Ակսել Բակունց «Մթնաձոր»

Մթնաձորում  շատ  խիտ  և  փարթամ  անտառներ  կային։ Այնտեղ  ամբողջ  ձմեռ  ոտք  չէր  դրվում, քանի  որ  շատ  վայրի էր։ Շատ  սաղարթ  լինելու  պատճառով   մի  քանի  ժամ  էր  արև  ընկնում, և  երբ  սկում  էր մթնել, արջերը  և  գայլերը դուրս  էին  գալիս  որսի, վարազները  գնում  էին  ջուր  խմելու։ Անտառում  ապրում  էր  մի  ծեր  անտառապահ՝ Պանինը։ Նա  որսորդ  էր, ուներ  վեց  շուն, շատ  դաժան  մարդ  էր։ Ասում  էին  որ  նա  սպանել  է  իր  կնոջը, բանտ  նստել  և  հետո  եկել  է  անտառում  բնակություն  հաստատել։ 

Ավին շատ լավ որսորդ էր։ Նա իր որսորդությունը մեծ մասամբ կատարում էր Մթնաձորում։ Եվ մի անգամ այնպես է ստացվում որ Պանինը նրան տեսնում է անտառում, և նա պետք էր կամ քսան ռուբլի տուգանք վճարեր փայտի համար, կամ էլ արջ սպաներ։ Բայց քանի որ գումարը շատ էր, նախտնտրում է արջ սպանել։ Կռվի ժամանակ արջը թռցնում է Ավիի գլխի և դեմքի ամբողջ մաշկը։ Նա ողջ էր մնացել, սակայն գլխի տեղը կարծես կմախք լիներ։ Դրանից հետո նա քաղաքում, մի անկյունում նստած մարդկանց համար տրեխներ էր գործում։

Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը»

Այս ստեղծագործությունը պատմում է երկու ընկերների մասին, ովքեր որոշել էին գնալ Ձորագյուղ: Անտառի արահետով անցնելիս ընկերներից մեկն անընդհատ ժպտում էր կարծես միտն էր ընկել մի դեպք,որին ականատես են եղել արահետը և հին անտառը: Այո հենց այդպես էլ կար: Տասներկու տարի առաջ էր,երբ նա եկել էր այստեղ ուսուցիչ աշխատելու: Որքան տարի էր անցել այդ օրվանից, բայց նա դեռ հիշում էր այդ գլուխը, այդ աչքերը ՝ նրանց փայլը, կարծես մինչև մահ պետք է անջնելի մնա այդ առաջին տպավորությունը:Նա հիշում էր ամեն մի մանրուք, որը կապված էր այդ աղջկա ՝ Խոնարհի հետ: 

Խոնարհին տեսնում էր ամիսը մեկ երկու անգամ, բայց դա էլ էր իրեն հերիք, որպեսզի նա հասկանար, թե որքան գեղեցիկ է կյանքը: Անում էր հնարավորինս ամեն ինչ նրա մասին տեղեկություններ իմանալու համար, բայց իզուր էր այդ ամենը, քանի որ,երբ ավարտվեց ուսումնական տարին նա ստիպված էր հեռանալ: Երբ անցում էր արտերի մոտով տեսավ կռացած կանանց,որոնք թռչունների երամի էին նման: Բայց իր հիշողությունների մեջ մնաց երամից միայն մեկը, գորշ շորերով մի աղջիկ, ով ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին… Այսքան տարի հետո նա կրկին հանդիպել էր Խոնարհին: Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի:Նա ճանաչեցի Խոնարհին…Բայց չգիտեր, Խոնարհը ճանաչե՞ց, թե ոչ: Ու երևի, թե այդ պահին նայելով Խոնարհի աչքերին նա հիշեց իր կյանքի ամբողջ պատմությունն ու հասկացավ,որ իսկական սերը, երբեք էլ չի մարում:

Ակսել Բակունց «Միրհավը»

Պատմվածքում Դիլան դային գիտեր, որ միրհավները զգույշ թռչուններ են, ինչպես Սոնան էր զգույշ: Երբ նա կրակեց միրհավի վրա, այն վիրավորվեց, բայց կարողացավ թռնել ու փախչել նրանից, գետնին թողնելով երկու փետուր: Այս հատվածը նաև շատ նման է Դիլանի ու Սոնայի իրականությանը, որովհետև Սոնան, ինչպես Դիլան դային, վիրավորվում է, բայց մեկ է կարողանում է հեռանալ նրանից:

Դիլանին գտավ անտառապահը և նրան մտրակեց և դեռ բավականին երկար ժամանակ հետո, միրհավի թռչելուց հետո հարվածներից ստացված ցավը նա դեռ զգում էր: Ես դա նմանեցնում եմ այն ցավին, որ նա զգաց, երբ Սոնան ամուսնացավ, հետո էլ մահացավ: Այդ ֆիզիկական ցավը, ինչպես Դիլան դայի տխրությունն ու ցավը, երկար ժամանակ չէր անցնելու:

Իմ կարծիքով միրհավի թողած երկու փետուրները Դիլանի համար Սոնայի թողած հիշողություններն են: Իր հիշողությունները նրանց երկուսի մասին: Հիշողություններ այն բոլոր օրերի մասին, որ իրենց մանկության ժամանակ իրար հետ են անցկացրել: Կարծում եմ, որ Դիլանն էլ էր այդ ամբողջը նմանեցնում Սոնայի հետ և այդ պատճառով էլ փորձում էր որսալ միրհավին:

Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ»

Կաքավաբերդի գլխին կլոր տարին ամպ է, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա:Կարծես թե վերևից մեկը ձայն է տալու քարփը բարձացողին:Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է` ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։Ալպիական մանուշակը շատ տարօրինակ տեղ է բուսնում քարերի մոտ պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Լեռնային Հայաստանի պատկերներ՝ ավերակ բերդեր, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններ, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ:

Այդ լեռներ են այցելում մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը:
Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր:
Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Ի դեպ՝ նկարիչը ինչ տեսնում էր արագ անցկացնում էր թղթի վրա ,նա նաև նկարեց կնոջը և մտաբերեց, որ նման մի կին է տեսել այստեղից շատ հեռու՝ ծովափին: Նկարիչն ու հնագետը թեյ են խմում և կոնսերվա ուտում:Ուտում են երկու տուփ կոնսերվա, որոնց տուփերը տալիս են երեխային:Իսկ վերջում, վրանից դուրս գալուց արծաթ ու մետաղադրամներ են տալիս երեխային:Նրանց գնալուց հետո տուն է գալիս հնձոր ամուսինը, երեխան վազում է հոր մոտ ու ցույց է տալիս կոնսերվայի տուփրը ու մետաղադրամները:Հայրը բարկանում է ու երեխային ու կոնսերվայի տուփերը գլորում,երեխան բարձրանում է ու վազում տուփերի հետևից: Հետո լացակումած մտնում է մոր փեշի հետևը:Հայրը էտ է կանչում երեխային,երեխան մոտենում է հորը ու պատմում ամեն ինչ,թե ինչպես նկարիչը սպիտակ թղթի վրա նկարեց մորը ու դրեց ծոցագրպանը:Հայրը այդ ամենից ավելի զայրացած ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջեցնում է կնոջ թիկունքին: Մահակի ջարդված ծայրը թռնում է ծալքի վրա։ Կինը չի աղաղակում, այլ ցավից գալարվում է։ Նա ձեռքը թիկունքին է տանում, ապա դուրս է գալիս՝ վրանի դռանը անձայն հեկեկալու:

Ակսել Բակունց

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:

1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն:

Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:

Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին…

Գրաբարից աշխարհաբար

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին, մեկնեցին: Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց, արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոսքը քաղցր է. և քո տեսքը գեղեցիկ:

Աղայանական օրեր

Ղազարոս Աղայանի մանկավարժական գործունեությունը

Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։

Նա զուտ տեսաբան չէր այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ… Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։


Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։

Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում … գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»… կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։

Կրթահամալիրում մեզ տալիս է այն ամենը ինչը, որ պահանջում էր Ղազարոս Աղայանը: «ՄՍԿՀ»-ի նպատակը ոչ միայն գիտելիք ստանալն է այլ հասարակության համար օգտակար մարդ մեծանալը:

Լևոն Շանթ «Հին Աստվածներ»

  • «Հին աստվածներ» դրամայի իրական և պատրանքային հերոսները:

Ստեղծագործության հերոսներն են՝ Աբեղան, Սեդան և Վանականը: Դրաման կառուցված է իրենց շուրջ:

  • Ի՞նչ իրադարձություն է խախտում Աբեղայի հոգեկան անդորրը:

Աբեղայի հոգեկանը անդորրը խախտվեց այն ժամանակ, երբ փոթորկից նավը փրկելու ժամանակ հանդիպեց Սեդային՝ իր առաջին սիրոն:

  • Ինչո՞ւ է Աբեղան իրեն համարում «կորսված մեղավոր»:

Քանի որ իր զգացմունքները նորություն էին իր համար, Աբեղան չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Նա ցանկություն ուներ պարզելու, բայց մեղքի զգացում ուներ:

  • «Հին աստվածներ» դրամայի բնագրից օգտվելով՝ ներկայացրե՛ք Իշխանուհուն և Վանահորը. ի՞նչ ընդհանուրություններ և տարբերություններ ունեն նրանք, ո՞րն է նրանց հոգեկան կռվի պատճառը:

Իշխանուհին և Վանականը սիրահարված էին, բայց բարդ հարաբերություններ ունեցան բաժանմունքից հետո: Վանականը եկեղեցում հաստատել էր իր հոգեկան հանգստությունը և համոզում էի ինքն իրեն, թե մոռացել է Իշխանուհուն, այդ պատճառով էլ վանում էր նրան:

Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել

Մարդիկ ունեն հոգևոր մեծ ուժ և այն կոտրելը հեշտ չէ, քանի որ մարդն է որոշում կոտրվել, թե ոչ: «Ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում» արտահայտությունը բացատրում է ամեն բան: Մեկը խոցելի է, մյուսը ոչ, ինչը խոսում է մարդու ներքին ուժի մասին: Իմաստունները չեն կոտրվում, քանի որ ունեն հավատ սեփական «Ես»-ին և ինքնասիրություն

Գարունը իմ աշխարհում

Գարունը ինձ համար նորից սկսելու հնարավորություն է, նոր շունչ, բարձր տրամադրություն, զբոսանքներ: Գարնանը փողոցով քայլելիս հասկանում ես կյանքի գեղեցկությունը, զգում ես, որ ապրում ես: Կարծում եմ, որ արվեստագետների համար ոգեշունչ գտնելու ամենալավ եղանակն է:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started