Ֆրիդրիխ Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»

Պատմվածքը կարդացել եմ հայերեն թարգմանությամբ, որը դժվարացրեց իմաստի ընկալմանը, քանի որ թարգմանությունը հաջողված չէ:
Հեղինակը ասում է, որ պատմվածքը հորինված է, սակայն նա հավատում է, որ նման դեպք տեղի է ունեցել:
Պատմվածքը մի փոքրիկ տղայի մասին է` մոտ 6 տարեկան կամ ավելի փոքր: Տղան ապրում էր ողորմության հաշվին, նրա մայրը հիվանդ էր և աշխատելու հնարավորություն չուներ: Նրա թաթիկները միշտ սառչում էին և նա լաց էր լինում ցավից: Մի օր տղան արթնացավ մի տոնածառի մոտ, որը լի էր լույսերով, վառ գույներով և տիկնիկներով: Նա մի ձայն լսեց, մտածեց թե մայրն է, բայց մայրը չէր, նրա նման փոքրիկներ էին, որոնք եկել էին Քրիստոսի տոնածառի մոտ: Այնքան լավ էր այնտեղ, տաք և ուրախ: Փոքրիկները ուզում էին գրկել իրենց մայրերին և ասել, որ չարտասվեն, չէ՞ որ նրանք շատ լավ վայրում են գտնվում:

Պատմվածքը տխուր է, իսկ մյուս կողմից հանգստացնում է: Հիշեցնում է, որ նման բախտի արժանացած մանուկները իրենց լավ են զգում: Ես ինքս հավատում եմ դրան: Սակայն կարոտը միշտ տանջում է մայրերին:

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. հայոց լեզու-գրականություն

Հայոց լեզու սեպտեմբեր-դեկտեմբեր

Ձայավորների ուղղագրություն

Բաղաձայնների ուղղագրությունը

Երկհնչյուններ և ձայնակապ

Բաղաձայնների ուղղագրությունը

Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը

Վանկը հայերենում

ԵՎ-ի ուղղագրությունը

Բառակազմություն

Բառակազմություն

Համանուն-հարանուն բառեր

Հոմանիշ հականիշ

Գրականություն

Կոմիտաս

Արտաշես և Սաթենիկ

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Ճայերը

Ոսկեդարի հայ պատմիչները։ Նրանց ստեղծագործությունները․ դրանցում պատկերված ժամանակաշրջանները․

Անծանոթ աղջիկը

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան <<Մի մրահոն աղջիկ տեսա>>

<<Սասնա ծռեր>> էպոսը

Մհեր Իսրաելյան <<Երեք քայլ երկնքից անդին>>

Անտոնիո Վիվալդի <<Տարվա եղանակները>>

Վիլյամ Սարոյան <<Մեքսիկացին>>

Վիլյամ Սարոյան «Մեքսիկացին»

Պատմվածքը այստեղ

  • Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:

Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել:

  • Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Թեև մեքսիկացին դանդաղ էր աշխատում, նա հասկանում էր իր գործողությունների իմաստն ու նպատակը, և մյուսներին փոխանցում էր իր գիտելիքը նույնչափ մանրամասնորեն:

Բառային աշխատանք

  • Դուրս գրել անծանոթ բառերը, բացատրել բացատրական բառարանի օգնությամբ:

Որթատունկ — մատղաշ՝ նորատունկ վազ

  • Դուրս գրել հոմանիշ և հականիշ բառերի հինգական զույգ:

Հոմանիշ՝

Մատղաշ — դեռևս չհասունացածՍիրով — ՀաճույքովՆրբանկատ — նրբազգաց
Փառահեղ — շքեղ, հոյակապՀարմարավետ — բարեկարգ

Հականիշ՝

Անտեր — տիրակալ

Ծանր — թեթև

Առողջ — հիվանդ

Արագ-դանդաղ

Մութ — լույս

Անտոնիո Վիվալդի «Տարվա եղանակները»

Վիվալդիի «Տարվա եղանակները» ստեղծագործությունը հիշացնում է ինձ իմ մանկությունը, քանի որ մանկուց լսել եմ այն: Միշտ հիացել եմ «աշուն» հատվածից, իմ կարծիքով այն ամենահարուստն է և լսելիս միշտ աշնան գույներն են հայտնվում աչքիս առաջ: Ապագայում պատրաստվում իմ երեխաներիս դասական երաժշտության ներքո մեծացնել, ինչպես նաև Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ի:

Մհեր Իսրաելյան «Երեք քայլ երկնքից անդին»

Յուրաքանչյուր պատմվածք ունի թաքնված գաղաբար, բայց Մհեր Իսրաելյանի «Երեք քայլ երկնքից անդին» պատմվածքի իմաստը թաքնված չէ, ինչը ընթերցողի համար դյուրին է դարձնում ընկալել հեղինակի կողմից փոխանցվող բոլոր խորհուրդները:

Պատմվածքում պապիկը խոսում է իր թոռնուհու` Նարեի հետ: Պապիկը ասում է, որ Նարեն չունենա ոչ մի վախ և հստակ քայլերով գնա իր նպատակների հետևից: Հեղինակը պապիկի և թոռնուհու միջոցով փորձում է հասկացնել, որ տարիքը մեծ նշանակություն չունի երազանքների հետևից գնալու համար, քանի որ որոշ դեպքերում հենց տարքին է որպես վախ հանդիսանում:

«Սասնա ծռեր» էպոսը

Էպոսը ժողովրդի կողմից ստեղծված բանավոր, մեծածավալստեղծագործությւն է, որտեղ արտահայտվում են տվյալ ժողովրդիձգտումները, երազանքները, պատմությունը: «Սասնա ծռեր» վիպերգիմասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացիճանապարհորդները: Էպոսը առաջին անգամ գրի է առել ԳարեգինՍրվանձտյանը, որը 1874թ. տպագրվել է «Սասունցի Դավիթ» կամ «Մհերիդուռ» վերնագրով: Երկրորդ պատումը գրի է առել Մանուկ Աբեղյանը, որը1878թ. տպագրվել է «Դավիթ և Մհեր» վերնագրով: Էպոսում պատկերվում է8-10րդ դարերի հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարըարաբական տիրապետության դեմ: Էպոսը բաղկացած է 4 ճյուղից` «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով` պապ, որդի, թոռներ: Էպոսի ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղօղորմի է տրվում տվյալ ճյուղի գլխավոր հերոսներին: Հայ գրողներից էպոսըմշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլն: 1939թ. էպոսի հազարամյակի պատվին 60 պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը: 1964թ. աշխարհիէպոսների միջազգային մրցույթում «Սասնա ծռեր» վիպերգը գրավեց 1ինտեղը:

  1. Ինչպե՞ս եք գնահատում Մեծ Մհերի Մըսր մեկնելու քայլը:
  2. Ո՞վ էր դյութազնաերգի ձեր սիրելի հերոսը, ինչու՞: Էպոսում իմ սիրելի հերոսը Դավիթն է, քանի որ նա լինելով ծուռ, միևնույնն է շատ ազնիվ և մեծերին հարգող կերպար է:
  3. Մարդկային ի՞նչ թուլություններ ուներ Դավիթը: Դավիթը միամիտ էր ծուռ էր:
  4. Համեմատեք Դավթի և Մելիքի կերպարներընշելով տարբերությունները և ընհանրությունները: Մելիքը ինչպես նաև Դավիթը ուներ դյութազնական ուժ, բայց ամեն կերպով փորձում է փախչել կռվից, քանի որ իր հույսը դնում էր խարդախության վրա: Դա էլ եղբայրների տարբերությունն է, Դավիթը ներկայացնում է արդարությունն ու բարին, իսկ Մելիքը չարը:
  5. Ինչպե՞ս է էպոսում դրսևորվում ջրի պաշտամունքը: Էպոսում ջրի պաշտամունք է դրսևորվում, որովհետև ջուրը նրանց ուժ է տալիս և չմոռանանք նշել, որ Սանասարն ու Բղդասարը ծնվել են ջրից:
  6. Էպոսից ընտրեք դեպքերի շարժուն նկարագրությունը, քնարականությունը, երգիծանքը ցուցադրող հաըվածներ ևներկայացրեք:
  7. Թվարկեք էպոսի կին հերոսներին. Ու՞մ կերպարն է ձեզ ամենաշատըդուր գալիս և ինչու՞: Էպոսի կին հերոսներն են` Ծովինարը, Խանդութը, Արմաղան, Չմշկիկ Սուլթանը և Գոհարը:
  8. Ի՞նչ եք կարծում, եկել՞ է արդյոք Մհեիր քարայրից դուրս գալու պահը: Հիմավորեք պատասխանը:
  9. Ինչու՞ պիտի Փոքր Մհերը անմահ ու անժառանգ մնար էպոսում: Ո՞րն էդրա իմաստը:
  10. Ի՞նչ կապ եք տեսնում Էպոսի և Խորենացու առասպելների միջև:

Ավետիք Իսահակյան «Մի մրահոն աղջիկ տեսա»

Ավետիք Իսահակյանը պատմում է մի դեպքի մասին, որը տեղի էր ունեցել Իտալիայում Ռիալտոյի կամրջին, նա մի սևաչյա գեղեցկուհու է հանդիպում և պատմում է նրա բոլոր քնքշությունների մասին, սակայն բանաստեղծությունը ափփոփում է ասելով, որ չի խաբնվի այլևս նրա ժպիտին, քանի որ անցյալում արդեն հասցրել էին կոտրել իր պատանի սիրտը:

Ավետիք Իսահակյան

Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:
Վ. Տերյան

Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. Դեմիրճյան

Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. Չարենց

Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում:
Ալ. Բլոկ


Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինի նամակը կարդալիս, լցվում ես հայրական սիրով և հոգատարությամբ։ Նա իր դստերը խրատներ էր տալիս կյանքի վերաբերյալ, կոչ էր անում իրեն ոչ մեկից բարձր շհամարել և անպաըման օգնել կարիքավոր մարդկանց։ Նաև Չարլին պատմում էր, թե ինչպես էր հեքիաթներ կարդում, երբ աղջիկը դեռ փոքր էր։ Անեկղծ հուզմունք է առաջացնում այս նամակը։

Կարդալուց հետո, բարի գործեր անելու ցանկություն առաջացավ։ Եվ հասկացա, թե ինչ է նշանակում լինել ծնող և անհանգստանալ զավակի համար։

Բոլոր մեծահասակներին և վերաբերվում եմ նույնքան հարգանքով, որքան սեփական ծնողներիս։ Քանի, որ նրանք շատ են կյանք տեսել, և որոշ հարցերում կարող են մեզ օգնել և կյանքին պատրասնել։

Չարլզ Սպենսեր Չապլինը, անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողն է։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը։ Նրա կարիերան տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։

Չապլինի լոնդոնյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ 14 տարեկան է եղել, մայրը տեղափոխվել է հոգեբուժարան։ Չապլինը դերեր է ստանձնել վաղ տարիքից՝ հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատելով բեմում՝ որպես դերասան և կատակերգու։ Շուտով բարելավել է թափառաշրջիկի կերպարը և երկրպագուհիների մեծ բանակ հավաքել։ 1918 թվականին նրա ստեղծած թափառաշրջիկի կերպարն աշխարհում ամենահայտնի կերպարներից է եղել։

1919 թվականին Չապլինը հիմնել է տարածաշրջանային Միացյալ Արվեստագետների ընկերությունը, որի միջոցով կարող էր լիովին վերահսկել իր ֆիլմերը։ Չապլինը սկսել է քաղաքականությամբ հետաքրքրվել և իր «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմում ծաղրել է Ադոլֆ Հիտլերին։ 1940-ական թվականները տարաձայնությունների տասնամյակ է եղել Չապլինի համար, որի հետևանքով արագորեն նվազել է նրա հանրաճանաչությունը։ Նրան մեղադրել են կոմունիստներին համակրելու մեջ։ Միևնույն ժամանակ իր հայրության դատական հայցը և իրենից չափազանց ավելի երիտասարդ կանանց հետ ամուսնությունները սկանդալների պատճառներ են եղել։ Դաշնային հետախուզում է սկսվել, և Չապլինը ստիպված է եղել թողնել Միացյալ Նահանգները՝ հաստատվելով Շվեյցարիայում։

Չապլինն ինքն է գրել, խմբագրել, խաղացել և հանդես եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր, երգահան իր ֆիլմերից շատերի համար։ Ձգտել է կատարելության։ Ֆինանսական ինքնուրույնությունը նրան հնարավորություն է տվել տարիներ ծախսել պատկերի կատարելագործման և արտադրման վրա։ Նրա՝ թափառաշրջիկի դիպուկ և հուզական կերպարը պայքար էր թշվառության դեմ։ Շատ ֆիմեր պարունակում են սոցիալական և քաղաքական ուղղվածություն, ինչպես նաև ինքնակենսագրական տարրեր։ Նրա «Ոսկու Տենդ», «Մեծ քաղաքի լույսեր», «Նոր Ժամանակներ», «Մեծ բռնապետը» ֆիլմերը շարունակում են բարձր հարգանքի արժանանալ և կինոարտադրությունում դասվում են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկում։

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինը իր նամակում պատմում է դստերը նրա մանկությունից, թե ինչպես էր նրան հեքիաթներ պատմում և խաղում նրա հետ։ Խրատներ է տալիս կյանքի մասին, ասելով, որ երբեք իրեն մյուսներից բարձր չդասի և անպայման օգնի աղքատների։ Նամակը փոխանցում է սիրող հոր քնքուշությունը և հոգատարությունը։

Կարդալուց հետո

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started