյանքում:
… Վերջին հաշվով հալածանքի արդյունք չէ՞ր «Եղիցի լույս» գրքի «կալանքը»: Կամ մի ճակատագրական դիպված, և Պարույրը գնաց Մոսկվա: Պատճառը միայն այնտեղ սովորելը չէր, այլ ավելի շուտ վտանգի սպառնալիքը: Պարույրը հաճախ էր ասում. «Աչո ջան (այդպես էր ինձ անվանում), աշխարհում գիտե՜ս ինչեր են կատարվում, իսկ մենք ոչ մի բանից տեղյակ չենք>>:

Մեծերը Սևակի մասին

Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ… Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը…

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
…Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. — հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությունն է մեր կյանքում…

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
_Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին…Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը… Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին…

ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ
Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեվակը այդպես էլ գաղտնիք մնաց:

ԼԵՎ ՕԶԵՐՈՎ
Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

ԳԱՌՆԻԿ ԱՂԴԱՐՅԱՆ
Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ «Մեծը հեռվից է երևում», տարածության ավելացման հետ Պարույր Սեվակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում:
… Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ:

ԻՎԱՆ ԴՐԱՉ
…Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում… Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության…

ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ
…Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ… Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը…Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին…

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։
Պարույր Սեվակը երիտասարդության հոգու Մաքրությունն է, նրա սրտի Զարկերակը, Բողոքը, Պայքարը, Հավատը և վերջապես Ճշմարտությունը։

ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ
…Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին…

Պարույր Սևակ

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։

Գերազանց առաջադիմության շնորհիվ ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։«Սովետական գրականություն» ամսագրում Պարույր Սևակ ստորագրությամբ տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարանք նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար:1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով, անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970թ.-ին Պարույր Սևակն ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։1963թ.-ից մինչև 1971թ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1966թ.-ից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Թարգմանություն

Դու երբեք չես անտեսում կյանքը
Կյանքը այնտեղ է,որտեղ գտնվում ես դու
Դու քեզ երջանիկ ես զգում,երբ դու լիովին ներկա ես,ընկեր,
և քո ուշադրությունը չի կիսվում նրա և սրա միջև
երբ քո մի կեսը այստեղ է,մյուս կեսը ուզում է լինել այնտեղ
որտեղ,որ այն լինում է
Բավարարվածություն,որ դու փնտրում ես
Երբեք չի գտնվի նրան փնտրելով
Բավարարվածությունը նշանակում է սիրել այն տեղը, որտեղ դու կաս:
Դա նշանակում է,որ դու փնտրում ես պահը
հետաքրքրասիրություն,
ճանաչում,և շնորհակալություն,և նույնիսկ սիրում ես
քո այն մասերը որոնք չեն կարող սիրել
որոնք չգիտեն ինչպես սիրել,կամ էլ զգալ իրենց արժանի…,
Այս հսկայական երջանկությունը ներառում է
նույնիսկ մեր ժամանակավոր դժվարությունները:
Նա լայնածավալ է ինչպես երկինքը,լայն է ինչպես օվկիանոսը:
Դա մեր իսկական բնությունն է:
Եվ երբ մենք կդադարենք փնտրել նրան,
երբ,որ մենք ընկնում ենք և հանձնվում,
մենք հասկանում ենք որ նա այստեղ է,
այնքան մոտիկ,այնքան ինտիմ
երբեք չբացակայող,
Երբեք չկորած,միշտ մոտիկ
Սա այն սերին է,որին դու միշտ փնտրում ես:
Սա տունն է:

Ինչպիսին էր Կոմիտասը մտերիմների շրջանում

Կոմիտասի ընկերները նրան գիտական ուսումնասիրությունների, երաժշտական գործեր ստեղծելու ժամանակ հիշում են իբրև խոհուն, ծանր, զուսպ, դասերի, փորձերի ժամանակ` խիստ ու պահանջկոտ, իսկ առօրյա կյանքում, ընկերական շրջապատում` իբրև շատ կենսուրախ, կատակասեր, զվարճախոս, սրախոս, լավատես մի մարդու:

Կոմիտասի ժամանակակիցները պատմում են, որ ուսուցչական անձնակազմը սովորություն էր դարձրել շաբաթը գոնե երկու անգամ հավաքվել ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու համար: Եվ Կոմիտասն այդ հավաքների ամենաուրախ անդամներից մեկն էր: Այդ ժամանակ նա սովորաբար նարդի էր խաղում ուժեղ խաղացողների հետ:

Կոմիտասը արագ էր խաղում, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում և դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում և գնում վազվզելու երեխաների հետ:
Դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը մի օր լսում է էշի զռոցը. անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել. նա հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Կոմիտասը տաղանդավոր պարող է եղել: Ճեմարանի մտերմիկ հավաքույթների ժամանակ նրանց խնդրանքով Կոմիտասը կատարել է իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Ճեմարանի ուսուցիչների մեջ հայտնի ժողովրդական պարող է եղել. պարել է տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:

Միաժամանակ նա օժտված էր նաև կատակերգակ դերասանի հատկություններով: Հր. Աճառյանը պատմում է, որ մտերմիկ շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էին Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ նրանք ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում: Դրանով զվարճացնում էին իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ էին խնդրում կրկնել այդ տեսարանը:

Վիլյամ Սարոյան «Իմ սիրտը լեռներում է»

Դեպքը տեղի է ունենում, 1914 թվականին, Սան Բենիտոյի փողոցում: Պատմությունը վեց տարեկն տղայի կյանքից մի դեպք է: Մի օր տղան իրենց բակում հանդիպում է մի ծերունու, որը փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մի մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է: Փոքրիկի հայրը հյուրընկալում է երաժշտին: Ծերունին ներկայանում է՝ Ջասպր Մաք-Գրեգոր անունով։ Հայրը ուղարկում է տղային խանութ՝ պարտքով գնելու ֆրանսիական բատոն և պանիր: Տղան գնում է, սակայն չի հավատում, որ վաճառողը նորից զիջման կգնա: Հեղինակը հասնում է խանութ և վաճառողին՝ միսթր Կոզակին ամենաանհեթեթ հարցերն է տալիս: Ի՞նչ կաներ, եթե հայտնվեր Չինաստանում և ուտելու ոչինչն չունենար, ինչպե՞ս են նրա կինը, որդին, դուստրը… Կոզակն էլ է հետաքրքրվում հեղինակի՝ Ջոննիի ընտանիքի անդամներից, բայց, միևնույն է, նշում է, որ Ջոննին պիտի վճարի: Ջոննին ձեռք չի քաշում և սկսում է պատմել, որ իրենց հյուր է եկել մեծ արտիստ Մաք-Գրեգորը… Ի վերջո Կոզակը զիջում է բատոնը և պանիրը և հաշվում է Ջոննիի հոր ընդհանուր պարտքը: Հեղինակը բատոնը և պանիրը ձեռքին տուն է վերադառնում: Հայրը և ծերունին շատ են ուրախանում: Ուտելուց հետո ըստ պայմանի ծերունին հնչեցնում է իր փողը: Նա սկսում է նվագել հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում իր կյանքի պատմությունն անել: Միստր Մաք-Գրեգորը 17 օր մնում է հեղինակի տանը: Հետո ծերանոցից մի մարդ է գալիս և ասում, որ փնտրում է դերասան Ջասպր Մաք-Գրեգորին: Ծերանոցում ներկայացում են պատրաստում և նրանց դերասան է հարկավոր: Միստր Մաք-Գրեգորը գնում է այդ մարդու հետ: Հաջորդ օրը հայրը խիստ սովածանում և ասում է, որ Ջոննին դարձյալ գնա Կոզակի մոտ: Հեղինակը գնում է խանութ և սկսում քննարկել Չինաստանում հայտնված քաղցած մարդու հարցը ճիշտ այնտեղից, ուր նախորդ անգամկանգ էր առել։ Ստիպված է լինում մեծ ջանք գործադրել, որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնա: Բերում է մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ: Հայրը զայրանում է. ինչպե՞ս պիտիմեծ պոեմ գրի միայն թռչնահատիկ ուտելով։

Ազատությունն իմ պատկերացմամբ

Տարիների ընթացքում հասցրել եմ բազմաթիվ քննարկումներ ունենալ ազատության մասին: Խոսել եմ դպրոցում, տանը, ընկերներիս հետ: Իսկ թե ի՞նչ է ազատությունն իմ պատկերացմամբ՝ կներկայացնեմ հաջորդ տողերում:

Ինձ համար ազատությունը երջանիկ զգալու իրավունքն է, որը ես տացել եմ կյանքիս առաջին օրերից սկսած, իմ հիանալի ծնողների շնորհիվ: Շատերը կմտածեն, թե խոսքը նյութական իրերի առկայության մասին է: Բայց ես իմ ծնողներից սովորել եմ շնորհակալ լինել ամեն լավ ու վատի համար, քանի որ ես հավատում եմ այն փիլիսոփայությանը, որ պատահական ոչինչ չի լինում: Հասկացել եմ, որ երջանկությունը մանրուքների մեջ է, և մեզ հետ է ամենուր ամեն ժամ: Մենք կարող ենք ինքներս որոշել արդյոք մենք ազատ ենք, թե ոչ, արդյոք մենք անկախ ենք, թե ոչ: Դրա համար մեզ պետք է նորից երեխա դառնալ և նկատել մեր ազատությունը, որը մենք ենք որոշել:

Որպես ավարտ ուզում եմ նշել, որ յուրաքնչյուր երևույթ առանց սահմանափակումների կարող է բերել բացասական ավարտի: Ինչպես նաև բոլորս գիտենք, որ մեր ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են դիմացինի իրավունքները:

Հայոց լեզու-գրականություն ամփոփում 2021

Գրականություն

Գրականության դասաժամերը անցնում էին բավականին հետաքրքիր և քննարկումներով լի, աշխատել ենք շատ հեղինակների մասին:

Հովհաննես Թումանյան «Անուշ»

Վահան Տերյանի մասին

Չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմստասիրակն միտքը Թումանյանի քառյակներում

Գարունը իմ աշխարհում

Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել

Լևոն Շանթ «Հին Աստվածներ»

Աղայանական օրեր

Գրաբարից աշխարհաբար

Ակսել Բակունց

Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ»

Ակսել Բակունց «Միրհավը»

Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը»

Ակսել Բակունց «Մթնաձոր»

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Հայոց լեզու

Հայոց լեզվից կատարել եմ շատ լրացուցիչ աշխատանքներ, սակայն բլոգում ցուցադրված է այսքանը

Վ. Տերյան «Մթնշաղի անուրջներ» բառային աշխատանք

Կետադրական աշխատանք

Գրաբարից աշխարհաբար

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Սպիտակ ձին պատմվածքը մի գյուղական ընտանիքի պատմություն է, որը նկարագրում է հայ գյուղացուն այդ տարիներին։

Ակսել Բակունցը երկար ժամանակ ապրել է գյուղում, այդ իսկ պատճառով Բակունցի ստեղծագործություններում յուրովի են ներկայացնում հայկական բնաշխարհը։

Ակսել Բակունցը պատմվածքում նկարագրում է երեք ձի՝ Սիմոնի ձին՝ Ցոլակը, Կոստանդ աղայի ձին, որին համեմատում է հրեղեն ձիու հետ և կապույտ ձիուն։ Կապույտ ձիուն նա համեմատում է Հայաստանի հետ, որը անընդհատ ցանկանում է ազատվել օտարների տիրապետությունից, ինչպես ստեղծագործությունում է ասվում փշալարերից և ցանկանում է հայտնվել փշալարերից այն կողմ։ Բայց նա հասկանում է, որ ազատության համար զոհեր են պետք։ Ստեղծագործության մեջ այդ զոհը կապույտ ձին էր․․․

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started