Հովհաննես Թումանյան <>

Եղջերուն վիրավոր էր և հազիվ էր քայլում: Որոշ ժամանակ անց նա ընկավ: Չէր կարողանում շարժվել: Սեփական արյունը լճացել էր իր շուրջը: Ժամեր առաջ վազում էր ձագուկի հետ, իսկ հիմա ոչինչ անել չէր կարող: Ծարավ է, բայց ուժ չունի, որ կարողանա ջրի մոտ գնալ: Նա մի ճիչ արձակեց և դա վերչին ձայնն էր, որ լսեց: Մահանում է: Խոսքը գնում է որսորդի դաժանության մասին: Նա խղճի խայթը չզգաց, նրա համար նրա կյանքը մեծ կորուստ չէր, իսկ մենք հետևում էինք եղջորուի կյանքի վերջին ժամերին:

Թումանյանական բառարան

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ։

Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին։

Կարճատև՜ ցնորք, որ անցար արագ,

Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրև մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին։

Դուն անցար, այո՛, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,

Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով։

Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա

Զազիր գործերին կանգնած խնկարկու.

Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց։

Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի։

Ահա, խնդության ձայներ են թնդում

Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատուհասները մարդկային ազգի։

— Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր.
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.

Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար, սակայն, ո՞վ գիտի,

Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն,

Ձեզ հավիտենական կարծում եք գերի։

Խղճե՜ր, նայեցե՛ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին։

Երանություն էր խոստացել հույսս ինձ,

Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ։

Հառա՜ջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,

Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան

պատիր֊Խաբեական, խաբուսիկ, կեղծ, սուտ, սին, լքնա մեջ:

խղճմտանք֊Խիղճ, գութ, կարեկցություն, կարեկցանք, խղճմտություն, խղճահարություն, արգահատանք, արգահատություն, գթաշարժություն:

զազիր֊ Գարշ, գարշելի, զազրելի, զզվելի, նողկալի, գանելի, խորշելի, պժգալի, ձամձամ:

խնկարկու֊Խունկ ծխող, բուրվառով խնկարկող

գետնաքարշ֊Ստորաքարշ, (հզվդ.) վայրաքաշ, գետնագնաց, գետնասող, երկրաքարշ, երկրասող, գետնանախանձ , քոքաշ : Գետնաթավալ:

պատուհաս֊Պատիժ, չարիք, փորձանք, աղետ, (փխբ.) կրակ, (ժողվրդ.) աստծո. կրակ, կրակ ու պատիժ, կրակ ու պատուհաս, կրակ ու ցավ, սևումուր

վատշվեր֊Անզգամ, անառակ, ստաքեսկ, սրիկա, շաղաշույտ

Մայրենիի օրեր. Հայերեն բարբառներ

Խորհրդային Միության ժամանակաշրջանում 15 հանրապետություն հաշտ ու համերաշխ ապրում էին: Այդ թվում էին նաև ադրբեջանցիներն ու հայերը: Նրանց հետ խաղաղ ապրելու ընթացքում հայերը օգտագործում էին ադրբեջաներեն, ռուսերեն բառեր և արտահայտություններ:

Սյունիքի բարբառ

ալջագ- ձեռնոց

ջորաբ- գուլպա

բախչա- այգի

չայնիկ- թեյնիկ

չայ- թեյ

ակուշկա- լուսամուտ

գյուշա- անկյունաքար

կազան- կաթսա

քյուլաշ- ծղոտ

Հըղըցէ -ճանապարհ

Բուլի -հնդկահավ

Ղրմըցուքի -երջանկահիշատակ

թա¨նա¨գ -խաղողի թուփ

քիլիսա¨ր -լոբու ճիպոտ

կլխո¨ւվէ¨ր -ներքև

կլխիյե¨ր -վերև

ըռըխկալի -կափարիչ

ընդյո¨ւքեր -իրենք

կարտոպի -կարտոֆիլ

մա¨ժմահի -սկուտեղ

մըխիլա -շատ

տըկաթէր -բազուկ

ղաբաղաշու -դեմ-դիմաց

աշկառ -երևացող

ղոնաղ -հյուր

ստի -այսպես, ըտի -այդպես, ընդի -այնպես

քըզ տես -քեզ նման

բա¨լքի//բա¨լի -գուցե

ջուվար -մարդ

վէննը -ոտք

գիրա¨վա չօնէմ -ժամանակ չունեմ

հիլօ¨րվիլ -թեքվել

ստաքան -բաժակ

ղաթումը -մեկ-մեկ

միջրի -սնդուկ

քըշանը քիշէրավ -առավոտ շուտ

մըթնըժո¨ւռը//ժըմաժանք -իրիկնադեմ

աքէր -հորաքույր

հինչի ա գյա¨րա¨ -ինչի է պետք

եննան -հետո

բիբի -մորաքույր

տախտ -տեղերի դասավորություն

մըն թա¨վու¨ր -մի ձև

հա¨մա¨ն -նույն

հաջա¨թ -պետք

ո¨ւրգո¨ւնա¨շ -արևոտ տեղ

սուբահ -անպտուղ

փալա¨նդո¨ւզ -հագուստ կարող

լի -էլի

գա¨րմա¨ -աթար

կիլիպինձրիկի -գլուխկոնծի

դեհա -շուտ

յավաշ -յավաշ –կամաց -կամաց

նաղլը -հեքիաթ

կոխ կենալ -չարչարվել

փիադա -ոտքով

օրին դիբա(յ)ն -օրական մի քիչ

քա¨սա¨-կարճ

հերթ -երդիկ

քիմլա¨ր -գյուղի կենտրոն

բարա¨ -մուտք

քա¨հրիզ -տարածք

մաշա -շիշ

ա¨դա¨ -արա

մու¨զու¨կ -ավելուկ

լնգռահաշ -շատախոս

լայա¨ղ -հերիք

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը

Լիլիթ – ըստ հրեացի առասպելիէ Լիլիթ է կոչվել Ադամի առաջին կինը, որին Աստված ստեղծել էր հրից եվ նշանակում է <վեր բարձրացող բոցից>:

Եվա – եբր. <կյանք> կամ <կյանք տվող>: Սա Ադամի կողմից Աստծո ստեղծած կինն էր, մարդկության հախահայրը, ով առաջինը մեղանչեց ու անհնազադությամբ ճաշակեց դրախտի արգելված ծառի պըուղը:

Ալլա – գերմ. նշանակում է <ազնվազարմ> կամ <ուրախարար>:

Ցողիկ – հայկ. ցող(շաղ) բառից. նշանակում է <ցողի պես մաքուր> կամ <հստակ, թափանցիկ>:

Դավիթ – եբր․ նշանակոմ է <առատաձեռն> կամ <սիրեցյալ>․ (Աստվածաշնչային ամենահայտի անձն է, քանի որ Ավետարանը Հիսուսին նաև Դավթի որդի է կոչում)․

Թեստը գիտելիքի ստուգման տարբերակ չէ

Աշխատելով թեստային համակարգով եկել եմ հետևության, որ դրանք գիտելիքի ստուգման արդյունավետ մեթոդ չեն: Թեստերը կազմված են ծավալուն բաժիններից, որոնք կարծես հիմնված լինեն ոչ թե գիտելիքի, այլ անհասկանալի տրամաբանության վրա: Թեստերը թույլ չեն տալիս ծանոթանալ մարդու գրավոր խոսքի և գաղափարների հետ: Հնարավոր է նաև ըստ պատահականության սկզբունքի ընտրել ճիշտ պատասխանը և վաստակել բարձր միավոր, որը գիտելիքի արտահայտում չէ: Թեստերում հաճախ հանդիպում են վաղուց գործածությունից դուրս եկած բառեր, որոնց նշանակությունը չիմանալը համարվում է անգրագիտություն:

Կարծում եմ, որ կրթական ծրագրերը նույնպես պետք է լինեն փոփոխման ենթակա և համապատասխան տվյալ սերնդին: Թեստային համակարգը կարելի է փոխարինել շարադրություններով, որպես այլընտրանք: Շարադրությունը թույլ է տալիս միաժամանակ գնահատել մարդու գաղափարները, կարծիքները և դատել քերականական հմտությունները:

Ամփոփիչ աշխատանք բառագիտությունից

1. Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը

Գոմեշ, մթնկա, լուսնկա, որթակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակաց, հովասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աղցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։

2. Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով

Հարավ-արևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժկոտրուկ, բառգիրք։

3. Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
նիրհել-քնել-մրափել-ննջել, վախենալ-երկյուղել-զարհուրել-սրդողել, փոս-վիրապ, տգետ-բթամիտ-տխմար-ողորմելի, վեմ-խրամատ

4. Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

5. Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.

անթաքույց-բացահայտ, , վեհանձն-տմարդի, ճաշկերույթ-հրավերք, հեղհեղուկ-հեղեղատ

6. Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։

7. Առանձնացրու հականիշների զույգերը.

սեր-ատելի, աստիճանաբար-միանգամից, անվարժ-փորձառու, լավ-հոռի, միշտ-բնավ,

8. Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել-դեգերել, հեծել-տառապել, հեծկլտալ-հեկեկալ, հեծնել-ձի նստել

9. ձի նստել, տառապել, հեկեկալ, դեգերել

10. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.

բերանը ջուր առնել – չխոսել

կյանքի ընկեր-միասին երկար ճանապարհ գնացող

դանակը ոսկորին հասնել —   համբերությունը հատնել

հոգու հետ խաղալ -ձեռ առնել

11.Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.

ա) չհակառակվել, զիջել

բ) չհամառել

գ) անհաջողությունից խուսափել

դ) համաձայնության գալ

12.Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։

բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։

գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։

դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։

ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։

զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

13. Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.

գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թույլ։

14.Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

սիրասուն, անողջախոհ, նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն չունևոր (ուն), զառամյալ, խցիկ, կառապան։

15.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, (հով+ար(անել), հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

16. Ընդգծիր բարդ բառերը. առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, , ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

17. Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.

անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։

18. Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, , տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

19. Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.

ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել

բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար

գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել

դ) հակառակորդ = հակ+առ+ակ+որդ

20. Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն-առաջ-ն-ություն առ+աջ+ին+ություն

բ) հետախուզել-հետ-ա-խույզ-ել

գ) հետաքննչական-հետ-ա-քնին-իչ-ական

դ) հայելազարդ-հաել+-ա-զարդ

21. Ընդգծիր հապավումները.

ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, , պետեկամուտ։

Հայոց լեզու-գրականություն ամփոփում 2021

Գրականություն

Գրականության դասաժամերը անցնում էին բավականին հետաքրքիր և քննարկումներով լի, աշխատել ենք շատ հեղինակների մասին:

Հովհաննես Թումանյան «Անուշ»

Վահան Տերյանի մասին

Չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմստասիրակն միտքը Թումանյանի քառյակներում

Գարունը իմ աշխարհում

Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել

Լևոն Շանթ «Հին Աստվածներ»

Աղայանական օրեր

Գրաբարից աշխարհաբար

Ակսել Բակունց

Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ»

Ակսել Բակունց «Միրհավը»

Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը»

Ակսել Բակունց «Մթնաձոր»

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Հայոց լեզու

Հայոց լեզվից կատարել եմ շատ լրացուցիչ աշխատանքներ, սակայն բլոգում ցուցադրված է այսքանը

Վ. Տերյան «Մթնշաղի անուրջներ» բառային աշխատանք

Կետադրական աշխատանք

Գրաբարից աշխարհաբար

Գրաբարից աշխարհաբար

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին, մեկնեցին: Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց, արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոսքը քաղցր է. և քո տեսքը գեղեցիկ:

Կետադրական աշխատանք

Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն

կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո զարմանալի էր բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար, ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին մինչև իսկ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար ցույց տա որևէ ներկայացում՝ պարզունակ կամ անըմբռնելի և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար իրենց ամենօրյա տեղերում
էին թե հսկիչները թե հասարակությունը թե նապաստակը և թե աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ
իրեն չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Վ. Տերյան «Մթնշաղի անուրջներ» բառային աշխատանք

1․ Վահան Տերյանի “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10-15 անծանոթ բառ և բացատրել բառարանի օգնությամբ։

Անտրտունջ- 1. Առանց տրտունջի, չտրտնջացող:
2. Անմռունչ, հլու:

Դողդոջ- 1. Դողդոջուն: 2. Դողդոջանք:

Թովչանք- 1. Թովչություն:
2. Թովելը:
3. Հրապույր, գրավչություն:
4. Տիրող՝ հափշտակող՝ գերող ազդեցություն:
5. (անհանձնարարելի) Վայելք:

Գգվանք- Գգվելը:

Ցնորք- 1. Երևակայական պատկեր՝ տեսիլք, պատրանք:
2. Մտքի հափշտակություն, երազանք:
3. Հափշտակության առարկա, հափշտակիչ՝ հրապուրիչ՝ գերող բան:
4. Երազ, տեսիլք:
5. Ցնորական միտք:
6. Զառանցանք:
7. Ցնդաբանություն, ցնորական խոսք՝ արտահայտություն:
8. (հնացած) Խելագարություն, խելքը թռցնելը, խենթություն:

Եդեմ- 1. (կրոնական) Դրախտ:
2. (փոխաբերական) Երանավետ տեղ:
3. (փոխաբերական) Երջանկություն:

Հուսաբեկ- Հույսը բեկված՝ խորտակված՝ կտրված:

դալուկ- 1. Դժգույն, գույնը գցած, գունատ:
2. (փոխաբերական) Մռայլ, տխրագին:
3. Տե՛ս Դեղնացավ:

Ախտաբորբոք- 1. Ախտեր՝ վատ ցանկություններ բորբոքող, կրքեր գրգռող:
2. (հնացած) Սաստիկ՝ մոլության աստիճանի բորբոքված, կրքից՝ ցանկությունից վառվող՝ տոչորվող:

Գեղագանգուր- Գեղեցիկ գանգուրներով:
2. (փոխաբերական) Գեղեցիկ ու փարթամ ճյուղերով՝ սաղարթով:

2․ “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10 բառ և գտնել դրանց հոմանիշները

Ճակատագիր-Բախտ, նախասահմանություն, գիր, նսեհ, նսիհ, բախտագրություն, ճակատագրություն, խսմաթ, ղսմաթ, ճակատի գիր

Բախտ-1. ճակատագիր, նախասահմանություն, նսեհ, նսիհ, իմարմեն (իմարմինի, բախտանիվ, չարխ): 2. Վիճակ: Դիպված, պատ աճար: 3. Հաջողություն

Ճառագայթող- Շառավիղ, ճաճանչ, շող, նշույլ, ցոլք, շառայլ, շաոափ, պատշեկ, աատշեն. ցող, շառվեղ, շավերք:

Տանջանք- 1.Չարչարանք, տառապանք, տվայտանք, տքնություն, հոգնություն, չարչարմունք: Ցավ, վիշտ, տագնապ, նեղություն, անձկություն. խվանք, նսիր, աշխատանք, աշխատություն, տաժանություն, տաժանք: 2.Պատիժ, խոշտանգություն, կոշկոճանք, կտտանք, լլկանք, լլկություն. քարշանք, կռփանք, խոշտանգանք, կտիրք: 3. Խաչ, մարտիրություն, նահատակություն:

Մոգական-1.Կախարդական, դյութական, կախարդիչ, դյութիչ, թովիչ, հմայիչ, հրապուրիչ, զգլխիչ: 2. Արտասովոր հրաշագործ, գրավիչ, զարմանահրաշ, անդրերկրափն, երկնային, չնաշխարհիկ, չքնաղ, սքանչելի, խելքահան, մոգիչ:

Դող- 1. Ցնցում, սասանում: Դողդոջ: 2. Սարսափ, սոսկում, դողդողոց, սարսուռ, զնգռտոց(ցրտից): 3.Դողէրոցք:

Կապար- Արճիճ

Անմխիթար- Անսփոփ, անփարատելի, անփարատ, անմխիթարական, անմխիթարելի, անսփոփելի, անամոք, անամոքելի:

Հեկեկանք- Հեկեկոց, հեծեծանք, հառաչանք, հեծկլտուք, հեծկլտանք, հեծկլտոց, հեկեկաձայն, լաց, սուգ, ողբ, կոծ, կական, շիվան, ախ ու վախ, լաց ու կոծ, հեծ, հեծուկ, հեծեծություն, հեծեծյուն, հեկեկ, հատկքյվոուկ, քռստոց:

Բքաբեր- Հողմաբեր, ձյունաբեր, բքաշունչ, բքալից, բքախառն, բքոտ, բքահորդոր, բքահույզ, պախրցին, բքարար

3․ “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10 մակդիր

Դալուկ դաշտեր, մերկ անտառ, մահացող կյանք, անզոր հույս, վհատ սիրտ, տխուր հարց, անուժ ցավ, ցուրտ կապար, մեռնող լույսեր, դաժան աղմուկ:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started