Թումանյանի քառյակները ինձ համար շատ կարևոր ստեղծագործություններ են: Ընդամենը 4 տողով նա կարողացել է փիլիսոփայական մեծ մտքեր արտահայտել: Տողերում երևում է իր կարծիքը, տրամադրությունը, բողոքը, գովքը: Թումանյանը ներկայացնում է իրավիճակը առանց կողմեր ներկայացնելու, բայց ընթերցողը հեշտությամբ հասկանում է իր կարծիքը:
Վահան Տերյանի մասին
Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում… Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք… Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ… Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն… Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի… 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։ -Հովհաննես Թումանյան
Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։«Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։ -Ստեփան Զորյան
Վահան Տերյանի հիշատակին
Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ, ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին։
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր.
Նրանք ասում են, որ դու անցել ես,
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս — կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
― Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր… — Եղիշե Չարենց
Հովհաննես Թումանյան «Անուշ»
«Անուշ»-ի պատմությունը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ սերն է։ Բայց սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր՝ Մոսիի հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը հետևում է ընկերների «անհաշտ թշնամությունը»: Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։
Ուսումնական առաջին շրջան-ամփոփում
Այս ուսումնական կիսամյակը լի էր խանգարող հանգամանքներով, բայց շնորհիվ կազմակերպված աշխատանքի մենք կարողացանք առանց բացթողումների սովորել դպրոցական ծրագրիը: Հայոց լեզու և գրականություն առառկաներից կատարել եմ հետաքրքիր առաջադրանքներ, արել եմ ընթերցանություն և վերլուծել եմ: Ներկայացնու եմ աշխատանքներս.
Հայոց լեզու՝
1. Ձայնավորների ուղղագրություն
2. Բառակազմություն և բառագիտություն
Գրականություն՝
2. Կոմիտաս
4. Ավետիք Իսահակյան «Մի մրահոն աղջիկ տեսա»
5. Ավետիք Իսահակյան «Սաադիի վերջին գարունը»
Վրեժ Իսրաելյան «Թանկագին հյուրը»
Վրեժ Իսրաելյանի «Թանկագին հյուրը» ստեղծագործությունը ներկայացնում է պատերազմի ազդեցությունը մարդու հոգևոր վիճակի վրա: Գլխավոր հերոսը Հակոն է, ով վերադարձել է պատերազմից և չի գտնում իր տեղը: Նա հիշում է իր ընկերների դիակները մարտի դաշտում և միակ վայրը որտեղ նա կարողանում է մտքերը հավաքել իր տան կողպված դռնով անկյունն էր: Հակոն աղքատ կյանքով էր ապրում, և կնոջ հետ էլ հարաբերությունները լարված էին:
-«Մռովի Արծիվը Երևանում հավ է դարձել»-ասում էր կինը: Այս խոսքերը խոցում էին Հակոյի սիրտը: Մռովի Արծիվ մականունը Հակոն ստացել էր մարտի դաշտում:
Կինը բարկանում էր, որ Հակոն չի կարողանում ընտանիքը ապահովել, երեխաները հացի կարոտ են մնացել և հաճախ համեմատում էր իրենց հարևան Մելոյի հետ, ով պատգամավոր էր ընդունվել: Մելոն պատրաստվում էր կարևոր հյուր ընդունելու, և, երբ Հակոյից ներողություն խնդրեց իրեն չհրավիրելու համար, ասաց, թե հյուրը խնդրել է, որ ավելորդ մարդիկ չլինեն: Հակոն հասկացավ, թե ով էր այդ հյուրը և ասաց “– Հրամանատա՚ր, ախպերս, էս ի~նչ արեցինք… էդ ե՞ս եմ ավելորդը…
Մհեր Իսրաելյան- “Երկնքից թափվող ընկույզներ”
Մհեր Իսրաելյան “Երկնքից թափվոք ընկույզներ”
Հեղինակը գրել է ոչ շատ վաղուց տեղի ունեցած Արցախյան պատերազմի մասին։ Իր որդին չէր ծառայում քանի որ սպա է դառնալու։ Բայց նրա վիշտը մեծ էր քանի որ պատերազմում էին իր բոլոր ընկերները։ Ցավոք Էրոն չվերադարձավ։ Կարդալիս հուզմունքից կոկորդս խեղդում էր, ա՜խ երանի հորինվածք լիներ այս պատմությունը։ Հուզմունքս շատ էր, քանի որ բոլորս ունենք նման պատմություններ, թեև գրի չենք առել։ Երբեք չէի պատկերացնի, որ նման մեծ պատերազմի ականաստես կլինեմ, կամ որ 21րդ դարում պատերազմ կոչվածը հնարավոր բան է։ Չէի պատկերացնում այս բառի լրջությունը ու երանի էդպես էլ չպատկերացնեի։ Պատերազմը աշխարհայացք է փոխում․ ստիպում է դիմացինին սիրել, գնահատել ամեն մի մանրուք, հարազատների հանդեպ էլ ավելի ուշադիր լինել, աչքերդ բացելիս ուրախանալ քեզ սպասվող օրվա համար։
Թարգմանական աշխատանաք
Little Women
New England in the early and middle years of the nineteenth century had a flourishing culture. People were passionately interested in ideas and education. Most New Englanders were strongly opposed to slavery. They were also concerned about other social issues.
New ideas resulted in new kinds of writing. These ideas included the importance of doing what seemed right for them, no matter how different it was from what other people thought. People also believed that nature gave them guidance in our lives and that it was important to live close to nature. These and other ideas were expressed through teaching and writing.
Bronson Alcott was one of those who looked at the world in a new way. He looked for work as a teacher so that he could pass on his ideas to others. However, very few parents wanted Mr. Alcott to teach their children. And very few people were interested in hearing his speeches or reading his books. As a result, the Alcott family was very poor Fortunately for Bronson, he married a very capable and energetic woman. Mrs. Abigail Alcott helped to earn money to support the family and did most of the work involved in looking after the four Alcott girls.
The oldest daughter, Anna, was quiet and serious. She rarely got into trouble and was a good helper at home. The second daughter was Louisa May Alcott, who became a writer. She was adventurous and cared very little for rules. She was always saying and doing things that got her into trouble. The third daughter, Elizabeth, was very kind and good-natured. All the others loved her. As a young woman, Elizabeth had a severe case of scarlet fever and never fully recovered. She died at age 23. The youngest sister, May, was talented, but she was rather spoiled.
Because there was never enough money, the Alcott girls felt pressure to work at an early age. But this did not stop them from having fun. Louisa wrote little plays that she and her sisters performed at home. They all enjoyed the woods and ponds around Concord, Massachusetts, where they live most of these years. When they moved back to Boston in 1848, Anna took a job looking after other people’s children, and Louisa looked after the house. Meanwhile, their mother worked outside the home.
While working on laundry or sewing, Louisa was thinking up stories. At night she would write them down. When she was eighteen, she began selling poems and stories to magazines. Within ten years, Louisa was earning a substantial income from writing. One day her publisher suggested that she write a story for girls. At first Louisa didn’t like the suggestion. But when she started to write, the ideas came rapidly. Her book was based on her own family and her own childhood.
“Little Women” was published in 1868 and was an immediate success. The March family was very much like the Alcotts. Mrs. Alcott resembles “Marmee.” “Meg” is like Anna, and “Jo” is like Louisa herself. “Beth” is based on Elizabeth and “Amy” on May Alcott. Many of the situations in the book happened to the Alcott family. Nonetheless, many characters and incidents were invented.
“Little Women” and its sequel opened up a new kind of writing for children. While these books did have a moral, they were more lively and interesting than earlier children’s writing. “Little Women” inspired many writers later to write more realistic accounts of childhood.
Փոքրիկ կանայք
19րդ դարի սկզբին և կեսերին Նոր Բրիտանիա ուներ ծաղկող մշակույթ: Մարդիկ շատ հետաքրքրված էին կրթությամբ և նոր գաղափարներով: Բազմաթիվ բրիտանացիներ դեմ էին ստրկությանը: Նրանք անհանգստանում էին նաև այլ սոցիալական խնդիրների համար:
Նոր գաղափարները դարձան նոր գրելաոճի արդյունք: Այս գաղափարները ընդգրկումն էին նաև այն միտքը, որ պետք է անել այն ինչ ճիշտ ես գտնում, ինչքանով էլ, որ արարքդ հասարակության կարծիքին չի համապատասխանում: Մարդիկ նաև հավատում էին, որ բնությունը ուղղություն է տալիս կյանքում և պետք է բնությանը մոտ ապրել: Այս ամենը և այլ մտքերը արտահայտվում էին կրթության և գրելու միջոցով:
Բրոնսոն Ալքոտտը այն մարդկանցից մեկն էր, որոնք կյանքին նոր կողմից էին նայում: Նա ուսուցչի աշխատանք էր փնտրում, որպեսզի կարողանա փոխանցել իր մտքերը մյուսներին: Սակայն շատ քիչ ծնողներ էին ցանկանում, որ պարոն Ալքոտտը դասավանդի իրենց երեխաներին: Եվ շատ քչերն էին հետաքրքրված նրա խոսքով և գրքերով: Այս պատճառով Ալքոտտների ընտանիքը շատ աղքատ էր, բարեբախտաբար Բրոնսոնը ամուսնացավ մի շատ ընդունակ և աշխույժ կնոջ հետ: Տիկին Աբիգալլի Ալքոտտը օգնեց ամուսնուն գումար վաստակել ընտանիքը պահելու համար, անելով աշխատանքի մեծ մասը, ինչը ընդգրկում էր չորս Ալքոտտ դստրերի մասին հոգ տանելը:
Ավագ դուստրը` Աննան համեստ էր ու լուրջ և գրեթե երբեք չէր ընկնում տհաճ իրավիճակների մեջ նաև տան գործերին էր օգնում: Երկրորդ դուստրը Լուզիա Մեյ Ալքոտտն էր, որը դարձավ գրող: Նա արկածային էր չէր մտածում կանոնների մասին: Նա անընդհատ ասում էր և անում էր բաներ, որոնք վատ հետևանքներ էին ունենում: Երրորդ դուստրը Ելիզաբեթը շատ բարի և ընկերասեր էր: Բոլորը նրան սիրում էին: Դեռ երիտասարդ հասակում նա հիվանդացավ «Քութեշ»-ով և այդպես էլ չապաքինվեց: Նա մահացավ 23 տարեկանում: Կրտսեր դուստրը` Մեյը տաղանդավոր էր, բայց միաժամանակ երես առած:
Քանի որ ընտանիքում գումարի պակաս կար, աղջիկները վաղ տարիքից աշխատելու ճնշում էին զգում: Բայց դա նրանց չէր կանգնեցնում ուրախանալուց: Լուիզան փոքրիկ ներկայացումներ էր գրում, որոնք հետո իր քույրերի հետ բեմադրում էին տանը: Նրանք բոլորը վայելում էին անտառներն ու լճակները Քանքորդ Մասաչուսեթսի շուրջ, որտեղ նրանք ապրում էին: Երբ 1848թ. նրանք տեղափոխվեցին Բոստոն, Անան աշխատանք գտավ որպես երեխաների դայակ, իսկ Լուիզան զբաղվում էր տան հոգսերով: Իսկ նրանց մայրը աշխատում էր տնից դուրա:
Լվացք անելու կամ կարելու ժամանակ Լուզիան պատմություններ էր հորինում, իսկ գիշերները դրանք գրի առնում: 18 տարեկանից սկսած նա պոեմներ և պատմություններ էր վաճառում տարբեր ամսագրերին: 10 տարվա ընթացքում գրելուց նա լավ եկամուտներ էր ստանում: Մի օր Լուիզայի հրապարակողը առաջարկեց նրան պատմություն գրել աղջիկների համար: Սկզբում Լուիզան չհավանեց առաջարկը, բայց, երբ սկսեց գրել մտքերը արագ գալիս էին: Գիրքը հիմնված էր իր սեփական ընտանիքի և իր մանկության պատմությունների վրա:
«Փոքրիկ կանայք» գիրքը հրապարակվեց 1868թ.-ին, որը մեծ հաջողություն ունեցավ:
Մարչերի ընտանիքը շատ նման էր Ալքոտտներին: Տիկին Ալքոտտը հիշեցնում էր «Մարմիին»: «Մեգը» նման է Աննային, իսկ «Ջոն» նման է հենց իրեն` Լուիզային: «Բեթը» հիմնված է Ելիզաբեթի, իսկ «Էմին» Մեյ Ալքոտտի վրա: Բազմաթիվ իրադարձություններ, որոնք կան գրքում պատահել են Ալքոտտների ընտանիքին, չնայած որ շատ կերպարներ և իրադարձություններ հորինված են:
«Փոքրիկ կանայք» գիրքը և դրա հետևանքները բացահայտեցին մի նոր գրելու տեսակ երեխաների համար: Այս գրքերը ունեին խրատ և ավելի կենդանի և հետաքրքիր էին, քան առաջվա երեխաների համար գրվածքները: «Փոքրիկ կանայք» գիրքը ոգեշնչեց շատ գրողների, որպեսզի ապագայում պատկերեն մանկության իրական կողմերը:
Ավետիք Իսահակյան «Սաադիի վերջին գարունը»
Սաադին բանաստեղծ էր։ Լրացել էր նրա 100 ամյակը։ Սաադին զգում էր, որ իր կյանքը մոտենում էր ավարտին, և որոշում է վայելել իր վերջին գարունը։ Առավոտյան շատ վաղ է արթնանում, գնում է պարտեզ, նստում ծաղկած հասմիկի տակ և վայելում բլբուլների երգը։ Սաադին շատ էր ծերացել, բայց իր բանաստեղծական ոգին դեռ լսում էր և տեսնում էր աշխարհի գեղեցկությունը։
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,- հիշում է Սաադին իր հին խոսքերը։
Սաադին սուզված բնության երգերի մեջ, հասկանում է, որ իր կյանքը մի գիշերվա երազի պես անցավ։ Ամեն օր նայել է աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես առաջին անգամ է տեսել։
Ծերունուն այցի է գալիս իր սիրած շիրազուհին՝ Նազիաթը։ Աղջիկը նրան վարդեր է բերել և առաջարկում է այդ ծաղիկների բույրը զգալով փորձել հիշել և պահել այն՝ չմտածելով դրանց վաղանցիկության մասին:
Սաադին հոգու խորքից նայում է աշխարհին և իր առջև լուսաժպտուն աղջկան և ասում․- Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը․ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։
Այս խոսքերը երկար մտածել են տալիս ընթերցողին, և հուշում որ պետք է վայելել ու գնահատել մեզ տրված ամեն մի բարիքն ու ապրել այսօրվա օրով, քանի որ կյանքը շատ երկար է, բայց երազի պես կարճ է անցնում։
Աղբյուր՝ «Սաադիի վերջին գարունը»
Ավետիք Իսահակյան «Մի մրահոն աղջիկ տեսա»
Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:
Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…
Ավետիք Իսահակյանը պատմում է մի դեպքի մասին, որը տեղի էր ունեցել Իտալիայում Ռիալտոյի կամրջին, նա մի սևաչյա գեղեցկուհու է հանդիպում և պատմում է նրա բոլոր քնքշությունների մասին, սակայն բանաստեղծությունը ափփոփում է ասելով, որ չի խաբնվի այլևս նրա ժպիտին, քանի որ անցյալում արդեն հասցրել էին կոտրել իր պատանի սիրտը:
Ավետիք Իսահակյան
Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:
Վ. Տերյան
Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. Դեմիրճյան
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. Չարենց
Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում:
Ալ. Բլոկ