Ռաբինդրանաթ Թագորի <<Անծանոթ աղջիկը>> պատմվածքը մի տղայի մասին է, որը պատրաստվում է ամուսնանալ, սակայն կան նրան խանգարող մարդիկ։ Նրա հորեղբայրը հանդիսանում էր մի երիտասարդ, որը ցանկանում էր ընտրել հարուստ ընտանիքից որևէ աղջկա, հետագայում փողի խնդիր չունենալու մտքով։ Իհարկե դա ամենասխալ տարբերակն է հարսնացու ընտրելու համար։ Հորեղբայրը դեմ էր, որ տղան ամուսնանա իր հավանած աղջկա հետ, քանի որ նա չէր համապատասխանում հորեղբոր պահանջներին։ Սակայն տղան հակաճառում է մորը և հորեղբորը և գնում է իր հավանած աղջկա հետևից։ Աղջիկը մերժում է ամուսնության առաջարկը, բայց համաձայնվում է միասին ապրել և օգնել միմյանց։ Տղան որ փոշմանում իր կայացրած որոշման համար։ Ասում է, թե գոհ է իր բախտից և նշում, որ երբեմն պետք է շեղվել իդեալական կյանքի պատկերացումներից և լսել սրտի թելադրանքը։
Ոսկեդարի հայ պատմիչները։ Նրանց ստեղծագործությունները․ դրանցում պատկերված ժամանակաշրջանները․
5րդ դարի գրական-մշակութային շարժումը հայտնի է ոսկեդար անունով։ Այդ ժամանակահատվածում ոչ միայն ստեղծվեցին հայոց գրերը, այլև ձևավորվեց ու բուռն զարգացում ապրեց հայ մատենագրությունը։ Թարգմանական գրականության կողքին, ստեղծվեց ինքնուրույն գրականություն՝ իր մի քանի ուղղություններով՝ պատմագրություն, փիլիսոփայություն, սրբախոսություն (վարք և վկայաբանություն), անհատական բանաստեղծություն (շարականագրություն)։ Ոսկեդարի մատենագրության ամենաընդգրկուն բաժինը պատմագրությունն է։ Հայտնի են 5 պատմիչներ (Ագաթանգեղոս, Փ․ Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի), որոնք, մեկը մյուսին շարունակելով, գրել են 3-5րդ դարերի հայոց պատմությունը։
Ագաթանգեղոսը <<Հայոց պատմություն>> վերնագրով մեզ հայտնի առաջին երկի հեղինակն է։ Ագաթանգեղոս հունարեն լեզվով թարգմանված նշանակում է բարի լուր բերող, ավետաբեր։ Նրա գիրքը ընդգրկում է քրիստոնեության ընդունմանը նախորդած, հաջորդած իրադարձությունները և հենց քրիստոնեության ընդունման բուն ընթացքը։
Փավստոս Բուզանդը, շարունակելով Ագաթանգեղոսին, շարադրել է 4րդ դարի սկզբից մինչև 4րդ դարի 80-ական թվականների պատմությունը (387թ․ Հայաստանի առաջին բաժանումը)։ Բուզանդ գրական կեղծանունը, նշանակում է զրույցների մեկնիչ, զրուցաբան։ Այսինքն նա իր պատմությունը շարադրել է զրույցների հիման վրա, դրա համար էլ շատ դեպքերում նրա գիրքը հավաստի աղբյուր չի՛ հանդիսանում։
Ոսկեդարի պատմիչներից միայն Եղիշեի գիրքն է, որ <<Հայոց պատմություն>> չի կոչվում։ Այն վերնագրված է՝ <<Վասն Վարդանա և Հայոց պատերազմին>>։ Եղիշեի երկի պատվիրատուն Դավիթ Մամիկոնյանն է։ Գրքում ներկայացված են 450-451թթ․ Վարդանանց ապստամբությունն ու Ավարայրի ճակատամարտը։ Իր երկը Եղիշեն ավարտում է Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց ողբով։ Պատմիչն իր գրքում օգտագործում է մի շարք թևավոր խոսքեր։ Դրանցից են՝ <<Լավ է կույր աչքով, քան կույր մտքով>>, <<Չգիտակցված մահը մահ է, գիտակցվածը՝ անմահություն>>, <<Միաբանությունը՝ բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը>>։
Ղազար Փարպեցին շարունակել է Բուզանդի պատմությունը և իր <<Հայոց պատմություն>> երկում ներկայացրել է 387թ․-ից մինչև 481-484թթ․ պատմությունը՝ Վահանանց ապստամբությունը։ Գրքի պատվիրատուն Փարպեցու մանկության ընկեր Վահան Մամիկոնյանն էր նշված ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարը։
Ոսկեդարի հայ պատմիչներից Մովսես Խորենացին ներկայացրել է ամենաընդգրկուն ժամանակաշրջանը՝ սկսելով հնագույն ժամանակներից և հասնելով մինչև իր ապրած օրերը՝ 5րդ դարի վերջերը։ Նրա գրքի պատվիրատուն Սահակ Բագրատունի իշխանն է։
Ճայերը
Իլիաս Վենեզիսի “Ճայերը” պատմվածքը մի ծերունու մասին է Դիմիտրիս անունով, որը ապրում է մի խուլ վայրում, որտեղ անգամ ծառեր չկան։ Նա տարիներ առաջ կորցրել էր իր երկու որդիներին, սակայն նա լիովին մենակ չէր, քանի որ ուներ երկու ճայ, որոնց վարժեցրել էր և մեծացրել էր իր որդիների պես։ Անգամ նրանց իր որդիների անուններն էր տվել։ Մի օր երկու երիտասարդ ընկերներ դուրս էին եկել որսորդության, և նրանցից մեկը պատահմամբ կրակել էր ծերունու ճայերից մեկին։ Նրանք շատ էին զղջում և հայտնեցին քեռի Դիմիտրիսին այդ մասին։ Ծերունին շատ է տխրում և հասկանում է, որ իր որդիները նման կերպով են մահացել։
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Այդ ժամանակ Ասորեստանում թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին։ Իսկ Նինոսի կինը՝ Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի գեղեցկության մասին, շտապում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։
Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, իր զգացմունքները համարձակորեն բացահայտելով, պատգամավորներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր ցանկությունը կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ։ Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից։ Հաղթությունից հետո Շամիրամը ճակատամարտի վայրն է ուղարկում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։ Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։
Արտաշես և Սաթենիկ
Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ հետ է նահանջում և Կուր գետն անցնելով բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս կռվում է գետի մյուս կողմում և գետը բաժանում է երկու մասի։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակին.
Արտաշեսը, լսելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշում է փախցնել Սաթենիկին.
Այսպիսով, Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվում են և դաշինք կնքում։ Ասում են, թե Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.
Կոմիտաս
Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ է։ Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն): Կոմիտասը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։
Բուռն աշխատանքային շրջան
Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։
Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է․
<< Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն: >>
Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։
Աքսոր և վերջին տարիներ (1915-1935)
Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի ողբալի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։
Վարդապետի մոտ ակնհայտորեն խորանում էին հետապնդման մանիայի ախտանշանները, և ըստ հուշագիրների՝ յուրաքանչյուր ցնցում և ձայն սարսափեցնում էր նրան։ Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։
Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։